Կենսաբանության տարեկան հաշվետվություն

Դպրոցական տարիներից շատ եմ սիրել կենսաբաություն առարկան: Քոլեջում ավելի մանրամասն ենք ուսումնասիրել առարկան, ստացել ենք այն գիտելիքները, որոնք չէինք սովորել դպրոցում: Տարվա ընթացքում բացի սովորական դաս անելուց նաև կատարել ենք անհատական աշխատանքներ, մասնակցել քննարկումների, դիտել ու քննարկել ենք ֆիլմեր: Վերջերս էլ տեղի ունեցավ շատ կարևոր ու հետաքրքրիր քննարկում NABU.am ի աշխատակիցների հետ ՝ Սպիտակ արագիլների վերաբերյալ:

Ամբողջ տարվա ըթացքում իմ կատարած աշխատանքներին և ամփոփումներին կարող եք մարամասն ծանոթանալ այստեղ՝

Կենսաբանությունը որպես գիտություն, բազմացում

Կենսաբանություն։ Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Բջջաբանություն

Սպիտակուցներ

Նուկլեինաթթու

Բջջիջ

Տրանսկրիպցիա և տրանսլիացիա

Արեւորդի 10-րդ միջազկային բնապահպնական փառատոն` Վիրուսների աշխարհը․ համաճարակների հետքերով

Վիրուսներ

Նոյեմբեր ամվա ամփոփում

Էուկարիոտ եւ կենդանական բջիջ

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Միտոզ

Մեյոզ

Փետրվար ամսվա ամփոփում

Գոյության կռիվ /Դարվին

Մարտ ամսվա ամփոփում

Կենսոլորտ

Մուտացիա/ Գենային մուտացիաներ/Պրեզենատցիա

Սելեկցիա

Ապրիլ ամսվա ամփոփում

Սպիտակ արագիլ

Սպիտակ արագիլը արագիլների ընտանիքի թռչուն է։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի: Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ:

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու:

Ապրիլ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ոչացել են և մինչ օրս ոչնչանում են խոշոր կենդանիներ, ինչպիսիք են՝ ռնգեղջյուրները, զուբրերը և մի շարք բույսեր: Առաջնային խնդիրներից է համարվում նաև աղբի և թունավոր նյութերի արտանետումները:

2. Գաղափար կենսոլորտի մասին։ Կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութ։

Կենսոլորտը երկրագնդի ամենամեծ և ամենատարածված ոլորտն է: Այն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը, դրանք ունեն միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: Կենսոլորտում կենդանի օրգանիզմները կատարում են կարևոր դեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ:

3.Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։

Գենոտիպի կայուն փոփոխությունը անվանում են մուտացիա, որն իրականանում է միջավայրի ազդեցության տակ։Մուտացիաներն առաջանում են հիմանկանում ԴՆԹ-ների կրկնապատկման և վերականգնման խախտումների արդյունքում: Մուտացիաներն առաջանում են հանկարծակի, և կարող են լինել ինչպես օգտակար, այնպես ել վնասակար:

4.Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Սելեկցիան գիտության այնպիսի տեսակ է, որի ժամանակ բարելավվում է բնության մեջ գոյություն ունեցող տեսակները, ինչպես նաև առաջանում է բույսերի ու կենդանիների նոր տեսակներ։ Սելեկցիան մեծ դեր ունի մարդու կյանքում։ Այն մարդկանց ապահովվում է պարենամթերքով։ Սելեկցիայի բացակայության դեպքում շրջակա միջավայում շատ բան այլ կերպ կլիներ, օրինակ կաղամբն այլ տեսք կունենար և այլն…

Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր տեսակներ։ Կա բույսերի սելեկցիայի 3 մեթոդ՝ ընտրություն, հիբրիդացում,  և հետերոիզ, իսկ կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկների առաջացումը:

Սելեկցիա

Սելեկցիան գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների և բույսերի նոր սորտերի ստեղծմամբ։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Սելեկցիայի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիների էկոլոգիայի, բուսաբուծության, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։

Եթե չլիներ սելեկցիան՝ մեր կյանքում շատ բաներ այլ կերպ կլիներ, օրինակ՝ կաղամբն այլ տեսք կունենար, եգիպացորենը՝ ոչ այնքան մեծ հատիկներ և այլն… Բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամներ:

Կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկները:

Սելեկցիան Հայաստանում

Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեղ, բալբաս, ղարաբաղի, կարամանյան, այծերի՝ կիլիկիայի, ձիերի՝ ղարաբաղի, կիլիկիայի ցեղերը, ինչպես նաև տեղական տավարի, հավերի բազմաթիվ ձևեր։ Հայաստանը նաև բույսերի հարուստ բազմազանության օջախ է՝ դրա շատ տեսակների (ցորեն, պտղատուներ, խաղող) ձևագոյացման կենտրոն։

Կենսոլորտ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է, որը զբաղեցնում է կենդանի էակները: Դրանք բաղկացած են ինչպես լիտոսֆերայի, այնպես էլ հիդրոսֆերայի և մթնոլորտի այն տարածքներից, որտեղ հնարավոր է կյանք:

Մարտ ամսվա ամփոփում

•Ներկայացնել Դարվինի էվոլուցիոն տեսությունը և շարժիչ ուժերը։

Կենդանի օրգանիզմների փոփոխությունը ժամանակի ընթացքում կոչվում է էվոլուցիա։

Ըստ Դարվինի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այն ի պատիվ Դարվինի կոչվել է դարվինիզմ:

•Ինչ է իրենից ներկայացնում գոյության կռիվը

Դարվինը տարբերել է գոյության պայքարի 3 ձև․

  • Ներտեսակային պայքար-Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է կենդանիների միջև ապրելատեղի, սննդի համար։ 
  • Միջտեսակային պայքար-Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև։Դրանք թռչունների, մակաբույծների, բույսերի միջև գոյություն ունեցող կռիվներն են։
  • Պայքար բնության ուժերի դեմ-Պայքար է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների դեմ։

•Ներկայացնել բնական ընտրությունը, օրգանիզմների հարմարվածությունը արտաքինմիջավայրին։

Այն գործնթացը, որի հետևանքով կենդանիները գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում, կոչվում է բնական ընտրություն :Բնության մեջ անընդհատ կատարվում է մի խումբ առանձնյակների կողմից միյուսներին ոչնչացնելու և բազմանալու ընտրողական գործնթաց ,որը Դարվինը անվանել է բնական ընտրություն:

Գոյության կռիվ /Դարվին

<<Գոյության կռիվը>> դա տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերություններն են:

Գոյության կռիվը ոչ թե էվոլյուցիայի առանձին գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար:

Գոյության կռվի հիմնական պատճառները տեսակների թվաքանակի անսահման աճի հնարավորության և միջավայրի պայմանների, պաշարերի միջև եղած անհամապատասխանությունն է:

Գոյության կռիվը բաժանվում է երեք տեսակի՝ միջտեսակային, ներտեսակային, անօրգանական աշխարհի անբարենպաստ  պայմանների դեմ կռիվ

Ներտեսակային և միջտեսակային կռիվներ

Ներտեսակային կռիվը դա նույն տեսակների առանձնյակների միջև կռիվն է, որը ուղեկցվում է տվյալ տեսակի ամենաքիչ հարմարվող առանձնյակների ոչնչացումով: Պայքար է գնում ապրելավայրի, սննդի, բազմանալու տեղի համար:

Միջտեսակային կռիվը էկոհամակարգի մեջ բույսի ,կենդանու ,սնկի յուրաքանչյուր տեսակը պայքարի մեջ է մտնում բնության մյուս տեսակների մեջ: Այդպիսի պայքարը անվանվում է ՝միջտեսակային: Տեսակների միջև հարաբերությունները բարդ են: 20-րդ դարի էկոլոգները զանազան հարաբերություններից են նշում ՝ գազանություն, կոնկուրենցիա, անտիբիոզ, սիմբիոզ:

Միջտեսակային կռվի արդյունքում կենդանիները ստանում են շատ թանկ փորձ սկսում են գենետիկական մակարդակի վրա կատարելագործվել կամ էլ զոհվում են ավելի ուժեղների ձեռքից:

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմը կռիվը

Ֆիզիկական պայմանների հետ պայքարը բերում է ավելի հաստատուն առանձնյակների ընտրությանը, որոնք կարողանում են հարմարվել տվյալ ֆիզիկական պայմաններին: Ֆիզիկական պայմանների հետ պայքարը ավելի է սրացնում ներտեսակային և միջտեսակային գոյության կռիվը:

Փետրվար ամսվա ամփոփում

1.Ներկայացնել բջջի բաժանումը՝ մեյոզ։

Մեյոզը  էուկարիոտ  բջիջների՝ կենդանիների, բույսերի  և սնկերի  սեռական բազմացման ժամանակ իրականացվող բաժանման հատուկ ձև է։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ  են, կամ սպորներ։ Մեյոզով բաժանումն ընթանում է երկու փուլով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մեյոզի առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերվազի  ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզի երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

2.Համեմատել մեյոզը և միտոզը(նմանություն/տարբերություն)։

Տարբերություն

  1. Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական բջիջներում:
  2. Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո ՝ չորս:
  3. Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը չի փոխվում, իսկ մեյոզից հետո այն նվազում է 2 անգամ:

Նմանություն

  1. Նման են բաժանման փուլերով
  2. Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների, ԴՆԹ-ի կրկնապատկում և պարուրում

3.Մանրամասն ներկայացնել բույսերի մոտ կրկնակի բեղմնավորումը։

4.Ինչ են իրենցից ներկայացնում վորուսները։ Վիրուսները կազմված են սպիտակուցային թաղանթից։ Դրանք բազմանում են բույսերի, կենդանիների, սնկերի բջիջներում և բակտերիաներում, բջջից դուրս չեն բազմանում։Պարունակում են միոայն 1 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։

5.Համեմատել COVID-19-ը Օմիկրոնի հետ։

Քովիդ 19-ը շնչառական հիվանդություն է, որը տարբեր մարդկանց մոր ունի տարբեր ազդեցություններ և ախտանշաններ։

հիմնական ախտանշաններն են՝ հազը, ջերմությունը, հոգնածությունը, կոկորդի ցավ, գրիպ, հազվադեպ նաև սրտխառնոց և հոգնածություն։

Օմիկրոնի հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ և գոտկատեղի ցավ: Այս իվանդության ախտանշաններն ավելի թեթև են, քան կորոնավիրուսինը:

ԲՋՋԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ։ ՄԵՅՈԶ

Մեյոզը  բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզը առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզը երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։