Ուղտը և գառները

Մշո բարբառով առակը փոխադրել գրական հայերենով

Ձմռանը գառները մախաղել էին գոմի մեջ։ Դուռը թակեցին։
-Այն ո՞վ է, -ձայն տվեցին գառները։
-Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դրսում շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս էլ ցավում է, մանավանդ որ ոտքս հիվանդ է, սառելուց չի շարժվում, դառձել է փայտ։ Ձեր մոր-հոր հոգու համար միքիչ դուռը բացեք, ոտքս տաքացնեմ։
Գառները խորհրդակցեցին։
-Բացենք, թե՞ չբացենք. բացենք,- ասացին,- խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի ներս, տաքանա, մեզ ի՞նչ վնաս կլինի։
Դուռը բացվեց, ուղտը ոտքը մցերց ներս։
-Տեսա՞ք, ձագուկնե’ր, ձեզ վնաս եղա՞վ, թողեք մի ոտքս էլ մցնեմ ներս։ Մի ոտքս որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա։
-Ճիշտ է ասում,- ասացին,- մեկ ոտքը որ վնաս չտվեց, երկրորդն էլ չի տա։

Եվ դուռը կիսաբաց արեցին, և ուղտը մի որքը և մարմնի մի մասը ներս է մցնում, մեկ էլ տեսան՝ դուռն ու ծխնները վրան կապված՝ ներս խծկվեց, գառների մի մասը ոտքի տակ ճխլվեցին, երբ նա նստեց՝ մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողին փախան, գոմը մնաց ուղտին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *