Մուտք ճամբար օր 3

Մուտք ճամբարի երրորդ օրը սկսվեց հետաքրքիր քննարկումներով,  ինչպես նաև ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Սովորեցինք մի քանի ազգային, ժողովրդական պարեր, որն ի դեպ շատ հետաքրքիր էր։

Քոլեջի ներքին միջավայրը, ուսուցիչների  և բարձր կուրսերի աշակերտների վերաբերմունքն ինձ շատ դուր եկավ, նրանք շատ ջերմ ընդունեցին մեզ և համբերատար կերպով օգնեցին ամեն հարցում։

Իմ մասին

Ես Միլենա Մարտիրոսյանն եմ, 15 տարեկան:  Ծնվել եմ 2006թ. օգոստոսի 1-ին։

 Ապրում եմ Շենգավիթ վարչական շրջանում: Ավարտել եմ Հովհաննես Շիրազի անվան 169 հիմնական դպրոցը։  Այժմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» Քոլեջի ‘‘Վեբ դիզայն’’ բաժնում։Սիրում եմ այն ամենը, ինչը կապված է դիզայնի հետ:  Քոլեջի մասին լսել եմ վաղուց, դեռ 7-րդ դասարանից և ցանկացել եմ ուսումս շարունակել այստեղ:

Ամենից շատ ատում եմ սուտը: Անկեղծ եմ մարդկանց հետ, և ասում եմ այն, ինչ մտածում եմ: Կախված չեմ ուրիշների կարծիքից, անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում: Ունեմ վառ երևակայություն, հավատում եմ հրաշքներին: Չունեմ երազանքներ, փոխարենը լիքը նպատակներ կան… Նպատակասլաց եմ, ապագայում ցանկանում եմ ստեղծել իմ սեփական փոքրկիկ բիզնեսը, մեծ ակնկալիքներ ունեմ և հավատում եմ ինքս ինձ ու իմ ուժերին: Տեսակով շատ փոփոխական եմ, կարող եմ ամենաչնչին բանից հիասթափվել մարդկանցից: Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել, հանդիպել ընկերներիս հետ, դիտել տարբեր ժանրերի ֆիլմեր, լսել երգեր, քնել.

Մուտք ճամբար օր 2

Այսօր մուտք ճամբարի երկրորդ օրն էր։ Այս անգամ ևս բարձր կուրսի աղջիկները օգնեցին մեզ շատ հարցերում։ Բացեցինք բլոգ և բաժիններ, ծանոթացանք բլոգի օգտագործման ձևերի հետ, այնուհետև քննարհեցինք մի շարք հետաքրքիր և կարևոր հարցեր։ Օրն անցավ շատ հետաքրքիր, հագեցած և արդյունավետ։

Մուտք ճամբար օր 1

Այսօր առաջին օրն էր մուտք ճամբարում։ Մեզ եկել էին օգնության 2-1 կուրսի Թամին, 2-2 կուրսի Թամարան , Լիլին և այլոք։ Նրանք շատ ընկերասեր, մարդամոտ աղջիկներ էին, ովքեր առաջին հայացքից ինձ շատ դուր եկան։ Ծանոթացանք կրթահամալիրի տարածքին,սովորեցինք հայկական ժողովրդական պարեր,այլցելեցինք ընկեր Արտակի մոտ`Խաղողի և գինու դպրոց։ Շրջեցինք նաև Մայր դպրոցի, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոցների տարածքներով։ Մեզ տարան նաև Ագարակ։ Մի փոքր նստեցինք հանգստանալու, շփվեցինք միմյանց հետ և գնացինք ձիերի մոտ։ Բավականին արդյունավետ և դրական լիցքերով հագեցած օր էր, լավ տպավորություններով լի։