Փետրվար ամսվա ամփոփում

1.Ներկայացնել բջջի բաժանումը՝ մեյոզ։

Մեյոզը  էուկարիոտ  բջիջների՝ կենդանիների, բույսերի  և սնկերի  սեռական բազմացման ժամանակ իրականացվող բաժանման հատուկ ձև է։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ  են, կամ սպորներ։ Մեյոզով բաժանումն ընթանում է երկու փուլով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մեյոզի առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերվազի  ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզի երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

2.Համեմատել մեյոզը և միտոզը(նմանություն/տարբերություն)։

Տարբերություն

  1. Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական բջիջներում:
  2. Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո ՝ չորս:
  3. Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը չի փոխվում, իսկ մեյոզից հետո այն նվազում է 2 անգամ:

Նմանություն

  1. Նման են բաժանման փուլերով
  2. Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների, ԴՆԹ-ի կրկնապատկում և պարուրում

3.Մանրամասն ներկայացնել բույսերի մոտ կրկնակի բեղմնավորումը։

4.Ինչ են իրենցից ներկայացնում վորուսները։ Վիրուսները կազմված են սպիտակուցային թաղանթից։ Դրանք բազմանում են բույսերի, կենդանիների, սնկերի բջիջներում և բակտերիաներում, բջջից դուրս չեն բազմանում։Պարունակում են միոայն 1 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։

5.Համեմատել COVID-19-ը Օմիկրոնի հետ։

Քովիդ 19-ը շնչառական հիվանդություն է, որը տարբեր մարդկանց մոր ունի տարբեր ազդեցություններ և ախտանշաններ։

հիմնական ախտանշաններն են՝ հազը, ջերմությունը, հոգնածությունը, կոկորդի ցավ, գրիպ, հազվադեպ նաև սրտխառնոց և հոգնածություն։

Օմիկրոնի հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ և գոտկատեղի ցավ: Այս իվանդության ախտանշաններն ավելի թեթև են, քան կորոնավիրուսինը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *