Սոցիալ մեդիա մարքեթինգը որպես մարքեթինգի ճյուղ: Հարցման ամփոփում

Տվյալ հարցման նպատակն է պարզել մարդկանց տեղեկատվության աստիճանը սոցիալ մեդիա մարքեթինգի վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են 75 անձ ( 25 (33,3%) տղա, 50 (66,7%) աղջիկ ) մասնակիցներից 11-ը (14,7%) ունեն բարձրագույն կրթություն, 30-ը (40%) միջնակարգ մասնագիտական, 34-ն (45,3%) էլ միջնակարգ և հիմնական կրթություն։

Հարցման մասնկացած անձանց մեծամասնությունը(50,7%) ծանոթ էր ֆեսյբուքյան գովազդին, որին հաջորդում էր Սոցիալ մեդիա մարքեթինգը(38,7%) և գուգլյան գովազդը(37,%)։

Հարցմանը մասնակցած անձանց մեծամասնության կարծիքով SMM-ի նպատակն է բարձրացնել ընկերության մասին ճանաչելիությունը, բացահայտել թիրախային լսարանը, ստեղծել կոնտենտ, ավելացնել վաճառքները, էջի առաջխաղացումը և այլն… (70%)

Հարցվողների գերակշող մասի (74,4%) կարծիքով ՀՀ-ում տվյալ ոլորտը գտնվում է զարգացման փուլում, փոքրիկ խումբ էլ կարծում էր, որ արդեն իսկ զարգացած ոլորտ է (16%) ։

Հասարակության մեծամասնության կարծիքվ յուրաքանչյուր ոք չի կարող առանց կրթության զբաղմեր SMM-ով, բայց 36%-ն էլ համակարծիք չէր այդ պատասխանի հետ։

Վատ մեկնաբանությունների հեռացումը հարցվողների մեծամասնության կարծիքով (57,3%) ճիշտ քայլ չէ, բայց կա վատ մեկնաբանությունների մի տեսակ, որը վերաբերվում է ոչ թե վաճառվող ապրանքին, այլ որևէ անձի, տվյալ դեպքում կարելի է (13%) ։

Բիզնեսի առաջխաղացման գործում սոցիալ մեդիա մարքեթինգը մեծ դեր ունի (97%) ։

Լավ խոսք կա ասում է՝ ընկերությունը կամ ապրանքը առանց մարքեթինգի նույնն է թե  մութ սենյակում գտնվող աղջիկը, ով ուզում է ամուսնանալ։ Ո՞վ կամուսնանա առանց տեսնելու։ Նույնն էլ ապրանքներն ու ծառայություններն են, քանի դրանք տեսանելի չեն՝ հետաքրքիր էլ չեն լինի։ Մարքեթինգն այդ տեսանելիության հարցն է լուծում։ 

Հատված ռազմավարական մարքեթինգի մենեջեր Օֆելյա Համբարձումյանի հետ հարցազրույցից։

Որակյալ SMM ապահովելու համար գրաֆիկ դիզայն իմանալը պարտադի չէ, բայց ցանկալի է։ Մարդկանց մեծամասնության համար էջի գեղեցիկ տեսքը կարող է ավելացնել վաճառքները (60 %) ։

Ներկայումս մարդկաց մեծ մասը (76 %) ցանկանում է գնումները կատարել օնլայն տաբերակով, որը խնայում է ժամանակ և էներգիա։

Մարդկանց զգալի խմբի կարծիքներն ու թվարկած պատասխանները համապատասխանում էր իմ կարծիքի հետ։ Պատասխաններն ուսումնասիրելուց հետո հանգեցի այն եզրակացությանը, որ մասնակիցների մեծ մասը տեղեկություն ունի սոցիալ մեդիա մարքեթինգի վերաբերյալ, բայց կային նաև այնպիսի անձիք՝ ում համար սա ուղղակի մասնագիտություն է, որը չի պահանջում լուրջ գիտելիքներ և փորձ, որի արդյունքում յուրաքանչյուր անձ կարող է զբաղվել այս մասնագիտությամբ։

Հետազոտման պլան

Հարցման թեման սոցիալ մեդիա մարքեթինգն է։ Ներկայումս ՀՀ-ում ինչպես նաև ամբողջ աշխարհում այն բավականին զարգացած ոլորտ է, բայց կա մարդկանց այնպիսի մի մեծ խումբ, ովքեր ոլորտից անտեղյակ՝ սխալ պատկերացումներ ունեն մասնագիտության վերաբերյալ և դրանք տարածում են ամենուրեք։ Հարցման նպատակն է պարզել մարդկանց տարբեր խմբերի տեղեկատվության աստիծանը այս ոլորտի վերաբերյալ։ Ուսումնասիրության գործիք է հանդիսանում գուգլի օնլայն հարցաթերթրիկը։

Տեվողությունը -1 ամիս

Մասնակիցների քանակ-50+

Սոցիալ մեդիա մարքեթինգը որպես մարքեթինգի ճյուղ:

Նշեք Ձեր սեռը։

  • Արական
  • Իգական

Նշեք Ձեր տարիքը։

13-18

18-25

25-30

30-40

40-45

50-55

55-60

60+

Նշեք Ձեր կրթությունը:

  • հիմնական
  • միջնակարգ
  • միջնակարգ մասնագիտական
  • բարձրագույն

1. Մարքեթինգի ո՞ր ճյուղերին եք ծանոթ:

– որոնման համակարգերի օպտիմիզացում՝ Search Engine Optimization – SEO
– գովազդ Գուգլում՝ Google Ads
– գովազդ Ֆեյսբուքում՝ Facebook Ads
– սոցցանցերով մարքեթինգ՝ Social Media Marketing
– քոնթենթ մարքեթինգ, այսինքն օգտակար բովանդակություն ստեղծելու միջոցով մարքեթինգ՝ Content Marketing
– էլփոստով մարքեթինգ՝ Email Marketing
– գովազդային կամ այսպես կոչված ՙՙհրատարակչական՚՚ հարթակների միջոցով մարքեթինգ Affiliate Marketing:

2.Ըստ Ձեզ ի՞նչ է սոցիալ մեդիա մարքեթինգը:

  • Facebook, Instagram, Tiktok հարթակներում փսոտ տեղադրել:
  • Զբաղվել միայն էջի արտաքին տեսքի դիզայնով, միացնել գովազդ:
  • Օնլայն հարթակներում տեղադրել փոստեր, պատասխանել նամակներին:
  • Բարձրացնել ընկերության մասին ճանաչելիությունը, բացահայտել թիրախային լսարանը, կոնտենտի ստեղծում, վաճառքների ավելացում, էջի առաջխաղացում և այլն…
  • Այլ պատասխան՝

3. Ի՞նչ եք կարծում, արդյոք ՀՀ-ում SMM-ը զարգացած/զարգացող ոլորտ է։

  • Զարգացած է
  • Զարգացած չէ
  • Զարգացած չէ, բայց գտնվում է զարգացման փուլում
  • Այլ պատասխան՝

4. Ձեր կարծիքով յուրաքանչյուր ոք առանց կրթության կարո՞ղ է զբաղվել SMM-ով:

  • Այո
  • Ոչ
  • Այլ պատասխան`

5.Կան շատ մասնագետներ, ովքեր վատ մեկնաբանությունները հեռացնում են: Ճիշտ եք համարու՞մ այդ քայլը:

  • Այո
  • Ոչ
  • Այլ պատասխան՝

6.Ձեր կարծիքով բիզնեսի առաջխաղացման գործում սոցիալ մեդիա մարքեթինգը մեծ դեր ունի՞:

  • Այո, այն նպաստում է բիզնեսի առաջխաղացմանը սոցիալական հարթակներում
  • Ոչ, այն ոչմի դեր չի կատարում
  • Այլ պատասխան՝

7.Ըստ Ձեզ որակյալ SMM ապահովելու համար գրաֆիկ դիզայն իմանալը պարտադի՞ր է:

  • Այո
  • Ոչ
  • Ցանկալի Է, բայց ոչ պարտադիր
  • Այլ պատասխան՝

8.Օնլայն տարբերակով գնումներ կատարու՞մ եք:

  • Այո
  • Ոչ

9.Արդյո՞ք էջի արտաքին տեսքը ձեզ համար կարող է հանդիսանալ պատճառ օնլայն տարբերակով գնում կատարելու:

  • Այո, գեղեցիկ և գրագետ կազմված էջը ավելի վստահելէ է
  • Ոչ, կարևորը լինեն որակյալ ապրանքներ

10.Օնլայն տարբերակով պատվիրած ապրանքի փաթեթավորմանը ուշադրություն դարձնու՞մ եք:

ՀԱՐՑԱԹԵԹԻԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հարցաթերթիկը կառուցված է կոչ դիմումից, որտեղ համառոտ նշվում է հետազոտության նպատակն ու խնդիրները, ում կողմից է կազմակերպել այն, հարցաթերթիկի լրացման կանոններից, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լրացնել հարցաթերթիկը, բուն հարցաշարից, որտեղ նշվում են հարցման թեմային վերաբերվող հարցերը և անձնագրային մասից, որտեղ նշվում է հարցվողի սեռը, տարիքը, կրթությունը և այլ
անձնական հարցեր:

Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ: Բաց հարցը չի ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակնեից. պատասխանները նախօրոք նախատեսված են և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերը թույլ են տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի
պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ, ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է լինում խմբավորել և կոդավորել:

Հարցերը բաժանվում են տարբեր տեսակների. հիմնական հարցեր, որոնք ուղղված են հետազոտության թեմայով բովանդակային տեղեկություններ ստանալուն, հարց-զտիչներ, որոնք օգտագործվում են անիրազեկներին և որոշ հարցերի հետ չառնչվող անձանց մաղելուն ներգրավվելու հարցման թեմայի մեջ, ներածական և անցումային, ինչպես նաև զտիչ հարցեր:

Ըստ իրենց բովանդակության հիմնական կամ նպատակային հարցերը բաժանվում են հետևյալ խմբերի. փաստական բնույթի, որոնք տեղեկություններ են հարցվողների սոցիալժողովրդագրական տվյալների սեռի, տարիքի, մասնագիտության և այլնի մասին՝ այն է անձնագրային մաս:

Փաստերը կարող են լինել նաև գործունեության ու կյանքի ցանկացած ոլորտի վերաբերյալ: Տեղեկատվական, որոնք նախատեսված են հարցվողների իրազեկությունները, գիտելիքների մակարդակը պարզելու համար: Այս հարցերը չի կարելի ուղղակիորեն ձևակերպել. այստեղ ներկայացվում է մի մտացածին, հնարովի իրավիճակ, և խնդրում են հարցվողին դրսևորել սեփական վերաբերմունքը:

Հարցման մեթոդ

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:

Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը: Այս հարցման ընթացքում փորձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հրցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:

Հարցազրույցի մեթոդ
Հարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

Փաստաթղթերի վերլուծության մեթոդ
Փաստաթղթերի վերլուծության մեթոդը սոցիոլոգիայում լայնորեն տարածված մեթոդ է: Վերջինս կարող է օգտագործվել
ինչպես տեղեկատվության հավաքման հիմնական, այնպես էլ լրացուցիչ աղբյուր` զուգակցվելով որևէ այլ մեթոդի հետ: Պարզենք, թե ինչ է նշանակում փաստաթուղթ: Ընդունված է, որ փաստաթուղթ ասելով հասկանում ենք ցանկացած տիպի տեղեկատվություն, որը արձանագիված է տպագիր կամ ձեռագիր տեքստում, ֆոտո կամ աուդիո կրիչի վրա: Այս սահմանման հիման վրա կարելի է դիտարկել փաստաթղթերի տարբեր տիպեր` էլեկտրոնային և թղթային, փակ կամ բաց արխիվի պատկանող և այլն: Փաստաթղթերի վերլուծության մեթոդի լայն տարածումը կապված է մի քանի խնդիրների շրջանցման հետ: Այս մեթոդն ավելի քիչ ժամանակատար է, չի պահանջում մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, սոցիոլոգը չի շփվում խոցելի խմբի` մարդկանց հետ և կարողանում է ազատ կերպով կազմակերպել իր ժամանակը:

Ֆոկուս խումբ
Ֆոկուս-խումբն (անգլերեն` focus group) ուսումնասիրման գործընթաց է, որն անցկացվում է ինչ-որ թեմայի խմբակային քննարկման ժամանակ: Ներկայացնում է քննարկմանը մասնակցող մի խումբ մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները:

Դիտման մեթոդ

Մեթոդի անունն ինքնին հուշում է, որ այս մեթոդի հիմքում ընկած է դիտելու, նայելու միջոցով տեղեկատվություն հավաքելու գաղափարը: Դիտման մեթոդը օգտագործվում է հիմնականում նախնական տեղեկատվություն հավաքելու համար, երբ պետք է պարզել ընդհանուր պատկերը ուսումնասիրվող երևույթի մաին: Սովորաբար այս մեթոդն օգտագործվում է երկու դեպքում.

1. երբ որոշակի պատկերացում ունենք հետազոտվող երևույթի մասին, բայց մեր ունեցած պատկերացումը շատ հեղհեղուկ է, մակերեսային և ունի ճշգրտման կարիք,

2. երբ տվյալ երևույթի մասին մենք ընդհանրապես տեղեկատվություն չունենք: Դիտման ընթացքում կարևոր է, որ դիտում անցկացնող մարդը գրառումներ անելիս իր կարծիքը չարտահայտի, այլ տեսածի փաստացի արձանագրում կատարի, լինի օբյեկտիվ: Այս մեթոդի էությունն այն է, որ մարդու վարքը և նրա ակտիվության դրսևորումները ընկալում և գրանցում են նրա կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում, երևույթների զարգացմանը համընթաց: Դիտման մեթոդը մեզ չի տալիս տվյալներ այն մասին, թե ինչու է մարդը կատարում դիտվող գործողությունները: Սա պարզելու համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ:Օբյեկտիվ դիտումը դիտում է դրսից. դիտողից դուրս գտնվող արտաքին օբյեկտների դիտում։ Որպես ուսումնասիրության ինքնուրույն միջոց՝ կիրառվում է հոգեբանության բոլոր բաժիններում, հատկապես սոցիալական, կրթության հոգեբանության մեջ և այլն; Դիտման այս տեսակի դեպքում ուրիշների հոգեկան երևույթների ուսումնասիրումը կապված է նրանց արտաքին դրսևորումների՝ շարժողական և վեգետատիվ ռեակցիաների, վարքի ընկալման հետ։Ինքնադիտումը կամ ինտրոսպեկցիան սուբյեկտի՝ ինքն իրեն դիտումն է՝ սեփական գիտակցության և վարքի նկատմամբ։

Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը/ուսումնասիրություն

Հաղորդակցման տեսակներ

Հայտնի է հաղորդակցության չորս հիմնական տեսակ՝

  1. Բանավոր. հաղորդակցություն՝ խոսակցական լեզվի միջոցով:
  2. Ոչ բանավոր. հաղորդակցություն՝ մարմնի լեզվի, միմիկայի միջոցով:
  3. Գրավոր. հաղորդակցություն՝ գրավոր լեզվի, նշանների և թվերի միջոցով:
  4. Տեսողական. հաղորդակցություն՝ լուսանկարների, տեսանյութերի/հոլովակների միջոցով։

Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը

Ես՝ ինչպես մյուս մարդիկ տիրապետում եմ հաղորդակցամն տարբեր ձևերին և առօրյայում համարյա միշտ օգտագործում եմ դրանք: Ամենաշատը ինձ դուր է գալիս ռեալ շփումը, քանի որ այդ կերպ կարողանում ես ավելի լավ հասկանալ դիմացինի մտածելակերպը, կարծիքը, տեսնել էմոցիաները դեմքի միմիկաների և ձեռքերի միջոցով: Երկրորդ ձևը որ հաճախ եմ օգտագործում, դա օնլայն շփումն է նամակների կամ տեսազանգերի միջոցով: Երբեմն էլ լինում է ժամանակ, երբ հաղորդակցման 2 ձևերով էլ միառժամանակ հաղորդակցվում եմ, բայց միևնույնն է առաջնային տեղը զբաղեցնում է ռեալ շփումը:

Մրցակիցների շուկայի ուսումնասիրություն

Նպատակը – Սովորել, ուսումնասիրել տվյալ ոլորտում մրցակիցների աշխատանքի առանձնահատկությունները՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, ծանոթանալ գնային քաղաքականությանը, ռազմավարությանը և ապրանքի տարածման գովազդի մեթոդներին։

Ընթացքը – 1․ Ընտրել ոլորտ որում կցանկցանկանաք կատարել ուսումնասիրություն։

2․ Հասկանալ թիրախային խումբը

3․ 3-5 կազմակերպություն ընտրելով կատարել համեմատական վերլուծություն հետևյալ գործոնների շուրջ՝

• Կազմակերպության կայքը (թրաֆիկ, օգտագործման հարմարութուն, արտաքին տեսքը, տեսականի)
• Ճանաչելիություն
 Որակ
• Արդյո՞ք ունի ֆիրմային խանութ
• Գնային քաղաքականություն

4․ Վերլուծությունը կատարելուց հետո ընտրել ձեր կարծիքով ամենամրցունակ ընկերությունը և բացատրել ինչով է այն տարբերվում մնացածից։

Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի