Սեբաստացիական պատումներ՝Մարտիրոսյան Միլենա

Открыть фото

Ես Միլենան եմ, արդեն 2-րդ տարին է, ինչ ՄՍԿՀ-ի ուսանող եմ: Սովորում եմ երկրորդ կուրսում՝ համակարգչային գեղարվեստական նախագծում (կարճ՝ վեբ դիզայն) բաժնում: Մասնագիտություն ու քոլեջ ընտրելու հարցում շատ եմ մտածել, ի վերջո կարողացել եմ համատեղել նախասիրություններս և ցանկություններս մի մասնագիտության մեջ, բայց ապագայի համար չեմ բավարարվում կոնկրետ մեկ մասնագիտությամբ:

Մի քիչ պատմեմ քոլեջում անցկացվող օրերի և դասերի մասին: Դասերի մեծ մասը մասնագիտական են: Հետաքրքիր են անցնում ծրագրավորման դասերը, ամռան ընթացքում ցանկություն ունեմ խորացնելու այն առանձին դասընթացների միջոցով: Մասնագիտական առարկաների շրջանակում նկարներ մշակելուց, նորերը ստեղծելուց կամ դրանց գրաֆիկական տեսակները հավաքելուց բացի՝ նաև ճարտարապետական շինությունների վրա եմ աշխատել(աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ): Ինչպես արդեն նշեցի, մեկ մասնագիտությամբ չեմ բավարարվելու: Նպատակ ունեմ քոլեջն ավարտելուց հետո ուսումս շարունակել ճարտարագիտական համալսարանում՝ որպես ապագա ճարտարապետ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *