Զաբել I-ին

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի՝ Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը, պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն Լևոն 2-րդը, բարեբախտաբար, զրկում է գահից և գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն Ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:

Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:

Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

Կանայք հայոց պատմության մեջ կարևոր դեր են ունեցել: Հայ կանայք մայրեր էին, իրենց եղբայրների և ամուսինների կողքին մարտնչող զինվորներ, բարեգործ ու գթասիրտ գործիչներ:

Հիշենք Էրատո թագուհուն, որ մ.թ.ա. I դարում ամուսնու` Տիգրան Դ արքայի մահից հետո միայնակ կազմակերպեց հայոց ընդդիմությունը Հռոմի դեմ: Հիշենք Ավարայրը, երբ «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի» զենք վերցրին ոսոխի դեմ, հիշենք բարեգութ ու որբախնամ Խոսրովանույշ թագուհուն` Աշոտ Գ Ողորմած  Բագրատունի արքայի կնոջը, որ կառուցեց Հաղպատն ու Սանահինը, հիշենք Կյուրիկյան արքայադուստրեր Մարիամին, Ռուսուքանին, Բորինային, որոնք բեղմնավոր գործունեությամբ ճարտարապետական հրաշագեղ կոթողներ ստեղծեցին Լոռիում, հիշենք Կյուրիկյան Նանե թագուհուն, որ Սանահինի հրաշք կամրջի շինարարն էր XII դարում, հիշենք Այծեմնիկին, որ Անիի պաշտպաններին խրախուսում էր իր անձնական օրինակով ու  խիզախությամբ, հիշենք Կիլիկիո հայոց թագուհի Կեռնանին, որ բազմազավակ մայր էր և մշակույթի հովանավոր, վերջապես, հիշենք Կիլիկիո Զապել թագուհուն, որ աչքի ընկավ ոչ միայն իր բարեգթությամբ, այլև ժամանակի քաղաքական անցուդարձի կիզակետում էր:

Զապել թագուհին Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն գահակալի` Լևոն Բ Մեծագործի դուստրն էր: Լևոն Բ ճկուն դիվանագիտությամբ ու հզոր մարտավարությամբ հասավ նրան, որ Կիլիկիայի հայոց իշխանապետությունը օտարների կողմից ճանաչվեց որպես թագավորություն, և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում օծվեց հայոց թագավոր:  Եվ քանի որ հայոց արքան արու զավակ չուներ, գահը պիտի ժառանգեին նրա դուստրերը` Զապելը կամ Ալիսը:

Կիլիկիայի թագավորության միջազգային դիրքերն ամրապնդելու նպատակով Լևոն Բ-ն դիմեց ժամանակին տարածված միջդինաստիական ամուսնություններին: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր երկամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` ութնամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի միջև պայմանագիրը մնում է թղթի վրա:

Լևոնն իր առջև նպատակ էր դրել ոչ միայն ամրապնդել Կիլիկիայի թագավորության դիրքերը, այլև ուզում էր իր տերությանը կցել հարևան Անտիոքի դքսությունը: Այդ նպատակով նա Անտիոքի դքսության գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին նշանեց իր մանկահասակ դստեր` Զապելի հետ և Ռուբեն-Ռայմոնդին հռչակեց հայոց գահի ժառանգորդ: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը թուլակամ և վախկոտ մարդ էր, և իր կյանքի մայրամուտին հայոց արքան լուծարեց նրա պսակը Զապելի հետ, Ռուբեն-Ռայմոնդին զրկեց ժառանգության իրավունքից, բանտարկեց և հայոց գահի ժառանգորդ նշանակեց Զապելին:

1219 թ. մայիսի 2-ին մահանում է Կիլիկիո ահեղ տիրակալը, և նույն օրն իսկ մանկահասակ Զապելը հռչակվում է հայոց թագուհի:

Զապելը, ով ծնվել է 1215 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում, փաստորեն, արդեն չորս տարեկանում հասցրել էր երկու անգամ ամուսնանալ և ամուսնալուծվել:

Լևոն Բ-ի մահից առաջ Զապել թագուհու հովանավոր և խնամակալ էր նշանակել Կիլիկիայի հայկական թագավորության ամենաազդեցիկ իշխանին` պայլ Կոստանդին Հեթումյանին: Սակայն գահակալման հարցը Կիլիկիայում բաց է մնում, և հայոց իշխանները Կոստանդին պայլի գլխավորությամբ 1222 թ. Զապելին ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմուդի 17-ամյա որդու` Ֆիլիպի հետ, որը մորական կողմից հայ էր և Ռուբինյան: Ֆիլիպը հռչակվում է հայոց թագավոր: Սրանով Կոստանդին պայլը շարունակում է Լևոն Բ Մեծագործի քաղաքականությունը, այն է` Կիլիկիայի հայոց թագավորությանը կցել Անտիոքի դքսությունը:

Թվում է` ամեն ինչ ընթանում է բնական հունով, սակայն Ֆիլիպը այդպես էլ չկարողացավ մերվել հայ ազնվականության հետ: Նա իր հետ հայոց արքունիք բերեց օտար, լատինական սովորություններ: Նա չէր հարմարվում հայկական բարքերին, քամահրանքով էր վերաբերվում հայոց ազնվականությանը, իշխաններին: Անգամ  փորձեց արգելել հայերենը հայոց արքունիքում: Մի խոսքով, Կոստանդին պայլը և հայոց իշխանները սխալվեցին իրենց հաշվարկներում: 1224 թ. Ֆիլիպ թագավորը գահընկեց արվեց հայոց ավագանու կողմից, բանտարկվեց և քիչ անց սպանվեց բանտում: Գահակալության հարցը Կիլիկիայի հայոց թագավորության մեջ դարձյալ բաց մնաց:

Երկու տարի անց Կոստանդին պայլը, հայոց իշխանների համաձայնությամբ, Զապել թագուհուն ամուսնացնում է իր մանկահասակ որդու (Զապելի հասակակիցն է)` Հեթումի հետ, և 1226 թ. հունիսի 14-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում հայոց Կոստանդին կաթողիկոսը կատարում է Հեթումի և Զապելի պսակի և Հեթումի գահակալման արարողությունը: Ժամանակակիցների հավաստմամբ` Հեթումի և Զապելի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ, առատությամբ: Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Փաստորեն, միայն չորրորդ անգամ Զապելի ամուսնությունը հաջող եղավ: Հեթում Ա-ի երկարատև գահակալությունը վայրիվերումներով լի էր Կիլիկիայի հայկական թագավորության համար: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով  վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:

Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով: Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի  դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:

1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց:

Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սիսում: Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: Թաղման թափորը Կոստանդին կաթողիկոսի առաջնորդությամբ Սսի արքայական պալատից շարժվեց դեպի  Դրազարկի վանք, ուր ամփոփվեց թագուհու աճյունը:

Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ  է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտության շրջանակում մեկնարկել ենք հայոց դրամաշրջանառության պատմության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության ընթացքում բնականաբար անդրադարձ ենք ունենալու ուսումնասիրվող թագուհիների ժամանակաշրջանում շրջանառով մետաղադրամների պատմությանը, դրամաշրջանառությանը:

Համագործակցային նախագիծ՝ Ելենա ՕհանյանԼենա Նալբանդյան

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ

Խնդիրները՝

  • Ուսումնական նյութերի թվայնացում
  • Հայոց մետաղադրամների վերաթողարկում

Ընթացքը/Քայլեր

  • Ուսումնական նյութերի հայթհայթում, ուսումնասիրում, համադրում
  • Մետաղադրամների թվայնացում, ֆայլի ստեղծում
  • Մետաղադրամների վերաթողարկում

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ
  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը
  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ
  • XIII-XVդդ մետաղադրամներ
  • XVIդ. -1918թ
  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Այցելվող վայրեր՝

Հայաստանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան

ՀՀ Կենտրոնական բանկ

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարեկան է

Արդյունքը՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում, թվայնացում
  • Պատմական մետաղադրամների վերաթողարկում

ՆՈՅԵՄԲԵՐ 21-25

Հայաստանը 1918թ. նախօրյակին

Գրականություն՝

Տեսանյութեր՝

8. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

9. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի): Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից: Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ: 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ (Արևմտյան ճակատ) անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության: Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ: Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր:1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում` հօգուտ Անտանտի: Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

ՀՈԿՏԵՄԲԵՐ 30 — ՆՈՅԵՄԲԵՐ 4

ՀՈԿՏԵՄԲԵՐ 30 — ՆՈՅԵՄԲԵՐ 4

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջադրանք

  • Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը

Գրականություն՝

Տեսանյութ՝

ՀԵԿՏԵՄԲԵՐ 24-28

Հայոց թագուհիները. ուսումնական հետազոտություն

Առաջադրանք

  • Վերլուծե՛լ Փառանձեմի կերպարը. Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքից
  • Ուսումնասիրե՛լ Փառանձեմի կերպարը Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիները» գրքից

Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981 /էջ 259-263/

Անհատական աշխատանք

  • Վերլուծել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը

Դիտել տեսանյութը

ՀՈԿՏԵՄԲԵՐ 17-21

Առաջին աշխարհամարտ. Հայոց ցեղասպանություն

1890-ական թթ. հայկական կոտորածները Օսմանյան կայսրությունում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Գրականություն՝

Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին. Ուղեցույց երիտասարդ դեսպանին, Արտակ Շաքարյան, Երևան-2014

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ.
ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ, 
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայոց ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո, Սահակյան, Ռուբեն

  • Հայերի ցեղասպանությունը մտածված էր, ոչ միայն հայկական այլ նաև բրիտանական, գերմանական, ամերիկյան ռուսական և այլ երկրների արխիվներում պահպանվել են շատ նյութեր որոնք փաստում են որ հայերի կոտորածը երիտթուրքերի կողմից անսպասելի կամ պատահական չէր։
  • Մինչ ցեղասպանությունը հայերի չվի կրճատ ներկայացման հետ մեկտեղ Թուրքիայում բնակվում էր ավելի քան 2.4 մլն հայ, և անհնար էր որ 2 մլն հայ միանգամից անհետանայի, չնայած որ շատ էին գաղթերն ու պանդխտությունը։
  • Ցեղասպանությունը դա մեկ խմբի գոյության դադարն է։ Կարելի է դա անել նաև առանց 1 անձի կյանքը զրկելու, եթե նա այլևս չխոսի, չպահպանի իր մշակությն ու ավանդույթենը ապա որոշակ տարիներ հետո այդ խումը կդադարի գոյություն ունենալուց։
  • Քանի րո մայիսի 24ին տարբեր երկներ օգտագործել են հանցագործություն մարդկության դեմ արտահայտությունը և զգուշացրել Թուքիային որ նրանք անյամբ են պաատասխան տալու կատարվածի համա, ապա Թալեաթը վախենալով, որ ամողջ պատասխանատվությունը իր վրա կբարդեն անում է այնպես որպեսզի պատասխանատվությունը լինի բոլորի վրա։
  • Ցեղասպանությնա մասին կոնվենցիայի 2րդ հոդվածի «Գ» կետը վերաբերում էր խմբի անդամների համար այնպիսի կենսապայմանների ստեղծմանը որոնք միտված էին ֆիզիկական ոչնչացմանը։
  • Էրզրումից հանված քարավանները տարվում էին տարբեր ճանապարհներով որպեսզի հաջորդը ականատես չլիներ նախորդ խմբի ողբերգությանը։
  • Հունիսի վերջի այլևս ճանապարհ չկար որտեղ չլիների հայերի դիեր, ևայդ ժամանակ արդեն կանոնը չէր պահպանվում և մարդկանց խմբերն անցնում էին այն նույն ճանապարհով որով և անցյալ քարավանը։
  • Մինչ հույներն ու սերբերը սպստամբում էին անկախության համար հայերը թուքերի համար ավելի կատարյալ վառոդ ու զենք էին արտադրում։
  • Թուքերը ստիպում էին որպեսզի Թուքիայի իշխանության տակ գնվող ահյերի կռվեին Ռուսատանի իշխանության տակ գտնվող հայերի դեմ։
  • Հայոց ցեղասպանությունը վախի հետևանք է, քանի որ թորքերը կարծում էին, որ բուլղարներից, հույներից, սերբերից և ռուսներից հետո կապստամբեն նաև հայերը։
  • Ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունեցել Վանում, Մուշում, Ուրֆայում։
  • Օսմանյան կայսրությունը դատարանով առաջինն է ճանաչել հայերի ցեղասպանությունը, բայց դա բնականաբար արվել է, որպեսզի միջազգային հարթակում այդ հարցը շատ չքննարկվի իսկ, եթե հնարավոր էր այլևս չքննարկվեր։
  • Վերջւմ բոլր մեղադրվածները ազատ արյակվեցին և դարձան այսօրվա Թուքիայի հիմնադիրները։

Փառանձեմ թագուհին՝ ըստ Փավստոս Բուզանդի

Պատկերներ փառանձեմ թագուհի բնութագւր հարցումով

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Անկախ այլախոհ գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության:

Նա հավատարիմ էր իր ամուսնուն, լավ մայր էր իր զավակի համար, ուճեղ, դիմացկուն ու գեղեկցկադեմ էր, խելացի ու փառասեր: