Հաշվետվություն ֆիզիկա/էկոլոգիա

Ամբողջ ուսումնակական շրջանում ֆիզիկա առարկայից ուսումնասիրել ենք 7-9րդ դասարանների ֆիզիկան: Կատարել ենք հետազոտական և անհատական աշխատանքներ: Դասերից մեկի ժամանակ ուսումնասիրել ենք Պարիս Հերունու կյանքը և նրա ստեղծած ռադիոօպտիկական աստղադիտակը, որից հետո այցելել ենք Օրգով՝ ռադիոօպտիկական աստղադիտակը դիտելու:

Էկոլոգիայի դասերը շատ հետաքրքիր են դարձել բազմաթիվ նախագծերի շնորհիվ: Ամենաշատը հավանել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսը և տան պայմաններում խնամքի միջոցներ պատրաստելը: Էկոլոգիայի շնորհիվ սովորել ենք ինչպես կարելի է տարբերել օգտակար սնունդը վնասակարից, մաքուր ջուրը կեղտոտ ջրից և այլն…

Մասնակցել ենք նաև Արևորդի միջազգային տասներորդ բնապահպահական փառատոն-ին, որի ընթացքում դիտել ենք ֆիլմեր, քննարկել:

Անհատական աշխատանքներ

Այս և մյուս հետաքրքիր աշխատանքներին մանրամասն կարող եք ծանորանալ այստեղ:

Ջուր

Նախագիծ՝ Էկոտուր 2022 նախագծի շրջանակներում ջրի բնօգտագործման վերաբերյալ աշխատանք

Նպատակը՝ Ուսումնասիրել աշխարհում ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տեղելությունները։ Գիտելիքներ ձեռք բերել Հայաստանում ջրի բնօգտագործաման վերաբերյալ։ Կատարել ուսումնասիրություն սեփական տան կամ շենքի վերաբերյալ։

Ընթացքը՝

1. Ուսումնասիրել ջրի օգտագործման համաշխարհային փորձը, ներկայացնել տեղեկություններ (կարճ՝ բերելով մի քանի հետաքրքիր դրական և բացասական մեկական օրինակներ)

Ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն այսօր լուրջ հիմնախնդիր է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Բնապահպանական տեսանկյունից, ջրային պաշարների կարևորագույն խնդիրներից է աղտոտվածությունը: Բավական մեծ է աղտոտվածության մակարդակը Սևանա լիճ թափվող գետերում, ինչն էապես ազդում է
լճի էկոհամակարգի վրա՝ մեծացնելով դրա ճահճացման վտանգը: Ջրային պաշարների օգտագործման կարևորագույն խնդիրներից մեկն էլ ջրամատակարարման ընթացքում կորուստների բարձր մակարդակն է:

Փոքր հիդրոէլեկտրակայանների դրական կողմերն են վնասակար
նյութերի և ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումների նվազեցումը, բայց բացասական կողմերն առավել ընդգծված են: Մասնավորապես համայնքներից օտարվում են հողեր, տեղի բնակիչներին չի բավարարում խմելու և ոռոգման ջուրը գետի այն հատվածներու, որտեղ տեղադրված է հիմնարկ, չորանում են ափամերձ անտառներն ու կանաչ տարածքները:

2. ՀՀ ջրի օգտագործման օրինակներ, ինչ վիճակում է։

ՀՀ-ում ջրի անխնա օգտագործման հետևանքով տարեց տարի կորցնում ենք ջրի զգալի քանակություն: Օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:  Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` մինչև 2050 թ.-ը Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով՝ կապված կլիմայի փոփոխության և  տեղումների նվազման հետ:

3. Ուսումնասիրել ձեր սեփական տանը, բնակարանում ջրի օգտագործման եղանակները։ Ինչպես է ջրվում բակը, ինչ ջրով։ Տեսանյութը կամ լուսանկարների շարքը պարտադիր է։

Աղբյուրներ-1, 2,

Ապրիլ ամսվա նախագիծ

Գտնել եւ ուսումնասիրել մի գիտական բացահայտում կամ գյուտ, որը թույլ է տվել վերամշակել աղբը կամ թույլ է տալիս չաղտոտել շրջակա միջավայրը։

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 30 ՏՈԿՈՍՈՎ ԿՐՃԱՏՎԵՑ ԱՂԲԸ

Ֆրանսիան Միջերկրական ծովը պլաստիկով աղտոտող գլխավոր երկիրն է. WWF

1999ական թվականներին Ֆրանսիայում առաջ եկավ մի գաղափար, ըստ որի որոշում կայացվեց սահմանել աղբի որոշակի չափ, որը գերազանցելու դելեպքում մարդիկ ստիպված կլինեն հարկ վճարել: Այդ մեթոդի միջոցով ամբողջ Ֆրանսիայում աղբը նվազեց շուրջ 30%-ով, քանի որ մարդիկ ինչ-որ բան աղբամանը նետելուց առաջ մտածում էին: Մի շարք ֆրանսիացիների կարծիքվ այդ որոշումը սխալ է, քանի որ տեղ չունեն այն պահելու: Ֆրանսիայում աղբը խելացի կերպով են վերամշակում՝ աղբից էներգիա են ստանում:

Աղբյուրներ՝ 1, 2,

Մարտ ամսվա նախագիծ/ Աղբի տեսակավորում՝ ՙՙԱնթափոն կենցաղ՚՚ նախագծի շրջանակներում

Կատարել հետազոտական աշխատանք հետևյալ թեմաների շուրջ՝

  • Իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել՝ թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա դրված աղբի տեսակաորման համար նախատեսված աղբամաններ, լուսանկարել աղբամանը և շրջակա տարածքը:
  • Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարևանների միջև կա լիազոր անձ, որը պատասխանարվություն է կրում շենքի տեխնիկական ապահովության վերաբերյալ, ով կարող է կազմակերպել հարևանների հետ հանդիպում և զրուցել աղբի տեսակավորման մասին:
  • Գրել՝ թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվում է աղբը ձեր տանը:
  • Եթե աղբը տեսակավորվում է՝ ապա լուսանկարել և նկարագրել թե ինչպես:
  • Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքով մեկ և հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր համայնքում:

Աղբի համար նախատեսված կան շատ ամաններ, բայց տեսակավորման համար շատ քիչ են, կարելի է ասել՝ չկան:

Այգիներում տեղադրված են փոքրիկ աղբի տեսակավորման համար նախատեսված ամաններ.

Շենքում չկա լիազորված անձ, ով պատասխանավություն է կրում շենքի տեխնիկական ապահովության համար, դրանով զբաղվում է համատիրությունը, իսկ աղբի տեսակավորմամբ՝ քաղաքապետարանը:

Մեր տանը աղբը տեսակավորվում է մի քանի աղբամաններով, որոնք տեղադրված են լոգարանում և խոհանոցում: Ննջարաններում էլ կան փոքրիկ՝ աղբի համար նախատեսված ամաններ: Ննջարաններում և լոգարանում հիմնականում տեսակավորվում է հիգիենայի պարագաների, խնամքի միջոցների դատարկ ամաններն ու բամբակները, իսկ խոհանոցում սննդի մնացորդներն ու ժամկետնանց սնունդը:

Նախագծի շրջանակներից դուրս…

Նախագծի շրջանակներից դուրս այցելել եմ Telcell ընկերություն, շրջել տարածքով և լուսանկարել աղբամանը: Աղբը տեսակավորվում էր՝ թղթի, պլաստիկի, ապակու և մետաղների համար նախատեսված բաժիններում: Տեսակավորված աղբը հանձնում են աղբի վերամշակմամբ զբաղվող այլ ընկերությանը:

Open photo

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Նախագիծ

ՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր
Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։

Ժամկետը՝ 01.02-28.02
Ընթացքը`
1. Համացանցից գտնել, թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում(ամենաքիչը 10 խոտաբույս)
2. Տեղադրել լուսանկար և տեղեկություն՝ խոտաբույսի մասին, նրա բուժիչ հատկությունների և այլ հատկությունների մասին
3. Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել, թե ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար մեր շրջանում։
4. Տեղադրել բաղադրատոմսը բլոգում

Արդյունքներ՝

Ծխաբույս

(MHNT) Fumaria officinalis - Habit.jpg

Ունի մինչև 30սմ երկարություն, տերևները կապտականաչավուն են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի և այլ մարգերում։ Աճում է դաշտերում, այգիներում: Որոշ տեսակներ հանդես են գալիս որպես դեղաբույսեր. Պարունակում են  վիտամիններ C, E, (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, հիվանդությունների ժամանակ որպես դեղամիջոց և այլն։

Մահամորմ

Rulík zlomocný | Naturfoto.cz

Ունի խոշոր տերևներ, ներքևի տերևները հերթական դասավորվածություն ունեն, իսկ վերևինները դասավորված են զույգերով, որոնցից մեկը մեծ Է, մյուսը` փոքր, ձվաձև, հիմքի մոտ փոքրիկ կոթունով, ամբողջաեզր: Ծաղիկները շագանակագույն են, լինում են միայնակ, կամ մի քանի հատ: Բաժակը հնգաթերթ Է, պտղի մոտ` թելանման: Պտուղը փայլուն է: Բժշկության մեջ օգտագործում են թքագեղձերի, քրտնագեղձերի կենսագործունեության խանգարման, ստամոքսահյութի գերարտադրության, աղիքների կծկողականության խանգարման, դանդաղասրտության, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, լեղապարկի բորբոքման, լեղաքարային հիվանդության, երիկամների խիթքի, թոքային աղիքների հիվանդությունների և տևական հազի բուժման համար:

Դաղձ

🌿Անանուխ, նանա, դաղձ՝ այս... - HERBS & TEAS from Armenia | Facebook

Բժշկության մեջ օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Մեծ դեր ունի ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար։ Օգտագործվում է նաև սննդի մեջ՝ ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենին։ Մարդիկ այն օգտագործում են նաև որպես թեյ և հրուշակեղենը զարդարելու միջոց։

Ուրց

ուրց — Վիքիբառարան

Աճում է հողում, մեծ քարաբեկորների շուրջը, որտեղ շատ է լույսը և մաքուր օդը։ Լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Ունի ցավազրկող ազդեցություն։

Անթառամ

Բարձրությունը 15-30 սմ է: Տերևները հերթադիր են, պարզ, երկարավուն, ամբողջաեզր։ Օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։

Խատուտիկ

ԽԱՏՈՒՏԻԿ - ОДУВАНЧИК Նյութը կարդացել են՝ 7 883 Նյութը գնահատել են՝ 5  Հավանել 100 1 2 3 4 5 5 Բազմամյա խոտաբույս է, պատկանում Է աստղածաղկազգիների  ...

Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Այն ընդունակ է «արյունը մաքրելու» և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող հատկություն։

Մանանեխ

Մանանեխի օգտակար հատկությունները - Analitik.am

Ցողունը կանգուն է, պարզ կամ խիստ ճյուղավորվող, բարձրություն՝ 10-100 սմ, ներքևի տերևները խոշոր են, իսկ վերինները՝ մանր, նշտարաձև, օգտագործվում է հացաթխման, հրուշակեղենի արդյունաբերության, իսկ եթերային յուղը՝ մանանեխային սպիրտի ձևով, բժշկության մեջ։

Մասրենի

Վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Ալոճենի

Ինչպես ճիշտ եփել ալոճենին

Օգնում է վերականգնել լյարդի բջիջները, ընդլայնում է անոթները, օգտագործում են տարբեր ծագման ուռուցքների դեմ պայքարում, մաքրում են օրգանիզմը վնասակար նյութերից, ակտիվացնում են կոլագենի սինթեզը, կանանց օգնում է բուժել գլխացավը, նվազեցնել կլիմաքսի դրսևորումը:

Չիչխան

Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլն։ Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում և այլ խոնավ վայրերում։ Բարձր, մինչև 10 մ է, ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն։ Տերևները մանր են, հերթադիր, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն։ Օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ ամոքող միջոց։ Չիչխանն օգտակար է նյութափոխանակության կարգավորման և արյան շրջանառության համար։ Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, վաղաժամ ծերությունը, նպաստում սերոտոնինի ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։

Մի շարք թեյեր պատրաստում են ՀՀ տարածքում աճող խոտաբույսերից՝ նանա, ուրց և այլն…

Ավելուկից պատրաստում են ճաշ, կանաչեղենի մի շարք տեսակներով պատրաստում են ժինգյալով հաց:

Էկոլոգիական բնապահպանական նախագիծ

Նախագծի հեղինակներ՝ Միլենա Մարտիրոսյան, Արմինե Հովհաննիսյան.

Ինչ է անհրաժեշտ անել՝
1․ Հասկանալ և իրականացնել գործունեությունը՝ կոմպոտի և Pancake-ի պատրաստում:
2. Բլոգի մեջ նկարագրել գործունեությունը, տեսահոլովակ գցել՝ հրապարակել.
3․ Հայտը լրացնել և հայտի մեջ գցել կատարված աշխատանքի հղումը.

Տեսահոլովակում մենք պատրաստեցինք կոմպոտ և pancake: Կոմպոտի պատրաստման համար անհրաժեշտ է կաթսայի մեջ  լցնել 2 բաժակ ջուր, ավելացնել կտրատած խնձորներ, 2 ճ/գ շաքարավազ և եփել մինչև եռալը : Pancake-ի համար հարկավոր է կոտրել 1 հատ ձու-ն, ավելացնել 0,5լ կաթ, 3 ճ/գ շաքարավազ, 2 ճ/գ ձեթ և խառնել: Հետո լցնել 1 թ/գ փխրեցուցիչ, ալյուր և խառնել: Ապա ստացված լուծույթը թավայի վրա պատրաստել:

Բնական կոսմետիկ միջոցներ՝տանը պատրաստված դիմակներ, խնամքի միջոցներ

Բաղադրություն

Ակտիվացրած ածխի 2 դեղահաբ

Ժելատին

Տաք ջուր

Արդյունք՝ հեռացնում է մաշկի վրա գտնվող սև կետերը, բարելավվում է նաև արյան շրջանառությունն ու դեմքի որակը.

Արևորդի միջազգային տասներորդ բնապահպահական փառատոն՝մեղվապահը

Ֆիլմը պատմում էր մի կնոջ՝ Քեյթ Հեյվուդի մասին, ով ստիպված վերադարձել էր գյուղ՝ իր նախնիների տուն, և սկսել էր զբաղվել մեղվապահությամբ. Նա շատ էր սիրում իր մեղուներին, սակայն մի օր իր տան կողքին Ճապոնական կազմակերպության կոմից կառուցվեց ատոմակայան, որը մեծ վտանգ էր առաջացնում կնոջ և մեղուների համար:

Արեւորդի 10-րդ միջազկային բնապահպնական փառատոն՝ H2O

Ֆիլմը պատմում էր մարդկանց կողմից անտառնեիր ոչ ճիշտ վերաբերմանը՝ անտառահատմանը, բնությանը վնասներ պատճառելը և այլն… Դրանց դիմաց բնությունն էլ իր հերթին կարող է մարդկանց վնասներ պատճառել տարբեր եղանակներով, ինչպիսիք են՝ ջրհեղեղները, հրդեհները, երկրաշարժը և այլն…

Կոսմերիկ միջոցներ

Բաղադրություն

Ջուր-թունավոր չէ

Գլիցերին-անգույն, մածուցիկ, հիգրոսկոպիկ հեղուկ է։ Ունի քաղցր համ, կիրառության ոլորտները շատ բազմազան են։ Օգտագործվում է սննդային հավելանյութերում, լվացող և կոսմետիկ միջոցներում, պլաստմասսաների արտադրությունում, ներկանյութերի արտադրությունում, էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում և այլն։ Համարակալված է որպես սննդային հավելում։ Գլիցերինը օգտագործվում է նաև դինամիտի ստացման համար։

Ցետերիլ սպիրտ

Գլիցերիլ ստեարատ

Միկրոկրիստալ մեղրամոմ

Թունավոր չէ.