ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխ, Հոդված 34-Անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների պաշտպանությունը մշտապես զարգացում ապրող իրավունքի ոլորտ է: Անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցն ամեն օր ձեռք է բերում ավելի մեծ կարևորություն: Այս հոդվածը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ուշադրության կենտոնում է, ուստի դրա խախտումները և ոտնահարումները կարող են լուրջ սպառնալիքներ հանգեցնել երկրի ազգային անվտանգությանը:

Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը չի սահմանում պատժամիջոցներ, այլ ավելանում է նոր հոդված որով տույժեր են սահմանվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտման համար: Նախատեսված տույժերի չափը, որը
տատանվում է 100,000-ից 500,000 դրամ, բավարար չէ խոշոր ընկերությունների
կողմից խախտումները կանխելու համար:

Մեր օրերում անձնական տվյալների պաշտպանությունը էլ ավելի լուրջ խնդիր
է դառնում, որովհետև գոյություն ունի համացանց, որտեղ գրեթե անվերահսկելի
իրավիճակ է տիրում։ Շատ կարևոր է, որ պետությունը հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը
ապահովելու, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու վերաբերյալ:

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության իրավական հիմքերի ապահովման կարևոր երաշխիքներից մեկը տվյալների պաշտպանության հարցերով անկախ գործակալության ստեղծումն է: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն 2015 թվականին ստեղծվել է անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Այն հիմնադրվել է որպես ՀՀ արդարադատության նախարարության առանձին ստորաբաժանում:

ՀՀ հանրային իշխանության մարմինները ունեն հետևյալ
պարտականությունները Անձնական տվյալներ մշակելու անվտանգության
ապահովման նկատառումներով՝

  • նրանք պարտավոր են ոչնչացնել կամ ուղեփակել անձնական այն տվյալները, որոնք անհրաժեշտ չեն օրինական նպատակին հասնելու համար:
  • ՀՀ հանրային իշխանության մարմինները պարտավոր են կանխել անձնական տվյալների մշակման համապատասխան տեխնոլոգիաների մատչելիությունը դրա իրավունքը չունեցող անձանց համար և ապահովել, որ այդ համակարգերի օրինական օգտագործողի համար հասանելի լինեն միայն իրենց կողմից մշակման ենթակա տվյալները և այն տվյալները, որոնցից թույլատրված է օգտվել:

ՀՀ հանրային իշխանության մարմինները կարող են հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ
փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն
տրամադրել, եթե՝

  • ՀՀ հանրային իշխանության մարմինները հանդիսանում են օրենքով կամ միջպետական պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ.
  • օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար:

Պատերազմական ճգնաժամային իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունը վերածվում է կյանքի իրավունքի, որովհետև մի հասարակ տվյալի անզգուշորեն փոխանցումը կարող է սպառնալիք դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից, որոնք տարածված են հիմնականում սոցիալական ցանցերում:

Օրինակ՝ 2020թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը օգտագործելով ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների անձնական տվյալները՝ բնակության և գտնվելու վայրը, հեռախոսահամարը և այլ տվյալներ ներկայացել են որպես ՊՆ մարմիններ և հորդորել են դուրս գալ իրենց բնակավայրերից:

Օգտակար տեսանյութներ

Ինչպե՞ս են անօրինական օգտագործում մեր անձնական տվյալները

Անձնական տվյալների պաշտպանությունը Facebook-ում

«Անձնական տվյալների պաշտպանությունը պատերազմական իրավիճակում» թեմայով քննարկում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *