Կիսամյակային հաշվետվություն/դեկտեմբեր

Ամբողջ կիսամյակի ընթացքում աշխատել ենք դիպլոմային նախագծերի վրա։ Սակզբում աշխատանքը ավելի հասկանալի դարձնելու համար ստեղծել ենք moodboard՝ թեմայի հետ առնչություն ունեցող։ Ընտրված թեման վերաբերվում է օնլայն կրթությանը՝ թվային ոլորտի մի քանի մասնագիտությունների ուղղությամբ, հատկապես՝ մարքեթինգի։ Աշխատանքի նպատակն է ստեղծել այնպիսի կայք, որը կօգնի մարդկանց ավելի զարգացնել իրենց գիտելիքները smm-ի վերաբերյալ, որոշներին էլ կօգնի գտնել իր աշխատանքի գիտակ սմմ մասնագետ։

Թեման ընտրելուց և moodboard հավաքելուց հետո անհրաժեշտ էր ուսումնասիրել լոգոների մի շարք օրինակներ, որից հետո կստեղծվեր կազմակերպության՝ Digital Mmarketing Dive-ի լոգոն։

Լոգոների շատ տարբերակներ ստանացլուց և քննարկման դնելուց հետո որպես վերջնական տարբերակ ընտրվել է հետևյալ լոգոն․

Լոգոյի գույների ընտրությունը և խորհրդանիշը հեշտ էր, որպես հիմնական գույն հանդիսանում են դեղինն ու կապույտը։

Դեղին գույնը լավատեսության, առաջադիմության, ստեղծագործելու ցանկության, անկախության և նպատակասլացության խորհրդանիշ է։

Կապույտը խորհրդանշում է վստահություն, պահպանողականություն, հուսալիություն, տրամաբանություն, ուժ և ազատություն։

Քանի որ ունեմ կրթություն տվյալ մասնագիտությոան ոլորտում, հետրաբար կազմակերպության սոցիալական ցանցերը կարող եմ առաջ տանել, իսկ կայքի հիմնական օգտվողները կլինեն digital_marketing_dive ինստագրամյան էջի հետևորրդները։

Նշված աշխատանքները ավարտելուց հետո սկսել եմ զբաղվել կազմակերպության բրենդինգով՝ այցեքարտեր, տառատեսակ, կայքի գունային ընտրություն․․․

Կազմակերպության բրենդինգ։

Դիպլոմային աշխատանքի word տարբերակ։