Մեծ Շարա

Մայիսի 28-ը բարձունքի հաղթահարման օր էր։ Ուղևորվեցինք Մեծ Շարայի լեռ։ Ճանապարհը սկզբում հեշտ էր, բայց ընթացքում գնալով բարդանում էր։ Տանջվելով հասանք Շարայի լեռ։ Արժեր այդքան տանջվել այդ հրաշք տեսարանը տեսնելու համար։ Լուսանկարվեցինք, երգեցինք, հանգստացանք ու սկսեցինք բարձրանալ Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Բարձրանալու ընթացքը շատ դժվար էր, ճանապարհի կեսից մտածում էինք ետ վերադառնալու մասին, բայց ի վերջո կամքի ուժի շնիրհիվ բարձրացանք մինչև վերջ ու սկսեցինք վայելել չքնաղ բնության ու մեղմ քամու ձայնը։ Իջնելը բավականին հեշտ էր քան բարձրանալը։ Սպասվածիցս լավ անցավ, վերադարձա տուն նոր և վառ տպավորություններով։ Ճամփորդությունն ինձ հնարավորություն տվեց բացահայտելու և իմ սեփական աչքերով տեսնելու Հայաստանի չքնաղ վայրերից մեկը։

Ճամփորդություն Օրգովի ռադիոալեահավաք

Մայիսի 6ին կատարեցինք շա՜տ հետաքրքիր ճամփորդություն։ Շրջայց կատարեցինք Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կողքով, ծանոթացանք Պ. Հերունու ռադիոալեհավաքի հետ, որոց հետո այցելեցինք Հայաստանի անոմալ գոտիներից մեկը, որտեղ ամեն-ինչ ներքևից դեպի վեր է բարձանում, սովորական ջրից մինչև հսկայական մեքենան, նույնիսկ գետն էր հակառակ ուղղությամբ հոսում։ Չքնաղ բնությունն ու մեղմ զեփյուռը հանգստություն էին պարգևում։ Անոմալ զոնայի ուսումնասիրությունից հետո այցելեցինք Ամբերդ և դրան հարակից եկեղեցի, Ամբերդի մոտ պարեցինք հայկական ազգային պարերից մեկը, իսկ եկեղեցու ներսում երգեցինք եկեղեցական երգեր։ Վերջում շարժվեցինք Սբ. Հովհաննես եկեղեցի։Ծանոթացանք եկեղեցու պատմության հետ և վեդադարձանք տուն։ Այս տարվա ամենագեղեցիկ ճամփորդություններից մեկն էր։

Այցելություն Օրգովի ռադիոալեհավաք և անոմալ զոնաների ուսումնասիրություն

  1. Հավաքել տեղեկություններ Օրգովի ռադիոալեհավաքի և Պարիս Հերունու մասին:
  2. Տեղեկություններ անոմալ զոնաներ մասին:

Հալիձորի բերդը հայկական ճարտարապետական համալիր  է ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Այն կառուցվել է XVII դարի 1-ին կեսին։ Այնուհետև վեր է ածվել Բեխ գյուղում նստող Մելիք-Փարսադանյանների տոհմական ամրոցի:  Մելիքական այս տունը Կապանի տարածաշրջանում իշխող մելիքական տներից ամենանշանավորն է եղել: 
Կա կարծիք, որ այս տոհմը սերում է Սյունյաց Ձագիկ իշխանից: Մելիք-Փարսադանյանների տոհմին է պատկանում հայազգի պանծալի զորավար Դավիթ Բեկը: Հալիձորի բերդը պարսպապատ է, ունի մի քանի բուրգեր.  բերդի դիմաց եղել են Մելիք-Փարսադանյանների պղնձահանքն: XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը:
Հալիձոր անվանումը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ X դ. սկգբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դ.։
1711-ին անապատում չարանենգորեն սպանվել է Տաթևի վանքի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը: XVIII դ. Դավիթ Բեկը, անառիկ դիրքի շնորհիվ, Հալիձորի կուսանաց անապատը դարձրել է Սյունիքի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը: Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրքական բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Համալիրը շրջապատված է պարիսպներով. հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ` շրջանաձև բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է: Անմշակ բազալտով կառուցված խոշոր եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք. հյուսիսից և հարավից կից երկհարկ շինությունները գավթի դեր են խաղացել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են թշնամուն:
Հալիձորի կուսանաց անապատի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով հաջողությամբ դիմադրել թուրքական բազմահազարանոց բանակի հարձակումներին:

Այցելություն Երվանդ Քոչարի թանգարան

Այսօր այցելեցինք Երվանդ Քոչարի թանգարան: Նախ նշեմ, որ Երվանդ Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի հիման վրա: Թանգարանը մի փոքր տարբերվում էր այլ թանգարաններից, քանի որ այսեղ ներկայացված էին նկարների 4D նմուշներ: Թանգարանում ներկայացված էին նաև «Սասնա ծռեր» էպոսի մասին 7 նկարներ, որոնք նկարված էին ներկով, բայց շատ նման էին քանդակների: Նրա ստեղծագործական աշխատանքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Նա նաև հայտնի քանդակագործ էր, նրա հայտնի քանդակներից են Սասուցնցի Դավթի և Վարդան Մամիկոնյաննի արձանները:

Հայաստանի ազգային պատկերասրահ

Այսօր՝ փետրվարին 2-ին,

այցելեցինք Հայաստանի ազգային պատկերասրահ, Կամո Նիգարյանի «Թղթե ականներ» ցուցադրությանը:

Կամո Նիգարյանի ստեղծագործության վերաբացահայտումը եղել է ոգեշնչման կարևոր աղբյուր երիտասարդ հայ գրաֆիկ նկարիչների համար:

Ինքս մեծ մոտիվացիա ստացա, ամեն ինչ չափից շատ մոտիվացնող ու հետաքրքիր էր:

This image has an empty alt attribute; its file name is image.jpeg
Нет описания.
Պատառներն ուսումնասիրելուց հետո մեզ հնարավորություն ընձեռնվեց սստեղծելու մեր սեփական պաստառը:
This image has an empty alt attribute; its file name is 274858332_470872408025672_6391396821004800651_n.jpg

Ճամփորդություն դեպի Գյումրի

Ճամփորդության օր՝ 16.04.2022
Մեկնում ՝ 07:30, Սասունցի Դավիթ կայարանից
Վերադարձ՝ 21:30, Սասունցի Դավիթ կայարան
Պատասխանատուներ՝
 Միլենա Մարտիրոսյան, Գայանե Սարգսյան :
Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ

Արժեքը՝4000 դրամ

Նպատակը՝

  1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության երկրորդ մայրաքաղաք Գյումրին.
  2. Բացահայտել Գյումրիում թաքնված տեսարժան վայրերը.
  3. Ծանոթանալ Գյումրու ֆիզիկաաշխարհագրական դիրքի, ռելիեֆի, կլիմայի և ջրագրական ցանցի հետ.
  4. Ծանոթանալ հասարակաաշխարհագրական առանձնահատկությունների հետ.

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Դիմակ, թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր, ճանապարհի սնունդ
  • Հարմարավետ կոշիկներ, տաք հագուստ

Այցելելու ենք՝

Նկարագիր՝

Մեկնում ենք ժամը 07:45-ին՝ Սասունցի դավիթ կայարանից, գնացքով

  •  11:00` Ժամանում Գյումրի
  • Քայլք Վարդանանց հրապարակով
  • Այցելություն Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
  • Այցելություն Ասլամազյան քույրերի պատկերասրահ
  • Այցելություն Սև բերդ
  • Աղոթք Յոթ Վերք եկեղեցում
  •  Քայլ դեպի Գյումրու զբոսայգի. ճանապարհն անցնելու է պահպանված ամենահին վարսավիրանոցի կողքով, հնարավորության դեպքում զրույց վարսավիրների հետ
  • Ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգում

Վերադառնալու ենք նույն օրը 21:30-ին` Սասունցի դավիթ կայարան, գնացքով:

Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ամփոփում են օրը՝ ֆոտոշարքերով, տեսանյութերով և տպավորություններով՝ դրանք հրապարակելով բլոգներում:

Ձմեռային մարզական ստուգատես

2022 թվականի առաջին ճամփորդությունն էր՝ ձմեռային մարզական ստուգատեսը, որը տեղի ունեցավ Սևաբերդում։ Նշեմ որ Սևաբերդը գտնվում է Կոտայքի մարզում։ Ինչ խոսք, չքնաղ տեղ էր, լիովին պատված ճերմակ ձյունով։ Շա՜տ հավես էր, ահագին սահեցինք, դե ձնագնդի խաղալն էլ անպակաս էր, չէինք հոգնում, ուզում էինք անվերջ խաղալ, բայց դե ափսոս շուտ վերադառձանք։ Կարևորը շատ լավ ժամանակ անցկացրինք, տարվա լավ ու սիրուն սկիզբ էր։

Нет описания.
Нет описания.
Нет описания.

Արատես/ Ամանօրյա հեքիաթ

Դեկտեմբերի 24-26-ին քոլեջում տեղի ունեցան վերջին ճամփորդությունները՝ Արատես կամ Գյումրի ուղղություններով:

Դե շատ էի ուզում գնալ Արատես և չեմ փոշմանում որ գնացել եմ.

Դրսում ամեն ինչ սպիտակ էր. ամբողջ հատակը ծածկված էր ճեփ-ճերմակ ձյունով. Այնքա՜ն հավես անցավ, հետաքրքիր, դե թմի մասին էլ չխոսեմ, իմ ամենասիրելի ուսուցիչներն էին եկել, հնարավորություն ունեցա նրանց ՙՙես՚՚-ը ճանաչել, իզուր չէր, որ շատ էի սիրում նրանց, ձեռք բերեցի էլի նոր ընկերներ, չհաշված որ քիչ էինք. Ամեն ինչ իդեալական էր, կարծես ձմեռային հեքիաթում լինեի.

Երեկոյան հավաքվում էինք, խաղեր խաղում, հավես ժամանակ էինք անցկացնում, ուշ էինք քնում, մինչ քնելը տարբեր խենթություններ էինք անում, դե շատ չմանրանամ, թե չէ մի քանի օր կգրեմ. Լիքը հրաշալի ու չմորացվող հիշողություններ ունեցա, նախավերջին օրն էլ զարդարեցինք տարացքը, Ամանօրյա շունչ պարգրեցինք և սկսեցինք պատրաստվել տուն վերադառնալուն.

Անկեղծ ասած չէի ցանկանում վերադառնալ տուն, ախր շա՜տ հավես էր է, մի ամբողջ կյանք կցանկանայի անցկացնել այստեղ, հենց այս հրաշալի թմի հետ.

Մեկ օր Տիգրանենց տանը

Հոկտեմբերի 25-ից սկսվում է մի նախագիծ, որի շրջանակներում այցելում ենք այն աշակերտների ընտանիքներ, ովքեր բնակվում են գյուղում.

Առաջինը այցելեցինք մեր կուրսընկեր Տիգրանենց տուն, ծանոթացանք տան անդամների, տարածքի, առօրյայի հետ, որից հետո թեյեցինք, մասնակցեցինք նռան հավաքի և ծանոթացանք գյուղի ստեղծման պատմության հետ.

Այս ամենն ուսումնասիրելուց հետո անցանք աշխատանքի՝ ոմանք կարտոֆիլ էին լվանում, ոմանք՝ հաց կտրում, մյուս մասը՝ մածուն մերում, իսկ տղաներն էլ կրակ էին վառել,

Ճաշելուց հետո գնացինք Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան, ծանոթացանք պատմության հետ, որից հետո վերադարձանք Երևան.

Մուսալեռ Հուշարձան - Picnic Hotels

Ինչ խոսք, բավականին տպավորված, լավ հիշողություններով հագեցած փոքրիկ, բայց հետաքրքիր ճամփորդություն էր.

Ճամփորդություն Հատիս լեռ

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ճամփորդություն, որի շրջանակներում այցելեցինք Հատիս լեռ.

Բարձրանալու ընթացքում խոսեցինք մի քանի տարբեր, բայց հետաքրքիր թեմանրից, քննարկումերով և երաժշտություն լսելով բարձրացանք, հանգստացանք, որից հետո սկսեց տեղալ անձրև և սկսվեց մառախուղ, ինչի պատճառով իջանք, և վերադարձանք Երևան.

Շատ լավ հուշերով և տպավորություններով հագեցած օր էր.