Հաշվետվություն/փետրվար

Փետրվար ամսվա ընթացքում ավելի շատ ուշադրություն դարձրել եմ կայքի վրա։ Մի քանի փոփոխություններ եմ կատարել, ստեղծել եմ դասընթացների համար նախատեսված խմբերն ու կառուցել հիմնական տեսքը։ Տեսական մասից համարյա վերջացրել եմ առաջին գլուխը, իսկ երկրորդ գլխի համար նյութեր ու գրքեր եմ գտել։

Ինչ վերաբերվում է բրենդինգին՝ կատարել եմ մի շարք ուսումնասիրություններ, փորձել քանի տարբերակներ, բայց արդյունքում որպես վերջնական տարբերակ դեռ չեմ ընտրել։

Կայքի վիզուալ

Տեսական մաս

Հաշվետվություն/Հունվար

Հունվար ամսվա ընթացքում աշխատանքի մեծ մասը կապված է եղել կայքի հետ։

Սկզբում հավաքել եմ կայքի մոտավոր դիզայնը, որից հետո կոդիերի միջոցով սկսել եմ ստեղծել հենց աշխատող կայքը։ Ընթացքում շատ տարբեր բաներ են փոխվում կայքի դիզայնի հետ կապված։

Կիսամյակային հաշվետվություն

Ամբողջ կիսամյակի ընթացքում աշխատել ենք դիպլոմային նախագծերի վրա։ Սակզբում աշխատանքը ավելի հասկանալի դարձնելու համար ստեղծել ենք moodboard՝ թեմայի հետ առնչություն ունեցող։ Ընտրված թեման վերաբերվում է օնլայն կրթությանը՝ թվային ոլորտի մի քանի մասնագիտությունների ուղղությամբ, հատկապես՝ մարքեթինգի։ Աշխատանքի նպատակն է ստեղծել այնպիսի կայք, որը կօգնի մարդկանց ավելի զարգացնել իրենց գիտելիքները smm-ի վերաբերյալ, որոշներին էլ կօգնի գտնել իր աշխատանքի գիտակ սմմ մասնագետ։

Թեման ընտրելուց և moodboard հավաքելուց հետո անհրաժեշտ էր ուսումնասիրել լոգոների մի շարք օրինակներ, որից հետո կստեղծվեր կազմակերպության՝ Digital Mmarketing Dive-ի լոգոն։

Լոգոների շատ տարբերակներ ստանացլուց և քննարկման դնելուց հետո որպես վերջնական տարբերակ ընտրվել է հետևյալ լոգոն․

Լոգոյի գույների ընտրությունը և խորհրդանիշը հեշտ էր, որպես հիմնական գույն հանդիսանում են դեղինն ու կապույտը։

Դեղին գույնը լավատեսության, առաջադիմության, ստեղծագործելու ցանկության, անկախության և նպատակասլացության խորհրդանիշ է։

Կապույտը խորհրդանշում է վստահություն, պահպանողականություն, հուսալիություն, տրամաբանություն, ուժ և ազատություն։

Քանի որ ունեմ կրթություն տվյալ մասնագիտությոան ոլորտում, հետրաբար կազմակերպության սոցիալական ցանցերը կարող եմ առաջ տանել, իսկ կայքի հիմնական օգտվողները կլինեն digital_marketing_dive ինստագրամյան էջի հետևորրդները։

Նշված աշխատանքները ավարտելուց հետո սկսել եմ զբաղվել կազմակերպության բրենդինգով՝ այցեքարտեր, տառատեսակ, կայքի գունային ընտրություն․․․

Կազմակերպության բրենդինգ։

Դիպլոմային աշխատանքի word տարբերակ։

Հաշվետվություն/Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսվա առաջին կեսի ընթացքում ուսումնասիրել ենք բրենդավորման և UI UX-ի մասին մի շարք նյութեր, որից հետո խմբագրել դրանք հետագա դիպլոմային աշխատանքի համար։ Տեսական նյութերի ուսումնասիրությունը ավարտելուց հետո սկսել ենք աշխատել կայքի լոգոյի վրա։ Լոգոյի ստեղծման սկզբնական շրջանում շատ ուսումնասիրություններ եմ կատարել, որից հետո ստեղծել եմ լոգոյի մի քանի տարբերակ։

Հետևյալ լոգոների շարքից ընտրել եմ 2 տարբերակ, որից հետո սկսել եմ ավելի ուշադրություն դարձնել գույներին։

Որպես հիմնական գույներ ընտրել եմ Դեղինն ու կապույտը։

Դեղին գույնը լավատեսության, առաջադիմության, ստեղծագործելու ցանկության, անկախության և նպատակասլացության խորհրդանիշ է։

Կապույտը խորհրդանշում է վստահություն, պահպանողականություն, հուսալիություն, տրամաբանություն, ուժ և ազատություն։

Հաշվետվություն/սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսվա ընթացում աշխատել ենք դիպլոմային աշխատանքի վրա։ Ընտրել ենք թեման, որից հետո կազմել ենք moodboard՝ որոշ չափով մեր նախընտրելի թեման տեսանելի դարձնելու համար։

Իմ ընտրած թեման վերաբերվում է օնլայն կրթությանը՝ թվային ոլորտի մի քանի մասնագիտությունների ուղղությամբ։ Կայքը կօգնի մարդկանց ավելի ամրապնդել և նոր բաներ սովորել թվային մասնագիտություններ վերաբերյալ։ Սեպտեմբերի ընթացքում ուսումնասիրել եմ բազմաթիվ լոգոների օրինակներ, որից հետո ստեղծել եմ կայքի լոգոն, գույներն ու կայքի մոտավոր տեսքը։

Լոգոների ուսումնասիրություն

Ավելի մանրամասն՝

Տարեկան հաշվետվություն

Ուսումնական երրորդ շրջանը բավականին հագեցած էր ու առաջին կուրսի համեմատ ավելի արդյունավետ։

Երկրորդ կուրսում՝ հատկապես երրորդ ուսումնական շրջանում մասնագիտական մեծ գիտելիքներ եմ ձեռք բերել, մինչ այդ ծրագրային խնդիրներ կար, որի պատճառով շատ բան չէր ստացվում։

Ծրագրավորման առարկայից նոր ժամանակակից ու պահանջված լեզու ենք սովորել՝ Javascript-ը

Ուսումնական շրջանում հետաքրքիր են անհատական աշխատանքներն ու դրանց կատարման ընթացքը։

Հետազոտական աշխատանքները կատարելու ընթացքում իմ հետաքրքրություններին համապատասխան գիտելիքներ ձեռք բերելուց բացի՝ քոլեջից դուրս, մասնագիտական մի քանի սեմինարների եմ մասնակցել, որոնք շատ օգուտ են տվել և՛ մասնագիտական, և՛ անհատական աշխատանքները կատարելու համար։

Առաջին կուրսում ընդհանրապես մոտիվացիա չունեի գրաֆիկ դիզայնով առաջ գնալու, իսկ երրորդ ուսումնական շրջանի ընթացքում օր օրի ցանկությունս մեծանում է։

Կենսաբանության տարեկան հաշվետվություն

Դպրոցական տարիներից շատ եմ սիրել կենսաբաություն առարկան: Քոլեջում ավելի մանրամասն ենք ուսումնասիրել առարկան, ստացել ենք այն գիտելիքները, որոնք չէինք սովորել դպրոցում: Տարվա ընթացքում բացի սովորական դաս անելուց նաև կատարել ենք անհատական աշխատանքներ, մասնակցել քննարկումների, դիտել ու քննարկել ենք ֆիլմեր: Վերջերս էլ տեղի ունեցավ շատ կարևոր ու հետաքրքրիր քննարկում NABU.am ի աշխատակիցների հետ ՝ Սպիտակ արագիլների վերաբերյալ:

Ամբողջ տարվա ըթացքում իմ կատարած աշխատանքներին և ամփոփումներին կարող եք մարամասն ծանոթանալ այստեղ՝

Կենսաբանությունը որպես գիտություն, բազմացում

Կենսաբանություն։ Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Բջջաբանություն

Սպիտակուցներ

Նուկլեինաթթու

Բջջիջ

Տրանսկրիպցիա և տրանսլիացիա

Արեւորդի 10-րդ միջազկային բնապահպնական փառատոն` Վիրուսների աշխարհը․ համաճարակների հետքերով

Վիրուսներ

Նոյեմբեր ամվա ամփոփում

Էուկարիոտ եւ կենդանական բջիջ

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Միտոզ

Մեյոզ

Փետրվար ամսվա ամփոփում

Գոյության կռիվ /Դարվին

Մարտ ամսվա ամփոփում

Կենսոլորտ

Մուտացիա/ Գենային մուտացիաներ/Պրեզենատցիա

Սելեկցիա

Ապրիլ ամսվա ամփոփում

Հաշվետվություն ֆիզիկա/էկոլոգիա

Ամբողջ ուսումնակական շրջանում ֆիզիկա առարկայից ուսումնասիրել ենք 7-9րդ դասարանների ֆիզիկան: Կատարել ենք հետազոտական և անհատական աշխատանքներ: Դասերից մեկի ժամանակ ուսումնասիրել ենք Պարիս Հերունու կյանքը և նրա ստեղծած ռադիոօպտիկական աստղադիտակը, որից հետո այցելել ենք Օրգով՝ ռադիոօպտիկական աստղադիտակը դիտելու:

Էկոլոգիայի դասերը շատ հետաքրքիր են դարձել բազմաթիվ նախագծերի շնորհիվ: Ամենաշատը հավանել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսը և տան պայմաններում խնամքի միջոցներ պատրաստելը: Էկոլոգիայի շնորհիվ սովորել ենք ինչպես կարելի է տարբերել օգտակար սնունդը վնասակարից, մաքուր ջուրը կեղտոտ ջրից և այլն…

Մասնակցել ենք նաև Արևորդի միջազգային տասներորդ բնապահպահական փառատոն-ին, որի ընթացքում դիտել ենք ֆիլմեր, քննարկել:

Անհատական աշխատանքներ

Այս և մյուս հետաքրքիր աշխատանքներին մանրամասն կարող եք ծանորանալ այստեղ:

Տարեկան հաշվետվություն

Առաջին կիսամյակի հաշվետվություն

Երկրորդ կիսամյակը սկսվեց հունվարյան ստուգատեսով և դիջիթեքով: Այն առաջին կիսամյակի համեմատ ավելի ծավալուն և հետաքրքիր կերպով ընթացավ: Հունվարյան ստուգատեսի ժամանակ մասնակցել ենք սեմինարների, որոնց միջոցով ստցել ենք մեր ժամանակների համար կարևոր բնագավառների մասին գիտելիքներ, գրեթե բոլոր առարկաներից կատարել ենք անհատական աշխատանքներ՝ ազատ թեմաներով:


Անգլերեն — Միսս Արփիի հետ դասերը ձանձրալի չեն անցնում, ուսուցչուհին հետաքրքիր կերպով է վարում դասը: Դասարանական խաղերի միջողով շատ հեշտ ենք սովորում ու հասկանում դասերը: Առաջադրանքներն էլ են շատ հետաքրքիր, ֆլեշմոբները՝ նույնպես:


Աշխարհագրություն ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները, Հայաստանի Հանրապետության մարզերը, Ապրիլ ամսվա ամփոփում

Աշխարհագրություն առարկայից շարունակում ենք ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության մարզերը, բացահայտել մարզերում գտնվող տեսարժան վայրերն ու ցանկության դեպքում կազմել ճամփորդություններ մեր իսկ ցանկացած ուղղություններով:


Հայոց լեզու/գրականությունփետրվար, մարտ, ապրիլ

Գրականություն առարկայից ուսումնասիրել ենք ավելի շատ պատմվածքներ, ծանոթացել արևմտահայ գրողներին, մասնակցել գրական ակումբներին, կատարել անհատական աշխատանքներ, իսկ հայոց լեզվից կատարել ենք առաջադրանքներ, փոխադրումներ և այլն, որոնց մանրամասն կարող եք ծանեթանալ այստեղ:


ԷկոլոգիաՄարտ, ապրիլ

Էկոլոգիա առարկայի նախագծերը մեծ մասամբ կապված են շրջակա միջավայրը մաքուր պահելու և աղբահանության հետ, որոնք շատ մեծ կարևորություն ունեն մեր կյանքում:


ԿենսաբանությունՓետրվար, մարտ

Կենսաբանություն առարկայի շրջանակներում վերջերս քոլեջի վերնատանը տեղի ունեցավ հանդիպում NABU.am-ի աշխատակիցներից մեկի հետ սպիտակ արագիլների վերաբերյալ:


Հայոց պատմությունՓետրվար, մարտ

Հայոց պատմություն առարկայից, բացի ծրագրով նախատեսված դասերից, կատարել ենք և շարունակում ենք կատարել անհատական աշխատանքներ հայ ականավոր թագուհիների վերաբերյալ:


ՀասարակագիտությունՄարտ, ապրիլ

Հասարակագիտությունից շարունակում ենք ուսումնասիրել մարդու իրավունքների վերաբերյալ նախագիծը, որը կատարում ենք խմբով: Ընտրել ենք այնպիսի թեմաներ, որոնք շատ կարևոր են, բայց հայ հասարակությունը չի գիտակցում դրանց կարևորությունը, ինչպես նաև տեղեկացված չէ դրանց մասին:


Հանրահաշիվ Մարտ, ապրիլ

Երրորդ ուսումնական շրջանը մաթեմատիկա առարկայից ամբողջությամբ նվիրել էինք ֆունկցիաներ թեմային: Ծանոթացել ենք դրանց հետ, կիրառման և մի շարք հատկությունների հետ: Ուս. շրջանում, բացի ֆունկցիաներն ուսումնասիրելուց, կատարել ենք առաջադրանքներ, ֆլեշմոբներ, անհատական նախագծեր.


Ընտրության մարզաձև — Ֆիզկուլտուրա առարկայից ընտրածս մարզաձևը ՙՙմարմնամարզությունն՚՚ է: Նախավարժանք անելուց հետո խաղեր ենք խաղում, չենք ձանձրանում, երբեմն էլ դասաժամը չի բավականացնում, և չենք զգում, թե ինչպես է թռչում ժամանակը:


Բացի սովորական առարկաներից՝ քոլեջում նաև երաժշտություն ենք անցնում, որի ընթացքում սովորում ենք հայակական ժողովրդական երգեր ու պարեր, այցելում ենք եկեղեցի՝ հոգևոր երգեր երգելու, մասնակցել ենք մեդիաուրբաթին:


Քոլեջը մեծ փոփոխության ենթարկեց իմ կյանքը: Այստեղ մասնագիտական և դպրոցական գիտելիքներից բացի ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր շրջապատ: Ազատվեցի մի շարք բարդույթներից և սկսեցի մարդկանց հետ ավելի ազատ շփվել: Հնարավորություն ունեցա հանդիպելու այնպիսի մարդկանց, որոնց քոլեջից դուրս դժվար թե կարողանայի ճանաչել:

Անհաական նախագծեր

Ճամփորդություններ

Մասնագիտական ոլորտում առաջին քայլեր

Ֆլեշմոբեր

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում/հանրահաշիվ

Երրորդ ուսումնական շրջանը ամբողջությամբ նվիրել էինք ֆունկցիաներ թեմային: Ծանոթացել ենք դրանց հետ, կիրառման և մի շարք հատկությունների հետ: Ուս. շրջանում բացի ֆունկցիաներն ուսումնասիրելուց կատարել ենք առաջադրանքներ, ֆլեշմոբեր, անհատական նախագծեր, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝

Առաջադրանքներ

Անհատական աշխատանքներ-«Պի» թիվ, Ֆունկցիաներ

Ֆլեշմոբեր-փետրվար, մարտ

Հանրահաշիվ բաժնի հղում