Կենսոլորտ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Լանդշաֆտագիտություն, թեմա 8

Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան

Բլոգում թվարկել որոնք են ֆունկցիաները, բերել օրինակներ:

Գյուղատնտեսական ֊ Նմանատիպ լանդշաֆտներ կարելի է հանդիպել հիմնականում գյուղական տարածքներում, արոտավայրերում, դաշտերում, որտեղ մարդիկ բերք են ցանում, հնձում, զբաղվում են անասնապահությամբ ևն։

Անտառտնտեսական ֊ Ենթ․ տնկում ենք արհեստական անտառ, կողքին բացում ենք թուղթ արտադրող կամ փայտամշակման գործարան, մոտակայքում հիմնում ենք ոռոգման ցանց ևն։ Մոտակայքում ստեղծում ենք բնակավայր, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակմամբ և ձկնորսությամբ։

Լեռնարդյունաբերական ֊ Ենթ․ հայտնաբերվել է ոսկու հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։ Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան ոսկու (մետաղի) արտադրությունն է։

Ռեկրեացիոն ֊ Նմանատիպ լանդշաֆտ է Ջերմուկը, որն ունի բնական բուժող ջրեր, ինչի պատճառով էլ այդտեղ առողջարան է կառուցվել։

Տրանսպորտային ֊ Նմանատիպ լանդշաֆտներ Երևանում ամենուր են, որոնք ծառայում են տրանսպորտին։ Նմանատիպ լանդշաֆտների վրա են կառուցվում հյուրանոցներ, օդանավակայաններ, պահեստարաններ։

Ռազմաստրատեգիական ֊ Նմանատիպ լանդշաֆտները լի են Արցախում։ Օրինակ կարող ենք բերել փոսային թունելները, որոնք փորվում են հենց այսպիսի լանդշաֆտներում։

Ուսումնական ֊ Օրինակ Օքսֆորդը կամ Քեմբրիջը հենց նմանատիպ լանդշաֆտներ են։

Արդյունաբերական ֊ Նման լանդշաֆտներ ստեղծվում են թափոններ արտանետելու համար՝ հիմնականում գործարանների կողքին։

Մարդածին ֊ Կարող ենք օրինակ բերել Դուբայ քաղաքը, որը կառուցվել է անապատի վրա, տնկումներ են կայացրել, ստեղծել բնակելի պայմաններ։

Լանդշաֆտագիտություն , թեմա 7

Բնօգտագործում: Էջ 27

Ինչ է բնօգտագործումը, որոնք են դրա հիմնահարցերը:

Այն գիտությունը, որը զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործմամբ, կոչվում է բնօգտագործում, որի խնդիրն է ստեղծել այնպիսի կանոններ, որոնց շնորհիվ մարդիկ կսկսեն ճիշտ կերպով օգտագործել բնական ռեսուրսները: Այն բարդ համակարգ է, և արտահայտվում է ռացիոնալ և ոչ ռացիոնալ ձևերով

Ռացինալ-երբ մարդ թափոններ չի տալիս բնությանը

Ոչ ռացիոնալ- երբ մարդ բնությանը հասցնում է վնաս՝ թափոնների, ջերմոցային էֆեկտների, վառելանյութերի այրման միջոցով:

Լանդշաֆտագիտություն , թեմա 6

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Մարդիկ՝ ինչպես մյուս կենդանիները, չեն բավարարվում բնության տված բարիներով, և շատ դեպքերում ստեղծում են նոր ռեսուրսներ, վնաս հասցնելով բնությանը և խախտում Լե Շատելյեի սկզբունքը: Ամենավտանգավոր երևույթներից մեկը ջերմոցային էֆֆեկտների ազդեցությունն է, որի պատճառով տարեցտարի ավելանում է օդի ջերմաստիճանը, ներկայումս շատ երկրներում արգելված է արդյունաբերական թափոններ բաց չթողնել ,որոնք քայքայում են օզոնային էկրանը:

Ըստ Լե Շատելյեի սկզբունի ՝ եթե հավասարակշռության մեջ գտնվող քիմիական ռեակցիայի վրա ազդում է արտաքին գործոն՝ կոնցենտրացիայի, ջերմաստիճանի կամ ճնշման փոփոխություն, ապա հավասարակշռությունը տեղաշարժվում է այն ուղղությամբ, որը թուլացնում է կիրառված գործոնի ազդեցությունը:

Լանդշաֆտագիտություն , թեմա 5

Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Համացանցից գտնել վավերագրական ֆիլմ Ջերմոցային էֆֆեկտի վերաբերյալ՝ դիտել և ներկայացնել քոլեջում դասի ժամանակ:

Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար:

«Այս խնդրով մտահոգված են գիտնականներ, բնապահպաններ, արդյունաբերողներ: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ: Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում»,-ասաց Ա Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ այդ նյութերի արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար:

Նշենք, որ վերնոլորտի օզոնային շերտի պահպանությունը միջազգային կարևոր խնդիրներց է, որն ամրագրված է «Օզոնային շերտի պահպանության» Վիեննային կոնվենցիայում և որն իրականացվել է օզոնային շերտը քայքայող Մոնրեալի արձանագրությունում: Արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը:

Ջերմոցային էֆեկտն այն է, թե ինչպես է ջերմությունը հայտնվում թակարդում Երկրի մակերեսին մոտ «ջերմոցային գազերի» միջոցով։ Ջերմություն գրավող այս գազերը կարելի է համարել որպես վերմակ, որը փաթաթված է Երկրի շուրջը, ինչը մոլորակն ավելի տաք է դարձնում, քան առանց դրանց: Ջերմոցային գազերը ներառում են ածխաթթու գազ, մեթան, ազոտի օքսիդներ և ջրի գոլորշի: (Ջրի գոլորշին, որը ֆիզիկապես կամ քիմիապես արձագանքում է ջերմաստիճանի փոփոխություններին, կոչվում է «հետադարձ կապ»: Գիտնականները պարզել են, որ ածխաթթու գազի տաքացման ազդեցությունն օգնում է կայունացնել Երկրի մթնոլորտը: Հեռացրեք ածխաթթու գազը, և երկրագնդի ջերմոցային էֆեկտը կվերանա: Առանց ածխաթթու գազի Երկրի մակերեսը մոտ 33°C (59°F) ավելի ցուրտ կլիներ։

Ջերմոցային գազերը տեղի են ունենում բնական ճանապարհով և հանդիսանում են մեր մթնոլորտի կառուցվածքի մի մասը: Այդ իսկ պատճառով Երկիրը երբեմն անվանում են «Ոսկեգույն» մոլորակ. նրա պայմանները շատ շոգ և շատ ցուրտ չեն, այլ ճիշտ, որպեսզի կյանքը ծաղկի: Երկիր մոլորակն իրեն է ենթարկում բնական ջերմոցային էֆեկտը, որը մոլորակը պահպանում է միջինը 15 °C (59 °F) ջերմաստիճանում: Սակայն վերջին հարյուրամյակում մարդիկ միջամտել են մոլորակի էներգիայի հավասարակշռությանը, հիմնականում՝ հանածո վառելիքի այրման միջոցով, որը օդում ավելացնում է ածխաթթու գազ: Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը տասնամյակներ շարունակ անընդհատ բարձրանում է և լրացուցիչ ջերմություն է պահում Երկրի մակերևույթի մոտ՝ առաջացնելով ջերմաստիճանի բարձրացում:

Օգտակար հղումներ՝

Օզոնային շերտը մեր կենսապահովության երաշխիքն է

Լանդշաֆտագիտություն, թեմա 2

Թեմա 2

  1. Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
  2. Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
  3. քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը

1)Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։

Ստացիոնար են բոլոր օդերևութաբանական կայանները։Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր են լինում։ 20րդ դ․ վերջին անհրաժեշտ դարձավ աշխարհի տարբեր մասերում ունենալ ստացիոնար կայաններ։Այդ համակարգը կոչվեց մոնիթերինգ։

2)Դաշտային հանույթի մեթոդ։

Լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և գնում են դաշտ, դիտարկումներ կատարում և հավաքում են նմուշներ։

3)Փորձագիտական մեթոդ։

Բնության մեջ կան շատ երևույթներ, որոնք հազվադեպ են կրկնվում։Դրա համար անհրաժեշտ է ստեղծել արհեստականը, որպեսզի ուսումնասիրենք։Օրինկա արհեստական անձրևը ուսումնասիրելու համար պետք է լվացված նյութը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը։

4)Լաբորատոր մեթոդ։

Լաբօրատոր մեթոդով նմուշները լաբորատորիաներում ուսումնասիրում են, օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում նրա մեջ լուծված տարրի բաղադրությունը։

5)Համեմատական մեթոդ։

Այս մեթոդը լաըն կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում։Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերույունն ու դրանց պատճառները։

6)Քարտեզագրման մեթոդ։

Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է։Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզ, դաշտում նմուշներ անում, իսկ վերջնական մշակման ժամանակ ընդհանրազնում են և վերջնական տեսքի բերում։

7)Աէրոտիեզերական լուսանկարի վերծանման մեթոդը։
Այս մեթոդը զարգացավ 20-րդ դ. երկրորդ կեսին։Աէրոլուսանկարները սպեկտրոկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։Կան օբյռկտներ որոնք մոտիկից չեն երևում, իսկ հեռվից շատ լավ պատկռրվում են։

8)Նկարագրական մեթոդ։
Այս մեթոդը հին է։Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր այսինքն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնռլու համար։

9)Երկրաինֆորմացիոն մեթոդ։
Լանդշաֆտագետը պետք է ինֆերմացիա հավաքի և դրանից եզրակացությեւն կազմի։

10)Գծանկարչական մեթոդ։
Երբեմն անհրաժեշտ է գծագրել, բլոկդիագրամների, նկարների միջոցով պատկռրացումներ տալ։Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները։

11)Վերադրման մեթոդ(наложение):

Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։Սա շատ ընդունված է քարտեզագրման դռպքում։

12)Երկրաֆիզիկական մեթոդ։
Օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները,պարզ նկատվում է, եր որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է, դա կապված է երկրի ձգողության հետ, իսկ ձգողության ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկական։

13)Երկրաֆիզիկական մեթոդ։
Օր. ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում ՝ սևահողեր։Այստեղ օգտագործվում է կենսաքիմիական մեթոդը։Ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ ՝ հակառակը։Դրանք կապված են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների հետ։

14)Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։
Այս մեթոդով պարզվում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել։

15)Քանակական մեթոդ։
Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։Օր. երկարությունը, կշիռը, քանակը և այլն։Քանակական տվյալները մշակելով ստանում ենք չափողականություն չունեցող գործակիցներ։

16)Մաթեմաթիկական մեթոդ։
Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմաթիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։20-րդ դարում աշխարհագրությունը և լանդշաֆտագիտությունը դարձել են կառուցողական և կիրառական գիտություններ, ուստի ավելի շատ պետք է կապվեն մաթեմաթիկայի հետ։Ուսումնասիրություններում օգտագործվում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ։

17)Մոդելավորման մեթոդ։
Մոդելը ֆրանսիական բառ է, որ նշանակում է նմուշ,տիպար։Մոդելը առարկայի պարզեցված տարբերակն է։Մոդելավորումը այն պրոցեսն է, որը արհեստական ճանապարհով ստեղծում են երևույթները ուսումնասիրելու նպատակով։Մոդելավորումը կարող է լինել գրաֆիկական, նկարագրական, քարտեզագրական, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն։

18)Հաշվեկշռային մեթոդ։
Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրի փոխհարաբերությունները։Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։

19)Վիճագրական մեթոդ։
Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։Լանդշաֆտագիտության մեջ այն լայնորեն կիրառվում է։

Լանդշաֆտագիտություն, թեմա 1

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք,ապարներ,ռելիեֆ,կլիմա,ջրեր,հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

Ինչ է լանդշաֆտը

Լանդշաֆտ բառը գերմաներեն է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր երկրի վրա՝ մեր շրջապատում։ Մինչև 20֊րդ դարը այն օգտագործվում էր հենց այդ իմաստով։