Լուսնոտություն

Քնի մեջ, որքան էլ տարօրինակ է հնչում, կարելի է ոչ միայն քնել, այլև զբաղվել տարբեր գործերով: Մենք բոլորս գիտենք, որ երազը կյանքի կարևոր մաս կազմելով՝ ազդում է մեր հոգևոր և ֆիզիկական առողջության վրա: Երազն օգնում է պահպանել և վերականգնել մեր էներգիան ամեն օր: Բայց իրականում ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք քնում ենք: Մարմինը հանգստանում է,  շատերս տեսնում ենք տարօրինակ երազներ, իսկ ոմանք էլ…լուսնոտություն են անում: Այդպիսի մարդկանց անվանում են լուսնոտներ:

Լուսնոտության դեպքում մարդը քայլում է երազներում: Բայց երբեմն այս ամենը միայն քայլելով չի սահմանափակվում: Լուսնոտների մասին  շատ անհավանական պատմություններ են հայտնի, որոնք քայլում են երազում, տան մաքրությամբ են զբաղվում և այնպիսի անհավանական  գործողություններ են անում, որ դրանք չէին անի արթուն վիճակում: Հետազոտությունների համաձայն՝ մարդկանց 1-15%-ը հակված է լուսնոտության: Լուսնոտությունը ի հայտ է գալիս խորը քնի փուլի ընթացքում: Տարբերվում են քնի 5 փուլերը, այդ թվում՝ արագ քնի փուլը: Քնի երկրորդ փուլի ժամանակ  մենք անցկացնում ենք քնած հատվածի 50%-ը, 20%-ը՝ արագ քնի փուլում, մնացած ժամանակը բաշխվում է  քնի մնացած փուլերի վրա: Առաջին փուլը համարվում է ամենաթեթև քունը, երկրորդ փուլի ժամանակ մեր աչքերը դադարում են շարժվել  և ուղեղի ալիքները դանդաղում են:

Քնի ո՞ր փուլում են մարդիկ լուսնոտ դառնում

Ենթադրվում է, որ մարդիկ սկսում են քայլել  մնացած 2՝ երրորդ  և չորրորդ փուլերի ժամանակ (բայց ոչ արագ քնի փուլի ընթացքում), որը կոչվում է նաև խոր քուն, երբ սկսում են ուղեղի ալիքներ ի հայտ գալ: Սովորաբար լուսնոտությունը ի հայտ է գալիս 5-15 րոպեի  ընթացքում, չնայած կարող է շարունակվել 30 րոպեից ավել կամ  տևել ընդամենը մի քանի վայրկյան: Եթե լուսնոտին չանհանգստացնենք, վերջ ի վերջո, նա նորից անկողին կվերադառնա:

Արդյոք վտանգավո՞ր է լուսնոտությունը

Սովորաբար լուսնոտությունը վտանգավոր չէ, քանի դեռ լուսնոտը զբաղված է պարզ խնդիրներով: Սակայն երբեմն նա կարող է վնաս հասցնել իրեն կամ ուրիշներին: Առավել ևս, եթե լուսնոտությունը հաճախակի է կրկնվում, ապա դա կարող է առողջական խնդիրներ առաջացնել: Եղել են դեպքեր, երբ լուսնոտները լքել են իրենց տունը և արել են իրենց ոչ բնորոշ արարքներ, այդ թվում նույնիսկ սպանություններ:

Ինչպե՞ս կանխել

Դեռևս հին ժամանակներից խորհուրդ են տալիս լուսնոտության հակում ունեցող մարդկանց անկողնու առջև թաց շոր տեղադրել: Անկողնուց քայլ անելով խոնավ այդ կտորի վրա՝ անմիջապես արթնանում են:

Ռիսկային փաստեր

Հետազոտությունները ցույց են տվել, որ լուսնոտությամբ ավելի հաճախ տառապում են հիմնականում երեխաները. այն առավել բնորոշ է նաև տղամարդկանց, քան կանանց: Հայտնի է, որ լուսնոտությունը կարող է փոխանցվել սերնդեսերունդ, հատկապես մերձավոր ազգականներին: Բացի այդ, լուսնոտությունը հաճախ հանդիպում է միձվանի երկվորյակների մոտ: Նաև լուսնոտությանը կարող են նպաստել հևոցը, գլխուղեղի վնասվածքը, սրտի առիթմիան, քնի խանգարումը, տաքությունը, գիշերային շնչարգելիության նոպաները, գինեմոլությունը, սթրեսը և մի շարք դեղերի օգտագործումը: Չնայած այն բանին, որ լուսնոտը քնած է, նրա աչքերը բաց են, չկա դեմքի որևէ արտահայտություն: Ոմանք կարծում են, որ քնի մեջ «զբոսնելը» վտանգավոր է, քանի որ կարող են սրտի նոպա, ուղեղի կաթված կամ շոկ, ունենալ: Նախընտրելի օգնությունը, որ մենք կարող ենք անել՝ լուսնոտին զգուշորեն ուղեկցենք դեպի անկողին: Երբ նա արթնանա՝ հավանաբար չի հիշի, թե ի՞նչ է իր հետ տեղի ունեցել:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *