ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Որո՞նք են հաջողության 3 գործիքները։

Հաջողության 3 կարևոր գործիքներն են՝ տեսլականը, նպատակը և ռազմավարությունը։

2.Ի՞նչ է տեսլականը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Տեսլականը այն վերջնական արդյունքն է, ինչին մարդ ձգտում է: Այն գրեթե չի տարբերվում երազանքից: Տեսլականը կազմված է փոքր իրականցող նպատակներից : Այն անձի մոտ ավելի մեծ ոգևորություն է առաջացնում տվյալ գործը հաճույքով ավարտելու համար:

3. Ի՞նչ է նպատակը. ներկայացնել նպատակի սահմանման 5 չափորոշիչները։

Նպատակն ու տեսլականը գրեթե նույնն են: Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝

  • հստակ,
  • չափելի,
  • հասանելի,
  • իրատեսական,
  • ժամանակի մեջ սահմանափակ:

4. Ի՞նչ է ռազմավարությունը: Ինչու է այն անհրաժեշտ գործարարին:

Ռազմավարությունը նպտակներին հասնելու գործընթացն է: Այն հնարավորությունների հավասարակշռության պահպանումն է շուկայական հարաբերություններում: Դրա նպատակն է որոշել կազմակերպության հեռանկարային ուղղությունները, ապահովել նրա աճը և զարգացումը: Ռազմավարությունը համարվում է ուժեղ, եթե դրա շնորհիվ կազմակերպությունը ձեռք է բերում նշանակալից ու կայուն մրցակցային առավելություններ, և թույլ, եթե այն հանգեցնում է մրցակցային դիրքերի թուլացման:

Ո՞րն է Ադաիրի 3 շրջանների մոդելը, ո՞ւմ համար է այն կիրառելի։

6.Ո՞րն է Ադաիրի 50:50 կանոնը:

Ադաիրի 50:50 կանոնը պնդում է, որ մոտիվացիայի 50%-ը բխում է մարդուց,
իսկ 50%-ը՝ միջավայրից, հատկապես լիդերից: Ադաիրի կարծիքով՝ մարկանց ուղղորդում
են մի շարք գործոններ: Օրինակ՝ նա չի մոռանում բլիթի և մտրակի քաղաքականությունը, բայց դիտարկում է այն որպես բազմաթիվ գործոններից մեկը, որոնք որոշում են մարդկանց վարքը: Մոտիվացիայի ազդակ է նաև այն, թե ինչ ակնկալիքներ ունի անհատը:
Աշխատանքի պայմանները, անհատի նկատմամբ վերաբերմունքը և նրա վախերը անդրադառնում են մոտիվացիայի աստիճանի վրա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *