Էնտրոպիա

Էնտրոպիան անմիջականորեն կապված է ջերմադինամիկայի հետ։

Էնտրոպիայի հասկացությունը առաջին անգամ կիրառվել է 1865 թվականին, էներգիայի տարածման որոշման համար՝ գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Կլաուզիուսիի կողմից։

էնտրոպիան չափում է համակարգի մեջ տարբեր էլեմենտների անկանոն, չկարգավորված շարժման մակարդակը: Այն արտահայտում է միկրոսկոպիկ վիճակների թիվը և որքան անկանոն է այդ վիճակների բաշխումը: էնտրոպիան օգտագործվում է համակարգի վիճակը նկարագրելու համար՝ ջերմադինամիկական մեծություններով, օրինակ՝ ջերմաստիճանը, ճնշումը և այլն։

Էնտրոպիան դարձելի պրոցեսի դեպքում մնում է հաստատուն, իսկ ոչ դարձելի պրոցեսների դեպքում նրա փոփոխությունը միշտ դրական է, այսինքն՝ աճում է։

𝑑𝑆=𝛿𝑄/T

Բանաձևում՝ 𝑑𝑆-ը էնտրոպիայի աճն է, 𝛿𝑄-ն ՝ համակարգին տրված նվազագույն ջերմաքանակը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը։

Էնտրիոպիայի աճի օրենքը իրենից ներկայացնում է էներգիայի պահպանման օրենքի հետևանք։

Համաձայն էնտրոպիայի աճի օրենքի՝ ցանկացած մարմին կամ ջերմադինամիկական համակարգ ձգտում է իր հանգստի վիճակին, այսինքն իր էնեւգետիկ ամենացածր մակարդակին։ Այլ կերպ ասած համակարգը կարգավորված վիճակից ձգտում է դեպի անկանոն քաոսային վիճակ։

Տեղադրված նկարում երևում է, որ ինքն իրեն թողնված համակարգը կարգավորված վիճակից անցնում է դեպի անկանոն քաոսային վիճակ

Հաշվետվություն ֆիզիկա/էկոլոգիա

Ամբողջ ուսումնակական շրջանում ֆիզիկա առարկայից ուսումնասիրել ենք 7-9րդ դասարանների ֆիզիկան: Կատարել ենք հետազոտական և անհատական աշխատանքներ: Դասերից մեկի ժամանակ ուսումնասիրել ենք Պարիս Հերունու կյանքը և նրա ստեղծած ռադիոօպտիկական աստղադիտակը, որից հետո այցելել ենք Օրգով՝ ռադիոօպտիկական աստղադիտակը դիտելու:

Էկոլոգիայի դասերը շատ հետաքրքիր են դարձել բազմաթիվ նախագծերի շնորհիվ: Ամենաշատը հավանել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսը և տան պայմաններում խնամքի միջոցներ պատրաստելը: Էկոլոգիայի շնորհիվ սովորել ենք ինչպես կարելի է տարբերել օգտակար սնունդը վնասակարից, մաքուր ջուրը կեղտոտ ջրից և այլն…

Մասնակցել ենք նաև Արևորդի միջազգային տասներորդ բնապահպահական փառատոն-ին, որի ընթացքում դիտել ենք ֆիլմեր, քննարկել:

Անհատական աշխատանքներ

Այս և մյուս հետաքրքիր աշխատանքներին մանրամասն կարող եք ծանորանալ այստեղ:

Ատոմի կառուցվածքը

XIX դարի վերջին ֆիզիկոսները հայտնաբերեցին, որ գոյություն ունեն այնպիսի մանրագույն մասնիկներ, որոնք մոտ 2 հզ. անգամ փոքր են ատոմներից:

Ջ. Ջ. Թոմսոնը 1897թ.-ին հայտնաբերեց, որ ատոմներից կարող են անջատվել էլեկտրական լիցքավորված շատ փոքրիկ մասնիկներ, որոնց անվանեցին էլեկտրոններ: Ավելի ուշ ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: 1911թ.-ին Էռնեստ Ռեզերֆորդը դիտարկեց, թե ինչպես է ոսկու նրբաթիթեղը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը Ռեզերֆորդն անվանեց ատոմի միջուկ: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի մոլորակային մոդելը, համաձայն որի`   էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի: Ավելի ուշ պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու պրոտոններ: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի օգնությամբ: Պրոտոններն ու նեյտրոնները կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից: Տարբեր տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր քանակությամբ մասնիկներ: Ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի միջուկում կա ընդամենը 1 պրոտոն, իսկ ամենածանր տարրերից մեկի՝ ուրանի միջուկում՝ 92 պրոտոն: Ցանկացած որոշակի տարրի բոլոր ատոմներում կան նույն թվով պրոտոններ և էլեկտրոններ, իսկ նեյտրոնների քանակը կարող է տարբերվել: Նույն տարրի այդպիսի տարբերակներն անվանում են իզոտոպներ: Դրանք միմյանցից տարբերելու նպատակով տարրի անվանումից հետո դնում են միջուկում եղած նուկլոնների քանակը ցույց տվող թիվը: Օրինակ՝ ուրան-235-ն ուրանի այն իզոտոպն է, որը պարունակում է 235 նուկլոն:

Աղբյուր

Աչք և տեսողություն

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.  
● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25սմ ● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

  ● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Հետաքրքիր փաստեր

1.Շնաձկների և մարդկանց եղջերաթաղանթները շատ նման են,որի պատճառով շնաձկան եղջերաթաղանթը երբեմն օգտագործվում է մարդկայինին փոխարինելու համար։

2. Անհնար է բաց աչքերով փռշտալ։

3. Մարդկային աչքը կարող է տարբերել մոխրագույնի 500 երանգներ։

4. Ծնվելիս ակնախոռոչի տրամագիծը կազմում է մոտավորապես 17,5 մմ , դեռահասի մոտ՝ 20-21մմ, իսկ մեծահասակների մոտ 24 մմ։

5. Մարդու աչքը կշռում է գրեթե 8 գրամ։

6. Մարդկային օրգանիզմի մկաններից ամենաակտիվը աչքինն է։

7. Աչքի ծիրանագույն պատյանն այնքան յուրահատուկ է, որքան մատնահետքը։

8. Մեկ վայրկյանում մարդը կարող է 5 անգամ աչքը թարթել։

9. Տեղեկության 90 %-ը ուղեղը ստանում է տեսողության միջոցով։

10. Թարթիչների կյանքի տևողությունը մոտավորապես հինգ ամիս է։

11. 10 000 տարի առաջ բոլոր մադկանց աչքերի գույնը շականակագույն է եղել։

12. Միայն մարդն ու շունն են ուրիշի աչքերում հուշվածք փնտրում։ Ընդ որում, շները միայն մարդկանց հետ շփվելիս են դա անում ։

13. Մարդկային բիբերը ընդունակ են գլխավոր շարժումները ( այլ ոչ թե ընդհատված) կատարել այն ժամանակ, երբ հետևում են շարժվող օբյեկտին։

14. Աչքերը սկսել են զարգանալ 550 միլիոն տարի առաջ։ Ամենապարզ աչքերը եղել են միաբջիջ կենդանիների  ֆոտորեցեպտորների սպիտակուցային մասնիկները

15. Եթե կատվի աչքերը կապույտ են, ապա դա հաճախ պայմանավորված է նրա խլության հետ։

16. Մեղուների աչքերի վրա կան մազեր, որոնց օգնությամբ  նրանք որոշում են քամու ուղղությունն ու արագությունը։

17. Ոսպնյակ չունեցող մարդկանցից ոմանք կարող են տեսնել լույսի ուլտրամանուշակագույն սպեկտորը ։

18. Ավելի հաճախ տղամարդիկ են դալտոնիկ լինում, քան կանայք։ 

Օրգովի ռադիոալեհավաք

Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը:

Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։

1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։

Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն

Այն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ:

Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։

Oրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար

Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։

Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում։

Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը:

Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռևս բացատրություն չունեցող տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով:

ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը 2002 թվականին գրանցվել է որպես պատմամշակութային արժեք։

Պարիս Հերունի

1933թ. դեկտեմբերի 17-ին ծնվել է ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների հայ ականավոր գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Պարիս Հերունին: Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, 1951թ. ընդունվել Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը:1957թ.-ին՝ ուսումն ավարտելուց հետո, վերադարձել է Հայաստան և որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է «Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի» ղեկավարի պաշտոնը: 1960-1968թթ. Հերունին Հայաստանի ԳԱԱ ռադիոֆիզիակայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական բաժնի փոխտնօրենն է եղել, ինչպես նաև ղեկավարել է «Գերբարձր հաճախականությունների բաժին»-ը: 1971թ.-ից մինչև կյանքի վերջին տարիները ղեկավարել է Հայաստանի ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը: Պարիս Հերունին հրապարակել է 340 գիտական աշխատություն և 3 մատենագրություն: Հերունին լուրջ ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն ռադիոֆիզիակայի, այլև աստղագիտության ոլորտներում: Նա 4 աստղադիտակի մեթոդով հետազոտել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը`   Քարահունջը, և պարզել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունի: Իր ուսումնասիրությունները Հերունին ամփոփել է «Հայերը և հին Հայաստանը» գրքում: Պարիս Հերունին վախճանվել է 2008թ. դեկտեմբերի 5-ին:

Այցելություն Օրգովի ռադիոալեհավաք և անոմալ զոնաների ուսումնասիրություն

  1. Հավաքել տեղեկություններ Օրգովի ռադիոալեհավաքի և Պարիս Հերունու մասին:
  2. Տեղեկություններ անոմալ զոնաներ մասին:

Հալիձորի բերդը հայկական ճարտարապետական համալիր  է ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Այն կառուցվել է XVII դարի 1-ին կեսին։ Այնուհետև վեր է ածվել Բեխ գյուղում նստող Մելիք-Փարսադանյանների տոհմական ամրոցի:  Մելիքական այս տունը Կապանի տարածաշրջանում իշխող մելիքական տներից ամենանշանավորն է եղել: 
Կա կարծիք, որ այս տոհմը սերում է Սյունյաց Ձագիկ իշխանից: Մելիք-Փարսադանյանների տոհմին է պատկանում հայազգի պանծալի զորավար Դավիթ Բեկը: Հալիձորի բերդը պարսպապատ է, ունի մի քանի բուրգեր.  բերդի դիմաց եղել են Մելիք-Փարսադանյանների պղնձահանքն: XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը:
Հալիձոր անվանումը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ X դ. սկգբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դ.։
1711-ին անապատում չարանենգորեն սպանվել է Տաթևի վանքի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը: XVIII դ. Դավիթ Բեկը, անառիկ դիրքի շնորհիվ, Հալիձորի կուսանաց անապատը դարձրել է Սյունիքի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը: Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրքական բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Համալիրը շրջապատված է պարիսպներով. հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ` շրջանաձև բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է: Անմշակ բազալտով կառուցված խոշոր եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք. հյուսիսից և հարավից կից երկհարկ շինությունները գավթի դեր են խաղացել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են թշնամուն:
Հալիձորի կուսանաց անապատի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով հաջողությամբ դիմադրել թուրքական բազմահազարանոց բանակի հարձակումներին:

Պարանորմալ երևույթներ

Չար ոգիներ և այլմոլորակայիններ

Ըստ Աստվածաշնչի` հրեշտակներն ապրում են երկնքում, բայց ոչ ոք չգիտի նրանց ճշգրիտ բնակավայրը: Մարդկանց հետաքրքրում է, թե ի՞նչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Ներկայումս չկա այնպիսի գիտություն, որը կարողանա տալ այդ հարցերի պատասխանները:

Աստվածաշնչի համաձայն այլ երկինքներ կան: Պողոս առաքյալը հափշտակվեց մինչև երրորդ երկինք, հրեական ավանդության մեջ ինը երկինքների պատկերացումը կա: Եկեղեցական հեղինակներն ասում են, որ այս աստղային երկնքից այն կողմ հրեղեն երկինքն է, որտեղ Աստված է, հրեշտակները և մեծ սրբերը: Հարց է առաջանում, թե որտեղ են չար ոգիները: Շատ մարդիկ մտածում են, որ նրանք երկրի տակ են, բայց այս կարծիքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա և գուցե գալիս է տարբեր ժողովուրդների սնոտիապաշտություններից: Հրաբուխների ժայթքող լավաները տեսնելով` շատ ժողովուրդներ պատկերացրեցին, որ գետնի տակ վայրեր կան, որտեղ սատանան պատրաստում է իր հավիտենական կրակները մեղավոր մարդկանց համար: Բայց որտե՞ղ են չար հրեշտակներն ըստ Աստվածաշնչի: Գուցե զարմանալի կլինի իմանալը, սակայն նրանք բնակվում են օդի մեջ` երկնքի տակ: Եփեսացիներին ուղղված իր թղթում Պողոս առաքյալն ասում է. «Ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության` հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ»: Առաքյալը նաև ասում է. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ…. այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ»:

Եկեղեցական ժամանակակից հեղինակներից մեկն ասում է, որ երկնքում երբեմն երևացող արտասովոր երևույթները, որոնք մարդկանց ներշնչում են, թե այլմոլորակայինների նշաններ են, սատանայի թակարդն են, որով չարը ցանկանում է մարդկանց հեռացնել Աստծո մասին ճիշտ պատկերացումից: Եվ կարող ենք ասել, որ երբեմն չարը հաջողություններ է ունենում այս հարցում, քանի որ այժմ տարբեր երկրներում ոչ քիչ թվով մարդիկ կան, ովքեր սխալմամբ կարծում են, թե երկրի վրա կյանքը տարածվել է այլմոլորակայինների կողմից:

Ժամանակի մեքենա

21-րդ դարում հնարավոր է ստեղծել ժամանակի մեքենա: Մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է ճանապարհորդել ժամանակի մեջ, սակայն դա հնարավոր է:

Կան տվյալներ, որոնց համաձայն, որքան մոտ ենք գտնվում սև խոռոչին, այդքան ժամանակն ավելի դանդաղ է ընթանում:

«Չնայած մաթեմատիկորեն իրագործելի է, սակայն դեռ հնարավոր չէ կառուցել ժամանակի մեքենա, քանի որ հարկավոր են նյութեր, որոնք մենք անվանում ենք «էկզոտիկ»` տարածություն-ժամանակը կորացնելու համար, սակայն դրանք դեռ պետք է հայտնաբերել»:

Թիպպետի հաշվարկները ցույց են տալիս, որ TARDIS-ը, որն իրականում ուղղակի կոնցեպտուալ պղպջակ է, կարող է տեղաշարժվել ետ և առաջ`շարժվելով այնպիսի արագությամբ, որը երբեմն կարող է գերազանցել լույսի արագությանը: Մեքենայի մաթեմատիկական մոդելը ստացել է TARDIS անվանումը:

Ինչպես պարզվում է, վերջերս հետազոտողները հայտարարել են հեղուկի ստեղծման մասին, որն ունի բացասական զանգված` էկզոտիկ նյութի հատկանիշներից մեկը, որն անհրաժեշտ է ժամանակը կորացնելու համար:

Լույս: Լույսի աղբյուր

Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Դրա շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:

Իսկ ի՞նչ է լույսը:

 Լույսի վերաբերյալ առաջին սահմանումը տվել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում: Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով: Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ:

Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:

Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:

Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում: Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից: Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի: Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը: Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: