Առաջադրանքներ

1.Շարունակեցե՛ք   ձայնեղ  բաղաձայնները   բ, գ, դ, զ…

Պատասխան՝ ձ, ջ, ժ, ղ, վ

2.Շարունակեցե՛ք շնչեղ խուլ բաղաձայնները   փ,  թ…

Պատասխան՝ ք, ց, չ

3.Վերականգնեցե’ք տրված բառերի արմատները.

քաղքենի, օրրան, շրջանակ, քննություն, լլկել, բժիշկ, բուծարան:

քաղքենի-քաղաք

օրրան-օրոր

շրջանակ-շուրջ

քննություն-քնին

լլկել-լլուկ

բժիշկ-բույժ

բուծարան-բույծ

4.Կազմեցե’ք 1-ական բարդ բառ` տրված արմատները գործածելով  և’ առաջին, և’վերջին  բաղադրիչ.

գույն, տուն

գույն ՝գուներանգ, գույնզգույն

տուն՝ տնամերձ, հացատուն

5.Լրացրե’ք  բաց թողնված տառերը.

նախճիր, սաղավարտ,  փրփրադեզ,  գիշերօթիկ,  վայրէջք,  խռչակ, դողէրոցք, խորդուբորդ, խառնիճաղանջ:

6.Կրկնակ բաղաձայններով երկուական բառ կազմեցե’ք.

նն,   ռռ

Աննա, Հովհաննիսյան

Խռռոց, դռռոց

7.Գտե’ք ճիշտ ձևերը.

մանրամասը-մանրամասն

անձեռնոցիկ-անձեռոցիկ

բարձրունք-բարձունք

8.Տրված բառերը գործածեցե’ք  փոխաբերական իմաստով  բառակապակցության  մեջ.

մեծ,   ծանր

Մեծ հաջողություն, մեծ հաղթանակ

Ծանր բնավորություն, ծանր աշխատանք

9.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ.

խլեզ, շանթ, շեղջ, ականջօղ, ցուպ, մողես, գինդ, կայծակ, ձեռնափայտ,արահետկույտ,  կածան

Շանթ-կայծակ,

Շեղջ-կույտ

Մողես-խլեզ

Արահետ-կածան

Գինդ-ականջօղ

Ցուպ-ձեռնափայտ

10.Տրված բառերին գրեցե’ք 2-ական հոմանիշ.

ձի-զամբիկ, երիվար

մագիլ-եղունգ, ճանկ

խոհեմ- բանիմաց, խելացի

  1. Գրեցե’ք տրված բառերի նույնարմատ հականիշները.

դյուրաշարժ, հնաբնակ, մանրածախ, ստորակարգ, չարագործ, տգետ

Դյուրաշարժ-ծանրաշարժ

հնաբնակ- նորաբնակ

մանրածախ-մեծածախ

ստորակարգ-առաջնակարգ

չարագործ-բարեգործ

տգետ- գիտակ, գիտուն

12.Բացատրեցե’ք հետևյալ բառերի իմաստները.

ասպար- պաշտպանական զենք, վահան

մտրուկ- առու քուռակ

պատմուճան- տղամարդու վերնազգեստ

քողտիկ- խրճիթ

գավիթ- եկեղեցու առաջնամաս

13.Գրեցե’ք  3  դարձվածք   ականջ  բառով.

Ականջիդ օղ արա․

Ականջ դնել

Ականջը լցնել

14.Տրված բառերի իմաստն արտահայտե’ք  դարձվածքներով.

համառել, գունատվել, հեռու, խորամանկ,  ծուլանալ

համառել-էշը առաջ տանել

գունատվել-գույնը գցել

հեռու-յոթ սար այնկողմ

խորամանկ-աչքերը դեմքին խաղալ

ծուլանալ-գլուխ պահել

15.Կազմեցե’ք  3-ական բառ հետևյալ նախածանցով  և վերջածանցով.

ենթ- ենթակառուցվածք, ենթավերնագիր, ենթաստանոքս

վածք- կտրվածք, սանրվածք, կեցվածք

16.Կազմեցե’ք   3 — ական  ածանցավոր բառ  տրված կաղապարներով.

նախա —  ական- նախատոնական, նախապատրաստական, նախադպրոցական

անդր – յան- անդրկովկասյան, անդրշիրիմյան,

17.Կազմեցե’ք 3-ական շաղկապավոր և անհոդակապ  բարդություններ.

Անհոդակապ՝ տանտիրուհի, այսօր, այստեղ

Հոդակապով՝ գրչաման, գրչատուփ, գրասեղան

18.Կազմեցե”ք   նախադասություններ   անարգել   և  համար   համանուններով:

Համար առաջին ուսանողը հենց դու պետք է լինես։

Նրանք զոհվեցին իրենց հայրենիքի և լավ ապագայի համար։

-Այդպես դու չպետք է անարգեիր նրան, նա ավելիին էր արժանի,- ասաց ավագ եղբայրը քրոջը։

Մայրը չէր կարող անարգել մեծացնել իր զավակին։

19.Սյունակներից  ընտրեցե՛ք   մեկական  արմատ  և  կազմեցե՛ք  հինգ  բարդ  բառ.

լույս           երես

փիղ           վարս

ծաղիկ      քարշ

փորձ        ոսկոր

ոսկի         աման

Լուսերես, փղոսկր, ծաղկաման, ոսկեվարս, փորձաքարշ

20.Գրեցեք միասին, առանձին և գծիկով գրվող հինգական բառ:

Ուտել-խմել, աման-չաման, սեփ-սպիտակ, ճեփ-ճերման, հայ-ռուսական, Սյաթ-Նովա, Նար-Դոս

Դռնռդուռ, տնետուն, ուսուցչակազմ, գիտաշխատող, վազեվազ

Լեոնարդո դա Վինչի, Լյուդվիգ վան Բետհովեն, գլուխ տալ, պար գալ, Սուրբ Հովհաննես եկեղեցի

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *