Գարեգին Նժդեհ

  • Գարեգին Նժդեհի կյանքը և գործունեությունը

1986թ․ հունվարի 1-ին՝ Նախիջևան գավառի Կզնութ գյուղում ծնվել է հայոց պատմության մեջ իր մեծ հետքը թողած Գարեգին Նժդեհը(Հարությունյան)։ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցներից մեկում ստացել է նախնական կրթությունը, շարունակել Թիֆլիսի ռուսական գիմնզիայում, որտեղ ուսանելու տարիներում է միացել է հայ ազատագրական շարժմանը և հայ հեղափոխության գործին։ Թիֆլիսից հետո 2 տարի՝ ուսանել է Պետերբուրգի համալսարաններից մեկում՝ իրավաբանական բաժնում, որից հետո, 1906 թվականին մեկնել Բուլղարիա՝ ընդունվել Սոֆիայի սպայական դպրոց, և այն հաջողությամբ ավարտելուց հետո 1907թ. վերադարձել է Կովկաս։ 1907 թվականին մտել է ՀՅԴ և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտում անցկացրել է 3 տարի, որից դուրս գալուց հեըո տեղափոխվել Բուլղարիա։ 1912թվականին, երբ սկսվեց առաջին Բալկանյան պատերազմը, բուլղարական բանակի կազմում հայերի՝ թուրքիայի դեմ կռվելու համար ստեղծվել է կամավորական վաշտ, որի հրամանատարը Զորավար Անդրանիկն էր, իսկ տեղակալը` Գարեգին Նժդեհը։ Հայկական վաշտը, աչքի ընկավմի շարք հաղթական մարտերով, ինչից հետո զորացրվեց՝ 1913 թվականին և հրաժարվեց մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին։

Առաջին աշխարհամարտից առաջ ցարական կառավարության կողմից «ներման» արժանանալով Նժդեհը վերադարձավ Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու համար։ Պատերազմի սկզբում եղել է հայկական կամավորական գնդի փոխհրամանատար։ 1917 թվականին մեծ ուժերով օգնության ձեռք է մեկնել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից : 1918 թ․ մայիսին Նժդեհը վարել է Ղարաքիլիսայի ճակատամարտը, որի ընթացքւմ վիրավորում է ստացել, բայց արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։ 1920 թ․ ստանձնել է Սյունիքի ինքնապաշտպանության գործը՝ որն այդ ժամանակ հանձնված էր Ադրբեջանին և 1 տարվա պայքարից հետո հաղթանակած ավարտել այն, այնուհետև 1921 թ․ Սյունիքը արդեն կցվել էր Հայաստանին։

  • Ընտրել Նժդեհի 3 ստեղծագործություն և վերլուծել 

Ուժի պրոբլեմը

Կարծում եմ, որ այն խնդիրները, որոնք ներկայացված են այս ստեղծագործության մեջ, հայերի կյանքում միշտ են եղել։ Հայերի մեծ մասը ցավոք սրտի միշտ հույսը դրել է կառավարության վրա, բողոքել կառավարության կատարած որոշումներից, բայց ինքն էլ որպես հայ ոչինչ չի արել երկրի բարելավման և զարգացման համար։ Նրանք չունեն երկրի համար ապրելու, պայքարելու ցանկություն և նպատակ, համախմբված չեն, ուստի երկրի վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ներկայումս աշխարհի շատ երկրներում մարդիկ համախմբված են, մեծ ցանկությամբ ու սիրով ամեն ինչ անում են իրենց երկրի խաղաության ու ապահովության համար, ի տարբերություն մեր ազգի գերակշռող մասի։ Հայ ժողովրդի մեծ մասի հոգում գերակշռում է չարությունն ու նախանձը, նրանք չունեն շնորհակալ լինելու ունակություն։ Նժդեհը այս ստեղծագործությունը գրել է 1939թվականին, բայց մինչև հիմա ոչինչ չի փոխվել։

Անհատ և պետություն

Պետության ճակատագիրը պայմանավորված է անհատի վերաբերմունքից իր երկրի հանդեպ։ Այն անհատները, ովքեր սիրում են իրենց պետությունը, պատրաստ են անձնվիրաբար պայքարել երկրի հզորացման և պաշտպանության համար։ Մարդիկ չեն կռվում այն բանի համար, ինչն իրենցը չեն համարում։ Հայրենիքի հանդեպ սիրո և նվիրումի մասին խոսք չի կարող լինել այնտեղ, որտեղ սեփական ես-ը առաջնային է։

Խորհրդածություններ

Ով իր հայրենիքի պատմությունը չգիտչ, պետք չէ իր հայրենիքին։ նա, ով վտանգի ժամանակ Հայսատանը պաշտպանել չցանկացավ, հայ չէ։ Հաջողության չի կարող հասնել այն երկիրը, որի բանակում ներքին թշնամի կա։ Հերոս են դառնում նրանք, ովքեր մահից ավելի ուժեղ են։Եթե հայ ազգի նախանձի չափ շատ լիներ երկրի հանդեպ սերն ու պաշտպանությունը, ուրիշ կերպ կլիներ Հայաստանի ճակատագիրը։

  • Արդյոք անցել է Նժդեհի ժամանակը: Ինչու՞

Ժամանակի հետ գնալով հասկանում եմ, որ մեր օրերում «Նժդեհ» բառը հավաքական կերպար է: Նժդեհ ասելով` ես պատկերացնում եմ մի ամբողջ երիտասարդների խումբ, ովքեր պատրաստ են անգամ իրենց կյանքը զոհաբերել , և չնայած, որ իսկապես զոհաբերում են առանց ափսոսանքի:
Նժդեհի ժամանակը պատմության դասագրքերում մի ժամանակահատված է միայն ներկայացվում, բայց ես տեսնում եմ դեռ, որ այն չի ավարտվել, քանի որ մինչև օրս էլ մենք պայքար ենք մղում հայրենիք ունենալ կամ չունենալու հարցում:

Նժդեհը շատ մեծ մարդ է եղել, ով միայնակ կարողացել է ջոկատ կազմել և պաշտպանել է իր հայրենիքը` Սյունիքը, ոսոխ թշնամուց: Ցավոք մեր օրերում մեր ժամանակի «Նժդեհների» զոհաբերություններն անցնում են ապարդյուն։ Գարեգին Նժդեհի ժամանակն իր պատմական ազդեցությամբ չի անցել, քանի որ նա շարունակում է մնալ հայոց պատմության և ինքնության նշանակալի դեմք։Նժդեհը շարունակում է մնալ հայ ազգային ինքնության և պատմության նշանավոր դեմք։

Շոկոլադ, վնաս և օգուտ։ Ծանր մետաղները շոկոլադի մեջ

Աշխարհում գրեթե չկա այնպիսի մարդ, ով չգիտի և չի փորձել շոկոլադի համը։ Դառը շոկոլադը պարունակում է միայն կակաոյի հատիկներ, կարագ և շաքարի փոշի։ Շատերի մոտ շոկոլադը հանդիսանում է տրամադրության բարձրացման աղբյուր, սակայն շատ քչերը գիտեն դրա օգտակար և վնասակար կողմերի մասին։

Շոկոլագը օգտակար է սրտի և արյան համար։ Սև կամ դառը շոկոլադը կանխում է օրգանիզմի անոթային համակարգի խցանմանը։ Ճիշտ քանակությամբ շոկոլադ օգտագործելու դեպքում ինսուլտի ռիսկը նվազում է մոտավորապես 15-17%-ով։ Դառը շոկոլադը պաարտադիր է շաքարախտով հիվանդ մարդկանց համար, որը մարդու օրգանիզմում զարգացնում է ինսուլինային բուժման նկատմամբ զգայունությունը։ Չափավոր քանակությամբ շոկոլադի օգտագործումը կարող է կանխել հիվանդության առաջացումը։

Դառը շոկոլադը պայքարում է խոլեստերինի դեմ, նվազեցնում է արյան մեջ վնասակար խոլեստերինի պարունակությունը։ Մի շարք բժշկական հետազոտությունների արդյունքւմ պարզ է դարձել, որ շոկոլադը պաշտպանում է մարդու մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝ դառը շոկոլադի մեջ գտնվող ֆլավոնոլների միջոցով։ Շոկոլադը նվազեցնում է անհանգստության աստիճանը հղի կանանց մոտ։ Ըստ մի շարք հոգեթերապևտների՝ շատ շոկոլադ օգտագործած մայրերից ծնված երեխաներնն ավելի շատ են ժպտում ի տարբերություն քիչ օգտագործողների։

Շոկոլադը հարուստ է մի շարք հանքանյութերով և օգատակար է ուղեղի աշխատանքի համար։ Այն պարունակում է այնպիսի հանքանյութեր, որոնք օգտակար են մարդու օրգանիզմի համար, օրինակ՝ երկաթը, կալիումը, ցինկը, կալցիումը, որոնց միջոցով նաև կանխվում է հիշողության խանգարումը։

Շոկոլադի օգտակարությունը զգալու համար պարտադիր է օգտագործել ճիշտ չափաբաժնով և չչարաշահել դրա օգտագործումը, հառակ դեպքում այն կարող է վտանգավոր լինել։ Չափից շատ շոկոլադի օգտագործումը կարող է առաջացնել քաշի ավելացման, քանի որ մի շարք շոկոլադներում կակաոյի փոխարեն ավելացնում են վնասակար ճարպեր, յուղեր․․․

Լյարդի և աղեստամոքսային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ շոկոլադի չարաշահումը կարող է առաջացնել այրոց, սրտխառնոց և աղիքային խանգարում։

Վերջերս իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ 28 հայտնի ապրանքանիշերի շոկոլադները պարունակում են կադիում և կապար։ Շոկոլադներում եղել են այնքան շատ կապարի և կադիումի պարունակություն, որ այդ շոկոլադները ուտելը մի քանի անգամ ավելի վտանգավոր կլինի օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմը կստանա կադիումի և կապարի վտանգավոր չափաբաժին։ Կապարի հաճախակի ազդեցությունը կարող է հանգեցնել նյարդային համակարգի հետ կապված խնդիրների, հիպերտոնիայի, իմունային համակարգի թուլացման, երիկամների վնասման և վերարտադրողական օրգանների աշխատանքի խանգարման: Տվյալ շոկոլադների թեկուզ քիչ քանակությամբ օգտագործումը մարդկանց և երեխաների առողջական խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ, այդ թվում՝ ուղեղի զարգացման։

Հ․Ք․Անդերսեն, Լուցկիներով աղջիկը/ վերլուծություն

«Լուցկիներով աղջիկը» Հանս Քրիստիան Անդերսենի ամենահայտնի և հուզիչ ստեղծագործություններից մեկն է, որտեղ նկարագրվում է աղքատության, անմեղության և հույսի իրավիճակները: Պատմության գլխավոր հետոսուհին՝ մի փոքրիկ աղջիկ էր, ոտաբոբիկ և շիկահեր խոպոպներով ։ Պատմության մեջ շատ տխուր կերպով ներկայացվում էր աղքատության դաժան կողմը՝ փոքրիկ աղջկա օրինակով։ Փոքրիկ աղջիկը իր գոյատևելու միակ ձևը գտնում էր լուցկիներ վաճառելու մեջ։ Անցորդների կողմից անտեսված և դատարկաձեռն տուն վերադառնալուց վախենալով՝ նա ջերմություն է փնտրում լուցկի վառելով։ Չնայած դժվար հանգամանքներին, աղջիկը պահպանում է իր անմեղությունն ու վառ երևակայությունը: Նա վառում է լուցկիները տաքանալու համար և ապրում է գեղեցիկ տեսիլքներ, ինչպիսիք են տաք վառարանը և տոնածառը՝ ցուցադրելով հարմարավետության և երջանկության իր կարոտը: Լուցկիներ վառելից  աղջիկը կարծում էր, որ նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Յուրաքանչյուր լուցկի արթնացնում է մի գեղեցիկ տեսիլք, որտեղ նա տեսնում էր ժամանակավոր գեղեցիկ իրավիճակ՝ իր մռայլ իրականությունից: Իր վերջին տեսիլքում նա տեսնում է իր մահացած տատիկին, և խնդրում, որ տատիկը իրեն ևս տանի իր հետ։ Աղջկա տեսիլքի մեջ տատիկն իր գիտկն էր առնում թոռնիկին, որից հետո լույսի և ուրախության մեջ նրանք բարձրացան վերև՝ որտեղ չկար սով, որտեղ տաք ու ջերմալի էր: Հաջորդ առավոտ աղջկան հայտնաբերում են սառած վիճակում՝ խաղաղ ժպիտը դեմքին:

Պատմության գլխավոր մտքերից մեկը հույսն էր։ Փոքրիկ աղջկա տեսիլքները ներկայացնում են նրա հույսերն ու երազանքները, մինչդեռ նրա հանդիպումները տատիկի ոգու և աստղերի հետ խորհրդանշում են հարմարավետության և ապահովության զգացում: Պատմության ավատը որոշ չափով նման է մեր ժամանակներին, երբ մարդիկ՝ գտնվելով աղքատության մեջ սովից ու ցրտից մահանում են։ Ինչ խոսք, տխուր և դաժան պատվածք էր, հատկապես երբ գլխավոր հերոսուհին փոքրիկ աղջիկ էր, ով իր մանկությունը վայելելու փոխարեն գտնվում էր մի շարք դժվարություններով շրջապատված աշխարհում։

Էնտրոպիա

Էնտրոպիան անմիջականորեն կապված է ջերմադինամիկայի հետ։

Էնտրոպիայի հասկացությունը առաջին անգամ կիրառվել է 1865 թվականին, էներգիայի տարածման որոշման համար՝ գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Կլաուզիուսիի կողմից։

էնտրոպիան չափում է համակարգի մեջ տարբեր էլեմենտների անկանոն, չկարգավորված շարժման մակարդակը: Այն արտահայտում է միկրոսկոպիկ վիճակների թիվը և որքան անկանոն է այդ վիճակների բաշխումը: էնտրոպիան օգտագործվում է համակարգի վիճակը նկարագրելու համար՝ ջերմադինամիկական մեծություններով, օրինակ՝ ջերմաստիճանը, ճնշումը և այլն։

Էնտրոպիան դարձելի պրոցեսի դեպքում մնում է հաստատուն, իսկ ոչ դարձելի պրոցեսների դեպքում նրա փոփոխությունը միշտ դրական է, այսինքն՝ աճում է։

𝑑𝑆=𝛿𝑄/T

Բանաձևում՝ 𝑑𝑆-ը էնտրոպիայի աճն է, 𝛿𝑄-ն ՝ համակարգին տրված նվազագույն ջերմաքանակը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը։

Էնտրիոպիայի աճի օրենքը իրենից ներկայացնում է էներգիայի պահպանման օրենքի հետևանք։

Համաձայն էնտրոպիայի աճի օրենքի՝ ցանկացած մարմին կամ ջերմադինամիկական համակարգ ձգտում է իր հանգստի վիճակին, այսինքն իր էնեւգետիկ ամենացածր մակարդակին։ Այլ կերպ ասած համակարգը կարգավորված վիճակից ձգտում է դեպի անկանոն քաոսային վիճակ։

Տեղադրված նկարում երևում է, որ ինքն իրեն թողնված համակարգը կարգավորված վիճակից անցնում է դեպի անկանոն քաոսային վիճակ

Հանդիպում «Your Opportunities» նախաձեռնության հիմնադիր Արտակ Ալոյանի հետ

՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի քոլեջում հյուրընկալելու ենք «Your Opportunities» նախաձեռնության հիմնադիր Արտակ Ալոյանին։ Հանդիպման ընթացքում խոսելու ենք մի շարք կրթական թեմաներից՝ կամավորություններից մինչև արտասահմանյան կրթաթոշակներ։

Օր՝ ապրիլի 8
Ժամ՝ 11։00
Վայր՝ Քոլեջ, Վերնատուն
Մասնակիցներ՝ քոլեջի սովորողներ, դասավանդողներ։

Հանդիպման թեման՝

  • Your Opportunities-ը նոր հնարավորությունների բանալի։
  • Արտասահմանյան և հայկական կրթական ծրագրեր։
  • Կամավորությունների դերն ու նշանակությունը մեր կյանքում։
  • Արտասահմանյան կրթաթոշակներ։

Ուսումնասիրության նյութ՝

Your Opportunities-ի տելեգրամյան էջ

Your Opportunities-ի ինստագրամյան էջ

Մասնակիցներ՝

Գալինա Հարությունյան
Թամարա Ալոյան
Նարեկ Ներսեսյան
Տիգրան Եղոյան
Միլենա Մարտիրոսյան
Մարիամ Տոնոյան
Էրիկ Սմբատյան
Արեգ Հակոբյան
Դավիթ Մկրտչյան
Արմինե Հովհաննիսյան
Վահե Ազիզխանյան
Էլիզ Կարապետյան
Հովհաննես Չարվադարյան
Արամո Գրիգորյան
Մարիա Դալլաքյան
Շողեր Շամենկովա
Անահիտ Ջուհարյան
Կարեն Խաչատրյան
Գևորգ Հարությունյան

Հաշվետվություն/մարտ

Մարտ ամսվա ընթացքում աշխատել եմ գրաֆիկական դիզայնի հետ կապված աշխատանքների վրա՝ ավարտել եմ դիպլոմային աշխատանքի տեսական մասի առաջին գլուխը ամբողջությամբ։ Առաջին գլուխը ավարտելուց հետո ձևափոխել եմ նախկինում կատարած բրենդինգը, ավելացրել եմ մի քանի մոքափ։

Բրենդինգին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով։

Հաշվետվություն/փետրվար

Փետրվար ամսվա ընթացքում ավելի շատ ուշադրություն դարձրել եմ կայքի վրա։ Մի քանի փոփոխություններ եմ կատարել, ստեղծել եմ դասընթացների համար նախատեսված խմբերն ու կառուցել հիմնական տեսքը։ Տեսական մասից համարյա վերջացրել եմ առաջին գլուխը, իսկ երկրորդ գլխի համար նյութեր ու գրքեր եմ գտել։

Ինչ վերաբերվում է բրենդինգին՝ կատարել եմ մի շարք ուսումնասիրություններ, փորձել քանի տարբերակներ, բայց արդյունքում որպես վերջնական տարբերակ դեռ չեմ ընտրել։

Կայքի վիզուալ

Տեսական մաս

Հաշվետվություն/Հունվար

Հունվար ամսվա ընթացքում աշխատանքի մեծ մասը կապված է եղել կայքի հետ։

Սկզբում հավաքել եմ կայքի մոտավոր դիզայնը, որից հետո կոդիերի միջոցով սկսել եմ ստեղծել հենց աշխատող կայքը։ Ընթացքում շատ տարբեր բաներ են փոխվում կայքի դիզայնի հետ կապված։

Կիսամյակային հաշվետվություն/դեկտեմբեր

Ամբողջ կիսամյակի ընթացքում աշխատել ենք դիպլոմային նախագծերի վրա։ Սակզբում աշխատանքը ավելի հասկանալի դարձնելու համար ստեղծել ենք moodboard՝ թեմայի հետ առնչություն ունեցող։ Ընտրված թեման վերաբերվում է օնլայն կրթությանը՝ թվային ոլորտի մի քանի մասնագիտությունների ուղղությամբ, հատկապես՝ մարքեթինգի։ Աշխատանքի նպատակն է ստեղծել այնպիսի կայք, որը կօգնի մարդկանց ավելի զարգացնել իրենց գիտելիքները smm-ի վերաբերյալ, որոշներին էլ կօգնի գտնել իր աշխատանքի գիտակ սմմ մասնագետ։

Թեման ընտրելուց և moodboard հավաքելուց հետո անհրաժեշտ էր ուսումնասիրել լոգոների մի շարք օրինակներ, որից հետո կստեղծվեր կազմակերպության՝ Digital Mmarketing Dive-ի լոգոն։

Լոգոների շատ տարբերակներ ստանացլուց և քննարկման դնելուց հետո որպես վերջնական տարբերակ ընտրվել է հետևյալ լոգոն․

Լոգոյի գույների ընտրությունը և խորհրդանիշը հեշտ էր, որպես հիմնական գույն հանդիսանում են դեղինն ու կապույտը։

Դեղին գույնը լավատեսության, առաջադիմության, ստեղծագործելու ցանկության, անկախության և նպատակասլացության խորհրդանիշ է։

Կապույտը խորհրդանշում է վստահություն, պահպանողականություն, հուսալիություն, տրամաբանություն, ուժ և ազատություն։

Քանի որ ունեմ կրթություն տվյալ մասնագիտությոան ոլորտում, հետրաբար կազմակերպության սոցիալական ցանցերը կարող եմ առաջ տանել, իսկ կայքի հիմնական օգտվողները կլինեն digital_marketing_dive ինստագրամյան էջի հետևորրդները։

Նշված աշխատանքները ավարտելուց հետո սկսել եմ զբաղվել կազմակերպության բրենդինգով՝ այցեքարտեր, տառատեսակ, կայքի գունային ընտրություն․․․

Կազմակերպության բրենդինգ։

Դիպլոմային աշխատանքի word տարբերակ։

Հաշվետվություն/նոյեմբեր

Նոյեմբեր ամսվա սկզբում իմ պատրաստած լոգոների շարքից վերջնականացրել եմ կայքի լոգոն, ստեղծել կայքի համար նախատեսված էջ՝ instagram հարթակում և պարբերաբար հրապարակումներ եմ անում։ Լոգոն վերջնական ընտրելուց հետո սկսել եմ աշխատել կայքի գույներ հետ՝ լոգոյին համապատասխան, տառատեսակների և այլնի հետ։

Տեսական մասի առումով կազմել եմ բովանդակությունը և ներածությունը։

Instagram-յան էջի հղումը։

Դիպլոմային աշխատանքի Word տարբերակը։