Մարտ ամսվա նախագիծ/ Աղբի տեսակավորում՝ ՙՙԱնթափոն կենցաղ՚՚ նախագծի շրջանակներում

Կատարել հետազոտական աշխատանք հետևյալ թեմաների շուրջ՝

  • Իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել՝ թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա դրված աղբի տեսակաորման համար նախատեսված աղբամաններ, լուսանկարել աղբամանը և շրջակա տարածքը:
  • Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարևանների միջև կա լիազոր անձ, որը պատասխանարվություն է կրում շենքի տեխնիկական ապահովության վերաբերյալ, ով կարող է կազմակերպել հարևանների հետ հանդիպում և զրուցել աղբի տեսակավորման մասին:
  • Գրել՝ թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվում է աղբը ձեր տանը:
  • Եթե աղբը տեսակավորվում է՝ ապա լուսանկարել և նկարագրել թե ինչպես:
  • Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքով մեկ և հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր համայնքում:

Աղբի համար նախատեսված կան շատ ամաններ, բայց տեսակավորման համար շատ քիչ են, կարելի է ասել՝ չկան:

Այգիներում տեղադրված են փոքրիկ աղբի տեսակավորման համար նախատեսված ամաններ.

Շենքում չկա լիազորված անձ, ով պատասխանավություն է կրում շենքի տեխնիկական ապահովության համար, դրանով զբաղվում է համատիրությունը, իսկ աղբի տեսակավորմամբ՝ քաղաքապետարանը:

Մեր տանը աղբը տեսակավորվում է մի քանի աղբամաններով, որոնք տեղադրված են լոգարանում և խոհանոցում: Ննջարաններում էլ կան փոքրիկ՝ աղբի համար նախատեսված ամաններ: Ննջարաններում և լոգարանում հիմնականում տեսակավորվում է հիգիենայի պարագաների, խնամքի միջոցների դատարկ ամաններն ու բամբակները, իսկ խոհանոցում սննդի մնացորդներն ու ժամկետնանց սնունդը:

Նախագծի շրջանակներից դուրս…

Նախագծի շրջանակներից դուրս այցելել եմ Telcell ընկերություն, շրջել տարածքով և լուսանկարել աղբամանը: Աղբը տեսակավորվում էր՝ թղթի, պլաստիկի, ապակու և մետաղների համար նախատեսված բաժիններում: Տեսակավորված աղբը հանձնում են աղբի վերամշակմամբ զբաղվող այլ ընկերությանը:

Open photo

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *