ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխ, Հոդված 24- Կյանքի Իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով  նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝

ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:

  Կյանքի իրավունքի գաղափարը

Կյանքի իրավունքի հայեցակարգը ծագել է մահապատժիպատերազմիհղիության արհեստական ընդհատումներիէվթանազիայի, ոստիկանության դաժանության, արդարացվող մարդասպանության վերաբերյալ բանավեճերում։ 

ՀՀ Քրեական օրենսգիրքը սպանությունը սահմանում է որպես ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, և պատժում ազատազրկմամբ: «Կյանքի իրավունքը սահմանափակող կամ կյանքի իրավունքից զրկող յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության,- ասում է իրավաբան Տարոն Սիմոնյանը:- Իսկ արդեն հարկադիր սպանության, անփութությամբ մահ պատճառած կամ այլ դեպքերում, համապատասխանաբար, տվյալ անձը ենթակա է խստիվ պատասխանատվության՝ 6-12 տարի ազատազրկմամբ:

*********************************

Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը

Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում անձն ապահովված է ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիության, անվան, անձնական տվյալների, բնակավայրի, նամակագրության և հեռախոսազրույցի գաղտնիության անձեռնմխելիության իրավունքներով:

Բոլոր մարդիկ, այդ թվում երեխաները ևս ունեն իրենց կյանքը մյուսների անցանկալի ուշադրությունից պաշտպանելու իրավունք՝  չհրապարակեն այն մանրամասները, որոնք կապված են իրենց առողջության, անձնական հարաբերությունների, անձնական նամակագրության, անձնական լուսանկարներն օգտագործելու և այլնի հետ: 

Անձի անձնական կյանք ներխուժելն արդարացվում է միայն այն դեպքում, երբ այդ տեղեկատվության նկատմամբ առկա է հանրային շահ և երբ բացահայտված փաստերը ավելի շատ բարիք կարող են բերել հասարակությանը, քան վնաս հասցնել  մեկ կոնկրետ անձի: Հենց սրանով է տարբերվում անձնական շահը հանրային շահից:    

Հարցեր

  1. Ըստ Ձեզ, մարդուն մահապատժի ենթարկելը օրինակա՞ն է:
  2. Ինչքանո՞վ եք տեղեկացված կյանքի իրավունքի մասին հոդվածից:
  3. Ո՞ր դեպքում կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում:
  4. Արդյո՞ք ծնողն իրավունք ունի ընթերցելու իր երեխայի անձնական նամակները: Հիմնավորել պատասխանը:
  5. Ի՞նչ եք կարծում, անձնական տվյալների հրապարակումը այլ անձի կողմից օրենքի խախտում է, թե՞ ոչ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *