Անհատական նախագիծ/ փետրվար

Il significato nascosto di “Black Mirror” – Auralcrave

Հայելիներ

Հայելին պատմության մեջ հայտնվել է դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում: Առաջին ապակե հայելիները ստեղծել են հռոմեացիները մ.թ. 1 դարում: Միջնադարի սկզբում ապակե հայելիներն անհետանում են, քանի որ բոլոր կրոնական ուղղությունների ղեկավարները հայտարարում են, թե հայելու ապակուց աշխարհին նայում է հենց ինքը՝ սատանան:

Ըստ հոգեբանի, բնական է այն, որ մարդը հայելու մեջ նայելիս չի հավանում ինքն իրեն, բայց սա հստակ պատճառների հետ է կապված: Նման զգացումները հաճախակի բնույթ են կրում: Օրինակ, բոլորի հետ էլ պատահած կլինի, երբ կողքից ասում են, որ այդ օրը գեղեցիկ տեսք ունի, բայց երբ նայում է հայելու մեջ՝ հակառակ պատկերն է տեսնում: Սա ոչ թե արտաքին պատճառ է, այլ զուտ ներքին: Փաստում են՝ հայելին արտացոլում է ոչ միայն մարդու արտաքինը, այլեւ ներքինը: Սա զուտ տրամադրության հարց է: Մարդը հայելու մեջ տեսնում է իր տրամադրությունը, ինչն էլ ազդում է տվյալ անձի՝ ինքն իր արտաքին տեսքը հավանել կամ չհավանելու վրա:

Միֆ, թե՞ իրականություն

  • Միջնադարյան Եվրոպայում եթե կնոջ մոտ հայտնաբերում էին ծուռ հայելի, ապա նրան այրում էին խարույկի վրա՝ որպես վհուկի:
  • Ֆրանսիացի մի բարոնուհի հրաժարվել է իր ողջ ունեցվածքից, որպեսզի ձեռք բերի իր հավանած հայելին:
  • 16-րդ դարում մոգերը հայելու միջոցով կարողանում էին փոխել ապագան, կանչել հոգիների կամ այլ ծիսակատարություններ անել:
  • Ճապոնիայում հայելին ամենապիտանի նվերներից մեկն է:
  • Ժամանակակից հոգեբանները խորհուրդ են տալիս ներքին լարվածությունից ազատվելու համար հաճախակի զրուցել հայելու հետ:
  • հայելին անդրադարձնում է արևի ճառագայթներն այնպիսի հաճախականությամբ, որի դեպքում վնասվում է մարդու ուղեղը:
  • Քրիստոնյաները կարծում են, որ հայելիներն անհրաժեշտ է ծածկել տանը, որտեղ մարդ է մահացել, և դրանք չբացել մինչև նրա մահվան 40 օրը լրանալը, մինչև հանգուցյալի հոգին լքի Երկիրը:
  • Կարծիք կա, որ միաժամանակ մի քանի հոգի չպետք է նայեն նույն հայելու մեջ: Հայելին կարտացոլի ոչ միայն ձեր երևացող մասը, այլև թաքուն մտքերը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *