Հայաստանը 8-րդ եւ 9-րդ դարերում

8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձություններ

701 թ. կազմեց մեկ ընդհանուր վարչաքաղաքական միավոր` Արմինիա
անունով:
Արմինիայի առաջին արաբ ոստիկանի դաժան հարկահանությանը և կրոնական հալածանքներին հայերը 703 թ. պատասխանեցին ապստամբությամբ, որը
գլխավորում էր Սմբատ Բագրատունին:

705 թ. բյուզանդացիների ուղարկած օգնական 5000–անոց զորքը գալիս և Սմբատ Բագրատունու գլխավորած հայկական զորքի հետ Վանանդ գավառում կռվի է բռնվում արաբական զորքի հետ:
709 թ. Սմբատ Բագրատունին և նախարարները հայրենիք են վերադառնում:
725 թ. Արմինիա եկած Հերթ ոստիկանի դաժան բռնություններով անցկացվող «աշխարհագրով » խիստ ծանրանում է հայ ժողովրդի վիճակը:
775 թ. ապրիլի 25– ին Արածանիի ափին՝ Արձնի գյուղի մոտ, տեղի է ունենում վճռական ճակատամարտը: Հայերը, միմյանց քաջալերելով, հերոսաբար կռվում էին: Ճակատամարտի սկիզբը բարեհաջող էր հայ մարտիկների համար: Թշնամին նույնիսկ ստիպված էր նահանջել:

Գրավոր պատմել Պավլիկյան շարժման մասին, հիմնավորել, որ այն սոցիալական շարժում է:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է Պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց: Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

  • Ներկայացրու Հերթ ոստիկանի աշխարհագրի պատճառներն ու հետևանքները :

Հերթ ոստիկանի աշխարհագրով խիստ ծանրանում է հայ ժողովրդի վիճակը: Ոչ մահմեդականներից գանձվող ծխահարկը փոխարինվում է գլխահարկով: Հարկատու է դառնում նաև հոգևորականությունը: Հարկ նվաճողները նույնպես չէին ազատվում նվաստացումներից: Նրանց պարանոցից կապարե կնիքներ էին կախում: 

  • Գրավոր ներկայացրու 774-775թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը , նշանակալից ճակատամարտը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *