Անհատական նախագիծ/Ապրիլ

Ընթերցողական — սովորողն իր ցանկությամբ ընտրում է ցանկացած նյութ, տեղադրում իր բլոգում, ապահովում ընթերցումը, գրում վերլուծություն կարդացածի վերաբերյալ ոչ պակաս քան 7-8 նախադասություն։ Պիտի առաջարկի նաև՝ խորհուրդ տալի՞ս է ընկերոջը կարդալ իր ընտրած նյութը, ինչու։

Ruby Rue's review of Հրաշքը

Ռաքել Պալասիո/ «Հրաշքը»

«Հրաշքը» գիրքը պատմում է խիստ արտահայտված դիմային արատներ ունեցող և երկար տարիներ  տնային ուսուցում անցած մի տղայի ու դպրոցում նրա ունեցած դժվարությունների մասին:

Գրքի հերոսը Օգին է՝ ով անցնում է մի շարք դժվարությունների միջով, քանի որ ծնվել էր դեմքի արատով: Դեմքի պատճառուվ նա 5 տարի սովորել է տանը, որից հետո սկսել է հաճախել դպրոց, որտեղ էլ սկսվել են նրա համար ամենադժվար ժամանակները:

Դպրոցում նրան ծաղրում էին, ոչ ոք չեր շփվում նրա հետ, որոշներն էլ ցանկանում էին ընկերանալ, բայց հասարակության կարծիքի պատճառով հեռու էին մնում տղայից: Ի վերջո Օգին իր բնավորության ու կամքի շնորհիվ կարողանում է համոզել հասարակությանը, որ ինքը բոլորի նման սովորական երեխա է, պարզապես արտասովոր դեմքով:

Որոշ ժամանակ անց տղան ձեռք բերեց շատ ընկերներ, ովքեր սիրում ու հաճույքով ըննկերություն էին նրա հետ, հաշվի չառնելով տղայի արտաքինը:

Եզրակացություն

Մարդու արտաքինը ոչ մի նշանակություն չունի, և կան դեպքեր, որ այն ոչ ոք չի կարող վերափոխել, սակայն կարելի է վերափոխել արտաքինի հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Դիտել գրքի հիման վրա նկարահանված Ֆիլմը:

Ներբեռնել գիրքը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *