Հունվարյան հաշվետվություն

Հունվար ամիսը կրթահամալիրում լի էր ստուգատեսներով՝

Ձմեռային մարզական ստուգատես

Այն տեղի ունեցավ Սևաբերդ գյուղում: Երգելով ու ուրախանալով հասանք Սևաբերդ: Ամեն ինչ իդեալական էր՝ սպիտակ ձյուն, մաքուր ու սառը օդ, հրաշալի թիմ… Ահագին սահեցինք, ձնագնդի խաղացինք, վազվզեցինք, նկարվեցինք, մրսեցինք ու վերադարձանք տուն: Տարվա անմոռանալի ու հիշվող սկիզբ էր:

Բնագիտատեխնիկական ստուգատես

Открыть фото

Այս ստուգատեսը շատ էր տարբերվում մյուս ստուգատեսներից, շատ հետաքրքիր էր, քանի որ պետք է որևէ բան պատրաստեինք, նկարեինք և հրապարակեինք բլոգում: Պատրաստել էինք կոմպոտ և Pancake: Պատրաստման ընթացքն էլ էր շատ հետքրքիր, արդյունքը՝ հրաշալի:

Դիջիթեք

Դիջիթեքի ընթացքում շա՜տ բան սովորեցինք:Երկրորդ կուրսի ուսանողների շնորհիվ ծանոթացանք HTML և CSS ծրագրավորման լեզուներին, ինչպես նաև Canva ծրագրից օգտվելու միջոցներին, ոսումնասիրեցինք էլեկտրոնային շուկան, մարկետինգը, ունեցանք քննարկում՝ հյուրերի հետ, որը վերաբերվում էր բիզնեսին, ծանրթացանք ՙՙi-MVO. Smart Business՚՚ հեռախոսային հավելվածի հետ, որտեղ կար մի շարք մանրամասներ և գաղափարներ, կապված բիզնեսի հետ :

Ազգագրական փառատոն— Գրականության դասերին ուսումնասիրել ենք Մշո բարբառը, կարդացել, քննարկել, փոխադրել ենք առակներ ու զրույցներ գրական հայերեն, ստեղծել փոքրիկ բառարան: Հասարակագիտության ժամին ուսումնասիրում էինք հայկական տարազները, նշանակությունը, ինչպես նաև կատարել ենք նախագիծ՝ որի նպատակը հայ թագուհիներից որևէ մեկի մասին նյութ պատրաստել, սովորելն ու հրապարակելն է: Ընդհանուր պարապմունքների ժամերին էլ ազգային երգ ու պար ենք սովորել: Մայր դպրոցում էլ ունեցել ենք հանդիպում և քննարկում, որը վերաբերվում էր Արցախյան հարցին:

Հունվարի 28-ին՝ բանակի տոնի առթիվ, օրը սկսեցինք եկեղեցում՝ հոգևոր երգեր կատարելով, հետո Մարմարյա սրահում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում, կարարեցինք ազգային երգեր և պարեր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *