Հանդիպում «Your Opportunities» նախաձեռնության հիմնադիր Արտակ Ալոյանի հետ

՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի քոլեջում հյուրընկալելու ենք «Your Opportunities» նախաձեռնության հիմնադիր Արտակ Ալոյանին։ Հանդիպման ընթացքում խոսելու ենք մի շարք կրթական թեմաներից՝ կամավորություններից մինչև արտասահմանյան կրթաթոշակներ։

Օր՝ ապրիլի 8
Ժամ՝ 11։00
Վայր՝ Քոլեջ, Վերնատուն
Մասնակիցներ՝ քոլեջի սովորողներ, դասավանդողներ։

Հանդիպման թեման՝

  • Your Opportunities-ը նոր հնարավորությունների բանալի։
  • Արտասահմանյան և հայկական կրթական ծրագրեր։
  • Կամավորությունների դերն ու նշանակությունը մեր կյանքում։
  • Արտասահմանյան կրթաթոշակներ։

Ուսումնասիրության նյութ՝

Your Opportunities-ի տելեգրամյան էջ

Your Opportunities-ի ինստագրամյան էջ

Մասնակիցներ՝

Գալինա Հարությունյան
Թամարա Ալոյան
Նարեկ Ներսեսյան
Տիգրան Եղոյան
Միլենա Մարտիրոսյան
Մարիամ Տոնոյան
Էրիկ Սմբատյան
Արեգ Հակոբյան
Դավիթ Մկրտչյան
Արմինե Հովհաննիսյան
Վահե Ազիզխանյան
Էլիզ Կարապետյան
Հովհաննես Չարվադարյան
Արամո Գրիգորյան
Մարիա Դալլաքյան
Շողեր Շամենկովա
Անահիտ Ջուհարյան
Կարեն Խաչատրյան
Գևորգ Հարությունյան

Հաշվետվություն/մարտ

Մարտ ամսվա ընթացքում աշխատել եմ գրաֆիկական դիզայնի հետ կապված աշխատանքների վրա՝ ավարտել եմ դիպլոմային աշխատանքի տեսական մասի առաջին գլուխը ամբողջությամբ։ Առաջին գլուխը ավարտելուց հետո ձևափոխել եմ նախկինում կատարած բրենդինգը, ավելացրել եմ մի քանի մոքափ։

Բրենդինգին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով։

Հաշվետվություն/փետրվար

Փետրվար ամսվա ընթացքում ավելի շատ ուշադրություն դարձրել եմ կայքի վրա։ Մի քանի փոփոխություններ եմ կատարել, ստեղծել եմ դասընթացների համար նախատեսված խմբերն ու կառուցել հիմնական տեսքը։ Տեսական մասից համարյա վերջացրել եմ առաջին գլուխը, իսկ երկրորդ գլխի համար նյութեր ու գրքեր եմ գտել։

Ինչ վերաբերվում է բրենդինգին՝ կատարել եմ մի շարք ուսումնասիրություններ, փորձել քանի տարբերակներ, բայց արդյունքում որպես վերջնական տարբերակ դեռ չեմ ընտրել։

Կայքի վիզուալ

Տեսական մաս

Հաշվետվություն/Հունվար

Հունվար ամսվա ընթացքում աշխատանքի մեծ մասը կապված է եղել կայքի հետ։

Սկզբում հավաքել եմ կայքի մոտավոր դիզայնը, որից հետո կոդիերի միջոցով սկսել եմ ստեղծել հենց աշխատող կայքը։ Ընթացքում շատ տարբեր բաներ են փոխվում կայքի դիզայնի հետ կապված։

Կիսամյակային հաշվետվություն/դեկտեմբեր

Ամբողջ կիսամյակի ընթացքում աշխատել ենք դիպլոմային նախագծերի վրա։ Սակզբում աշխատանքը ավելի հասկանալի դարձնելու համար ստեղծել ենք moodboard՝ թեմայի հետ առնչություն ունեցող։ Ընտրված թեման վերաբերվում է օնլայն կրթությանը՝ թվային ոլորտի մի քանի մասնագիտությունների ուղղությամբ, հատկապես՝ մարքեթինգի։ Աշխատանքի նպատակն է ստեղծել այնպիսի կայք, որը կօգնի մարդկանց ավելի զարգացնել իրենց գիտելիքները smm-ի վերաբերյալ, որոշներին էլ կօգնի գտնել իր աշխատանքի գիտակ սմմ մասնագետ։

Թեման ընտրելուց և moodboard հավաքելուց հետո անհրաժեշտ էր ուսումնասիրել լոգոների մի շարք օրինակներ, որից հետո կստեղծվեր կազմակերպության՝ Digital Mmarketing Dive-ի լոգոն։

Լոգոների շատ տարբերակներ ստանացլուց և քննարկման դնելուց հետո որպես վերջնական տարբերակ ընտրվել է հետևյալ լոգոն․

Լոգոյի գույների ընտրությունը և խորհրդանիշը հեշտ էր, որպես հիմնական գույն հանդիսանում են դեղինն ու կապույտը։

Դեղին գույնը լավատեսության, առաջադիմության, ստեղծագործելու ցանկության, անկախության և նպատակասլացության խորհրդանիշ է։

Կապույտը խորհրդանշում է վստահություն, պահպանողականություն, հուսալիություն, տրամաբանություն, ուժ և ազատություն։

Քանի որ ունեմ կրթություն տվյալ մասնագիտությոան ոլորտում, հետրաբար կազմակերպության սոցիալական ցանցերը կարող եմ առաջ տանել, իսկ կայքի հիմնական օգտվողները կլինեն digital_marketing_dive ինստագրամյան էջի հետևորրդները։

Նշված աշխատանքները ավարտելուց հետո սկսել եմ զբաղվել կազմակերպության բրենդինգով՝ այցեքարտեր, տառատեսակ, կայքի գունային ընտրություն․․․

Կազմակերպության բրենդինգ։

Դիպլոմային աշխատանքի word տարբերակ։

Հաշվետվություն/նոյեմբեր

Նոյեմբեր ամսվա սկզբում իմ պատրաստած լոգոների շարքից վերջնականացրել եմ կայքի լոգոն, ստեղծել կայքի համար նախատեսված էջ՝ instagram հարթակում և պարբերաբար հրապարակումներ եմ անում։ Լոգոն վերջնական ընտրելուց հետո սկսել եմ աշխատել կայքի գույներ հետ՝ լոգոյին համապատասխան, տառատեսակների և այլնի հետ։

Տեսական մասի առումով կազմել եմ բովանդակությունը և ներածությունը։

Instagram-յան էջի հղումը։

Դիպլոմային աշխատանքի Word տարբերակը։

Հաշվետվություն/Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսվա առաջին կեսի ընթացքում ուսումնասիրել ենք բրենդավորման և UI UX-ի մասին մի շարք նյութեր, որից հետո խմբագրել դրանք հետագա դիպլոմային աշխատանքի համար։ Տեսական նյութերի ուսումնասիրությունը ավարտելուց հետո սկսել ենք աշխատել կայքի լոգոյի վրա։ Լոգոյի ստեղծման սկզբնական շրջանում շատ ուսումնասիրություններ եմ կատարել, որից հետո ստեղծել եմ լոգոյի մի քանի տարբերակ։

Հետևյալ լոգոների շարքից ընտրել եմ 2 տարբերակ, որից հետո սկսել եմ ավելի ուշադրություն դարձնել գույներին։

Որպես հիմնական գույներ ընտրել եմ Դեղինն ու կապույտը։

Դեղին գույնը լավատեսության, առաջադիմության, ստեղծագործելու ցանկության, անկախության և նպատակասլացության խորհրդանիշ է։

Կապույտը խորհրդանշում է վստահություն, պահպանողականություն, հուսալիություն, տրամաբանություն, ուժ և ազատություն։

Հաշվետվություն/սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսվա ընթացում աշխատել ենք դիպլոմային աշխատանքի վրա։ Ընտրել ենք թեման, որից հետո կազմել ենք moodboard՝ որոշ չափով մեր նախընտրելի թեման տեսանելի դարձնելու համար։

Իմ ընտրած թեման վերաբերվում է օնլայն կրթությանը՝ թվային ոլորտի մի քանի մասնագիտությունների ուղղությամբ։ Կայքը կօգնի մարդկանց ավելի ամրապնդել և նոր բաներ սովորել թվային մասնագիտություններ վերաբերյալ։ Սեպտեմբերի ընթացքում ուսումնասիրել եմ բազմաթիվ լոգոների օրինակներ, որից հետո ստեղծել եմ կայքի լոգոն, գույներն ու կայքի մոտավոր տեսքը։

Լոգոների ուսումնասիրություն

Ավելի մանրամասն՝