Կարմիր բլուր. ուրարտական հուշարձան

Կարմիր Բլուր Հնավայր (Թեյշեբաինի) — Անվճար՝ Երևան Քարտով | Թանգարաններ  Երևանում

Գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանի հարավային եզրամասում, Հրազդան գետի ձախ ափին, ուր եղել է Ուրարտուի Թեյշեբաինի քաղաքը (մ. թ. ա. VII դ. 1-ին կես –մ. թ. ա. VI դ. սկիզբ): Անվանումն ստացել է քաղաքի կործանման ժամանակ առաջացած հրդեհի հետեվանքով պատերի այրված աղյուսից գոյացած և միջնաբերդը ծածկած հողի հաստ շերտի պատճառով: Բլրի արլ. և հս. լանջերը գրեթե ուղղաձիգ իջնում են Հրազդանի վրա, որի ջրերը մասամբ ողողում են նաև հվ. լանջի ստորոտը: 1936-ին այստեղ հայտնաբերվեց Ռուսա Բ– ի անվան հիշատակությամբ սեպագիր արձանագրության բեկոր, ըստ որի որոշակիորեն եզրակացվեց, որ Կարմիր բլուրը մ.թ.ա. VII դ. ուրարտական հուշարձան է: 1939-70 թթ. իրականացված պեղումներից հայտնաբերեցին Թեյշեբաինիի միջնաբերդն ու նրա շուրջը տարածված քաղաքի մնացորդները: Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր, 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը: Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով: Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս) և այլ սենյակներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը: Շինությունները հիմնականում ունեն քարե հիմքեր, որոշ շինություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկրորդ հարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար: Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 մ–ի, շարվել են խոշոր (52x35x1-4 չափսի) հում աղյուսներով, կապող հատվածներում օգտագործվել են նաև այլ չափերի աղյուսներ: Կանոնավոր հատակագծված քաղաքը բաղկացած էր սոցիալական տարբեր խավերի պատկանող մարդկանց բնակարաններից: Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևվում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այն: Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասավորված են աստիճանաձև և ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք: Այս շարքում է նաև 3 բաժանմունքից բաղկացած սրբարանը: Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում: Ի տարբերություն Էրեբունիի, միջնաբերդը գրեթե աննկատելի է միանում բլրի ստորոտին փռված քաղաքին: Քաղաքի հարավ–արևմետյան մասում պեղված չորս միատիպ, կցաշար բնակարանների (յուրաքանչյուրում 10-11 սենյակ) ուղղանկյուն, ընդհանուր պարսպի ողջ պարագծով կան որմնահեցեր (չորս անկյուններինը ավելի զանգվածեղ են): Բնակարանների շարքում կան նաև մեգարոնային և մենատնային տիպի կառույցներ: Նույնատիպ բնակելի տների առկայությունից եզրակացվում է, որ իշխել է «տիպային» կառուցապատման սկզբունքը: Կարմիր բլուրի վիմագրական նյութը, պատմելով Ռուսա Բ–ի հիմնած քաղաքի, տաճարների, սրբարանների, պաշտամունքային այլ կառույցների մասին («խալդիյան դռներ»), ավելի որոշակի է դարձնում կառույցների նշանակությունը: Վիմագիր արձանագրությունները հիմնականում վերաբերում են շինարարական գործունեությանը և գրված են մեծ մասամբ պաշտամունքային կառույցների մանրամասների վրա (որմնաքարեր, մուտքի բեկորներ և այլն): Կարևոր աղբյուրներ են սեպագիր կավե սալիկները (բերդի արխիվ), որոնք առավելապես բովանդակում են տնտեսական փաստաթղթեր և Թեյշեբաինիում բնակված փոխարքային ուղղված իրավաբանական բնույթի գրություններ ու արքայական հրամաններ: Կարճ արձանագրություններով բրոնզե առարկաների մեջ առանձին կարևորություն ունի դռան՝ բրոնզե օղակաձև փակը, որի վրայի տեքստից պարզվում է, որ քաղաքը կոչվել է ուրարտական եռաստվածության երկրորդ՝ տարերքի աստված Թեյշեբայի (Թեյշեբաինի) անունով: Իսկ սպառազինման առարկաների վրայի՝ մ. թ. ա. VIII դ. ուրարտական թագավորների արձանագրություններից, որոնք նվիրված են Խալդի աստծուն, երեում է, որ դրանք պատրաստվել են ոչ Թեյշեբաինիի, այլ Էրեբունիի համար: Կարմիր բլուրի հնագիտական նյութը, պահեստային շենքերի ցանցը, ոռոգման համակարգը և սեպագիր արձանագրությունները (այդ թվում՝ Զվարթնոցում գտնված կոթողը, որը պատկանել է Կարմիր բլուրին) ցույց են տալիս, որ Թեյշեբաինին ունեցել է վարչատնտեսական և մշակութային կարևոր նշանակություն: Քաղաքի բնակելի տարածքի պեղումներով հայտնաբերվեցին ոչ միայն ուրարտական, այլև՝ նախաուրարտական և վաղ հայկական մշակույթի հնագիտական շերտեր: Նախաուրարտական քարակերտ և կավակերտ կուռքերը հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմելու բնիկ ցեղերի պաշտամունքային մտածողության մասին: Քաղաքային մասում հայտնաբերված վաղ հայկական հնագիտական նյութերից (հատկապես՝ արինբերդյան տիպի խեցեղեն) և հելլենիստական շրջանի դամբարաններից եզրակացվում է, որ կյանքը քաղաքում գոյատևել է ավելի երկար, քան միջնաբերդում: Հացահատիկի պահեստները, մառանները, բրոնզե, երկաթե զենքերը (վահաններ, կապարճներ, սաղավարտներ, նետասլաքներ, տեգեր և այլն) ու գյուղատնտեսական գործիքները (եղան, եռաժանի, խոփ, բահ, քարե աղորիքներ, սանդեր և այլն), դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, փորագրված փայտե, քարե, բրոնզե, ոսկրե, արծաթե, կավե ուլունքները, կնիքները, թասերը, արձանիկները, գործվածքի մնացորդները և շատ այլ պեղածոներ խոսում են Կարմիր բլուրում ու ողջ Ուրարտուում բարձր վարպետության հասած արհեստների ու արվեստների, զարգացած գյուղատնտեսության ու անասնապահության մասին: Հայտնաբերվել են նաև գարու, վարսակի մնացորդներով և ծղոտե զտիչներով կավամաններ, որոնք օգտագործվել են գարեջուր պատրաստելու համար, ցորենի ամբարներ, պահեստներ, խառը հացահատիկներ, քունջութ և դրանից յուղ արտածելու հարմարանք: Փոքրասիական ու անդրկովկասյան երկրների արտադրանքի նմուշները և սկյութական առարկաները (զենքեր, ձիասարք, զարդեր) վկայում են ուրարտական կենտրոնների կապը ոչ միայն շրջակա նրկրների բնակիչների, այլև մերձդնեպրյան սկյութների հետ: Թեյշեբաինին կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից մոտ. մ. թ. ա. 585-ին: Ենթադրվում է, որ այն կարող է կործանված լինել նաև նախքան ՌուսաԳ, որն իշխել ու գործել է Արգիշտիխինիլիում, Արին–բերդում, իսկ Թեյշեբաինիում հետք չի թողել: Կարմիր բլուրից հայտնաբերված նյութերը պահվում ե ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ):

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայկազուն Երվանդականների օրոք ռազմադաշտ դուրս բերվող հայոց բանակի թիվը 48 հազար էր (8 հազար հեծելազոր և 40 հազար հետևակ): Ամբողջ հայկական զինուժի թիվը, բնականաբար, պետք է ավելին լիներ, քանի որ ռազմադաշտ դուրս բերվող զորքերից բացի, մեծ քաղաքներում և ամրոցներում մշտապես մնում էին կայազորներ: Հեծելազորը, որը բանակի գլխավոր հարվածային ուժն էր, համալրվում էր ազատների դասի ներկայացուցիչներով: Նրանք զինված էին նիզակներով, սրերով, վահաններով, նետ ու աղեղներով: Հետևակը կազմում էր բանակի մեծ մասը և բաղկացած էր նետաձիգներից, նիզակակիրներից, սակրավորներից ու տեգակիրներից: Պատերազմի ժամանակ, անհրաժեշտության դեպքում, բանակը կարող էր համալրվել աշխարահազորային զորամասերով, որոնք հավաքագրվում էին ազատ համայնական գյուղացիներից, և որոնց առաջնորդում էին գավառակալ իշխանները: Ք. ա. 580-570 ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ երվանդ I Սակավակյացը: Նրա անունով էլ Հայկազունիների մի ճյուղը համարվող արքայատոհմը ստացել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի անվանումը: Երվանդ Սակավակյացի օրոք հայոց թագավորությունն ուներ 40 հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք, որն այն ժամանակներում մեծ ուժ էր:

Թագավորության սահմանները հյուսիս արևելքում հասնում էին Կուր գետ,
հյուսիս արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք: Երվանդ Սակավակյացը, Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջողություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված էր ճանաչելու մարական գերիշխանությունը: Կարճ ժամանակ անց՝ արդեն Աժդահակի օրոք, նա ապստամբում է Սարաստանի դեմ: Ապստամբությունը ձախողվում է, և հայոց արքայական ընտանիքը մարական արքունիքի ծուղակն է ընկնում: Մարաստանի գերիշխանությունը վերացվեց Ք. ա. VI դարի կեսին, երբ Երվանդ I ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միասնական ուժերով ապստամբեց Մարաստանի դեմ: Տիգրանը սկզբում լավ հարաբերություններ ուներ Մարաստանի արքա Աժդահակի հետ և իր քույր Տիգրանուհուն կնության էր տվել նրան: Սակայն հետագայում, երբ պարզ է դառնում, որ Աժդահակը փորձում է այդ ամուսնությունն օգտագործել քաղաքական նկատառումներով, Տիգրանը պատերազմի է ելնում նրա դեմ:
Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Տիգրան Երվանդյանը մտերիմ հարաբերություններ ուներ պարսից արքա Կյուրոս 11 Մեծի հետ. նրանք որսընկերներ էին եղել դեռ պատանի հասակում: Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք. ա. 553 թվականին. այն գլխավորում էր Կյուրոս Մեծը: Տիգրանը նրա գլխավոր դաշնակիցն էր: Ըստ հայկական ավանդության՝ հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին: Տիգրանի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան աշխարհակալության սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Հայաստանի տիրակալ Տիգրան Երվանդյանը, Ք. ա. 539 թ. դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխարքան:
Մովսես Խորենացին Տիգրան I Երվանդյանի գահակալությունը ներկայացնում էր հետևյալ կերպով. «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու. և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»:
Կյուրոս II Մեծը զոհվեց Ք. ա. 529 թ.: Նրան հաջորդեց որդին՝ Կամբիզը, որի օրոք ևս պահպանվեցին Հայաստանի և Աքեմենյան Պարսկաստանի դաշնակցային հարաբերությունները: Տիգրան Երվանդյանը մահացավ Ք. ա. 525 թ.: Այնուհետև գահն անցավ նրա երեք որդիներից Վահագնին:

Շենգավիթ հնավայր

Շենգավիթը Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ։ Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով։ Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը։ Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին։

Բնակատեղի Շենգավիթ 12.jpg

Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ։ Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով։ Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ։ Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը։ Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ, հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Աշխատանքը նվիրված է Շենգավիթ բնակատեղիի պեղումներին և գիտական հետազոտությունների արդյունքներին։ Համաձայն աշխատության՝ հնավայրը հնագետների կողմից բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել:Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ:Ինչից ելնելով էլ, 1936 թվականին, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվեց, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել։

Բնակատեղի Շենգավիթ 34.JPG

Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ։ 1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը [3]։ 2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի  կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։

Ուրարտու․ ճարտարապետություն

 Ուրարտական ճարտարապետությունը` հիմնվելով  Հայկական  լեռնաշխարհի  բրոնզի  դարի կառուցողական ավանդույթների վրա, զարգացել է Փոքր Ասիայի և Միջագետքի պետական միավորումների մշակութային փոխազդեցությունների ոլորտում։ Քաղաքաշինությունը  մ.թ.ա․ IX դ․,  լինելով համապետական  խնդիր, հասել է զարգացման նոր աստիճանի։ Այս փուլին բնորոշ է սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։

Բրոնզեդարյան ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են առավել հզոր քաղաքներ և ամրոցներ, որոնք միմյանց հետ կազմել են երկրի պաշտպանական հենակետերի միասնական ցանց։  Ամրոցներով  շրջարկվել են  Տուշպան,  Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այլ քաղաքներ, որոնց տեղային պայմանները պաշտպանական տեսակետից  թելադրել են այդ անհրաժեշտությունը։ (Տես. Ուրարտու (Վանի թագավորություն)

ostarmenia
Erebuni

  Քաղաքի բնակելի թաղամասերը որպես կանոն տարածվել են բնական բարձունքի ստորոտին ։ Մեկից ավելի, որոշակի հեռավորությամբ բարձունքների առկայության դեպքում հաճախ ստեղծվել է բազմակորիզ քաղաքաշինական համակարգ՝  նույնքան  միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ,  Հայակաբերդ, Տուշպա֊ Ռուսախինիլի)։ Քաղաքի կառուցապատման հատակագծային   հորինվածքները դրսևորվել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դա ր ավանդաձև համակարգային սկզբունքներով։ Կարմիր բլուր․ Թեյշեբաինի քաղաքի (մ․ թ․ ա․ 684—645) մնացորդները հյուսիսից:Քաղաքն ընդգրկեւ է մոտ 50—200 հւս տարածություն և շրջարկված է եղել մշակելի հողատարածությամբ, այգիներով, բազմաթիվ գյուղավաններով են։ Թաղումները կատարվել են քաղաքամերձ տարածքում, ինչպես նաև հատուկ կառուցված վերգետնյա կամ ստորգետնյա դամբարաններում։ Պահպանվել են օրինակներ ու պատմական տեղեկություններ քաղաքային բարեկարգման տարրերի՝ ջրմուղի (Արին Բերդ), ջրամբարի (Արգիշտիխինիլի, Ազնավուր), կամուրջների (Թեյշեբաինի)  վերաբերյալ։

 Ուրարտական  քաղաքաշինությանը բնորոշ է սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Համապատասխանաբար տարբեր են նաև բնակելի տների հատակագծային ու  ծավալային հորինվածքները։

 Պեղված (հիմնականում՝ Թեյշեբաինի, Արագած, Արգիշտիխինիլի) բնակելի տների տիպերից են․ ա) միմյանց կից կառուցված, մեկ մեծ և նրա հետ հաղորդվող  2—3 սենյականոց, մինչև 100  ընդհանուր մակերեսով բնակարաններ, բ) 7—10 սենյականոց, 500—700  ընդ- հանուր մակերեսով առանձնատներ, գ) միօրինակ կցաշար բնակարաններ՝ յուրաքանչյուրը բաղկացած 11 բաժանմունքից և  550  ընդհանուր մակերեսով (միակ հայտնի օրինակը՝ Թեյշեբաինիում)։ Բոլոր տիպերի համար ընդհանրականը հորինվածքային կորիզը կազմող ընդհանուր սենյակը կամ դահլիճն Է, որը գործառական իմաստով իրեն է ենթարկում բնակելի, տնտեսական  և օժանդակ մյուս բաժանմունքների փոխդասավորությունը։

Թունավոր սնունդ։ Սննդային թունավորումներ,առաջին օգնություն թունավորման ժամանակ

Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումները հիվանդություններ են, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործուման հետևանքով։

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

-գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
-գրիպանման նշաններ
-երկուսը միասին։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

Ինչ է ԳՄՕ-ն: Արդյոք վնաս է այն օրգանիզմին թե օգտակար:

ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով։

Տեխնիկական կանոնակարգը չի պահանջում «ԳՄՕ» մակնշում այն դեպքում, երբ արտադրողը չի օգտագործել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանք, սակայն հետագայում այդ ապրանքի մեջ հայտնաբերվել է ԳՄՕ-ն։ Նման դեպքում, եթե այն չի գերազանցում 0,9 %-ը, համարվում է պատահական կամ տեխնիկական անբաժանելի խառնուրդ։

Թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտն իրացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման արդյունքում արտադրված այն պարենային ապրանքները, որոնք թեև չունեն ԳՄՕ նշան, սակայն պահպանել են Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ​​մակնշման անհրաժեշտ պահանջները՝ ներառելով պատշաճ տեղեկություններ այդ մասին։

Առաջադրանքներ

1․Ընդգծել այն հատուկ անունները, որոնց կազմում հասարակ գոյականներ կան։

Դանիել Վարուժան, Ալեքսանդր Շիրվանզադե, Լևոն Շանթ, Վահան ՏերյանՎարդան Մամիկոնյան, Վասակ ՍյունիՆար-Դոս, Մովսես Խորհենացի, Ակսել Բակունց, Գուրգեն ՄահարիԱվետիք Իսահակյան, ԳուրգենդուխտՈրմիզդուխտ, Գևորգ Մարզպետունի, Ասպրամ, Սահակ Սևադա, Հուսիկ, Աշոտ Բռնավոր, Արտակ Մոկացի, Ցլիկ Ամրամ, ՇահանդուխտՍահականույշ, Գրիգոր Մագիստրոս, Մխիթար ԳոշՆահապետ Քուչակ, Գեղամ Սարյան, Եղիշե Չարենց, Միսաք Մեծարենց,  Հայք, Վան, ԾաղկաձորՄուշԱրշակավան, Սասուն, Ապարան,  ԱրտաշատՎանաձոր,  Գյումրի, Սպիտակ,  Աշտարակ, Անի, ԿարինԿարս, Մալաթիա,  Կեսարիա,  ԶվարթնոցԷջմիածին,  Ստեփանավան, Կարմիր, Կապուտկող,  Գորիս, Կապան,  Հադրութ, ՍտեփանակերտԱրցախ,  Հրազդան․ Սևան, Որոտան,  Աղստրև, ՉիչխանԴևբեդ,  Գուգարք, ՎայքԵղեգնաձոր,  Ամասիա, Ղուկասյան։

2․ Ընտրել և դեմ-դիմաց գրել տրված օտարաբանությունների հայերեն համարժեքները։

1․Սդելկա- գործարք, դիրիժոր- խմբավար, սիստեմ- համակարգ, սպրոս- պահանջարկ, ստաբիլ- կայուն, ստավկա- խաղադրույք, ստիմուլ- խթան, ստրախովկա- ապահովագրություն, սպիրալ- պարույր, սուվերեն-ինքնիշխան, վալյուտա-արժույթ, վետո- արգելք, տաբլիցա- աղյուսակ, տամոժնյա- մաքսակետ, տոտալ- ընդհանուր, տրադիցիա- ավանդույթ։ 

Առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էինզանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ լի նետերով, աղեղլայնալիճ, տապարներ երկաթյա երկար կոթով, թեթև վահանուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներկամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

օթոցներով- բազմոց
նիզակներ- փայտե երկար կոթով խոցող զենք
տեգեր- նիզակի ծայրի սուր երկաթը
գեղարդներ- փայտե կոթով սառը զենք
ջիդաներ- տեգ
աշտեներ- երակարակոթ նիզակ
լախտեր- մտրակ
ոսկեհուռ- ոսկեթել
գահավորակը- գահ
կապարճ- նետերը պահելու տեղ
լայնալիճ- լայն մեծ աղեղ ունեցող
տապարներ- կացին
ասպար- պաշտպնական զենք
սաղավարտներ- մետաղյա սաղավարտ
լանջապան- լանջը պաշտպանելու զրահ
դաշույններ- սուր, թուր
վաղրներ- սրի մի տեսակ

PAST CONTINUOUS 1

The Thompson family. What were they doing on Sunday at 7 o’clock? Mr. Thompson was cooking dinner in the kitchen. Mrs. Thompson was cleaning their car in front of their house. Jack and Eve were siting in the hall near the fireplace. Jack, their 11 years old son, was reading Shakespeare’s sonnets. Eve, at the age of 16, was playing with Barbies. Their grandma and grandpa were having a good time. Their grandma was exercising in the gym. Their grandpa was ironing shirts and socks in the living room. They also had two pets. And do you know what they were doing? Spot, the puppy, was catching mice in the garden. And Kitty, the little cute kitten, was fighting with neighbour’s dog.

Put the verbs into the correct form (past progressive). 2

When I phoned my friends, they were playing monopoly. Yesterday at six I was preparing dinner. The kids were playing in the garden when it suddenly began to rain. I was practicing the guitar when he came home. We weren’t cycling all day. While Aaron was working in his room, his friends were swimming in the pool. I tried to tell them the truth but they weren’t listening. What were you doing yesterday? Most of the time we were siting in the park.

SIPMLE PAST TENSE: EXERCISES

Put the verbs into the correct form (simple past).

Last year I spent my holiday in Ireland.
It was great.
I traveled around by car with two friends and we visited lots of interesting places.
In the evenings we usually went to a pub.
One night we even learnt some Irish dances.
We were very lucky with the weather.
It did not rain a lot.
But we saw some beautiful rainbows.
Where did you spend your last holiday?

Complete the sentences with the past simple form
of the verbs in brackets.

We really enjoyed the game last Sunday.
Marco won the golf competition?
They didn’t play very well yesterday. They lost the match.
How many goals did your team score in the first half?
Sandra didn’t want to go rowing with me.
Did they go to the swimming pool yesterday?
I bought a new baseball cap last week.
James stoped his car in front of the sports shops.

Make the sentences interrogative and negative

1.She finished her work half an hour ago.
Did she finish her work half an hour ago?
She didn’t finish her work half an hour ago.


2.Lucy got a good mark yesterday.
Did Lucy get a good mark yesterday?
Lucy didn’t get a good mark yesterday.


3.There were a lot of mistakes in his test.
Were there a lot of mistakes in his test?
There weren’t a lot of mistakes in his test.


4.Rita left for New York last week.
Did Rita leave for New York last week?
Rita didn’t leave for New York last week.


5.I stayed at home yesterday evening.
Did I spent at home yesterday evening?
I didn’t spent at home yesterday evening.


6.My sister studied French last year.
Did my sister study French last year?
My sister didn’t study French last year.

7.We moved to a new flat two years ago.
Did we move to a new flat two years ago?
We didn’t move to a new flat two years ago.

8.Harry was busy in the morning.
Was Harry busy in the morning?
Harry wasn’t busy in the morning.


9.They discussed the matter after classes.
Did they discuss the matter after classes?
They didn’t discuss the matter after classes.


10.We wrote about our feelings after reading the book.
Did we write about our feelings after reading the book?
We didn’t write about our feelings after reading the book.

Ընդգծել անցյալով դրված բայերը հետևյալ նախադասություններում`

  1. Yesterday I got up early, washed my hands and face, then I dressed and went to the kitchen to cook breakfast for my family.
    2.Jenny studied modern English literature at school.
    3.Their family went to Italy five years ago.
    4.He left his bicycle in the yard.
    5.The Smiths visited us last Monday.
    6.It rained heavily last night.
    7.He wrote three letters last month.
    8.They travelled by sea.
    9.We packed all our things half an hour ago.
    10.She translated the article from English into Russian.

Went, bought, traveled, ate, played,