Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:
2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները:

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում ներդրումներ են կատարվում արկածային և գիտահետազոտական տուրիզմի կենտրոնի կառուցման ուղղությամբ: Ակնկալվում է համագործակցություն Կալավան տանող ճանապարհի հիմնանորոգման կամ բարեկարգման ուղղությամբ: Դրախտիկ գյուղում հիմնվելու է ձիարշավարան, համայնքապատկան հյուրանոց և էկոարահետ, որը 16 կիլոմետր երկարությամբ ու լեռնային ճանապարհով Դրախտիկը կապելու է Կալավան բնակավայրի հետ: Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում նախատեսվում է ներդրումներ կատարել պանրի մառանի կառուցման ուղղությամբ, որտեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել գինու և կոնյակի մեջ հասունացրած, հորած և պարմեզան տիպի պինդ պանիրներ: 

Կոտայքի մարզում առաջարկվում է՝
— Զիփ լայն Ծաղկաձորում, որն առաջարկում է թռիչք մեկնարկային կետից՝ 480 մ, վերելք ոտքով 150 մ, հետադարձ թռիչք դեպի մեկնարկային կետ 630 մ
— Լեռնամագլցում, բեյսջամփինգ և պարապլաներիզմ, որը հնարավոր է կազմակերպել Հատիս և Արայի լեռներում, Արզնիի ձորում
— Պարաշյուտիզմի համար առաջարկվում է «Արզնի» թռիչքուղին
Ինչպես նաև արագահոս լեռնային գետերի առկայությունը մարզում (Գալար գետ, Հրազդան գետ, Մարմարիկ գետ, Ազատ գետ) կարող է հիմք հանդիսանալ ռաֆթինգի զարգացման համար:

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։

Նմանություններ՝

  • Տնտեսության զարգացած ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է:
  • ՀՀ-ի ամենափոքր տարածք ունեցող մարզերից են:
  • Հարուստ են պատմական բացառիկ հուշարձաններով:
Արարատի մարզԱրմավիրի մարզ

Տարածքի փոքրությամբ երկրորդն է:
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258000
Կլիման խիստ ցամաքային Է:
Բնակչության թվով գրավում է երկրորդ տեղը:

Տարածքի մեծությամբ ամենափոքրն է:
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267000
Կլիման խիստ չորային է:
Բնակչության թվով գրավում է միջին տեղ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *