Շոկոլադ, վնաս և օգուտ։ Ծանր մետաղները շոկոլադի մեջ

Աշխարհում գրեթե չկա այնպիսի մարդ, ով չգիտի և չի փորձել շոկոլադի համը։ Դառը շոկոլադը պարունակում է միայն կակաոյի հատիկներ, կարագ և շաքարի փոշի։ Շատերի մոտ շոկոլադը հանդիսանում է տրամադրության բարձրացման աղբյուր, սակայն շատ քչերը գիտեն դրա օգտակար և վնասակար կողմերի մասին։

Շոկոլագը օգտակար է սրտի և արյան համար։ Սև կամ դառը շոկոլադը կանխում է օրգանիզմի անոթային համակարգի խցանմանը։ Ճիշտ քանակությամբ շոկոլադ օգտագործելու դեպքում ինսուլտի ռիսկը նվազում է մոտավորապես 15-17%-ով։ Դառը շոկոլադը պաարտադիր է շաքարախտով հիվանդ մարդկանց համար, որը մարդու օրգանիզմում զարգացնում է ինսուլինային բուժման նկատմամբ զգայունությունը։ Չափավոր քանակությամբ շոկոլադի օգտագործումը կարող է կանխել հիվանդության առաջացումը։

Դառը շոկոլադը պայքարում է խոլեստերինի դեմ, նվազեցնում է արյան մեջ վնասակար խոլեստերինի պարունակությունը։ Մի շարք բժշկական հետազոտությունների արդյունքւմ պարզ է դարձել, որ շոկոլադը պաշտպանում է մարդու մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝ դառը շոկոլադի մեջ գտնվող ֆլավոնոլների միջոցով։ Շոկոլադը նվազեցնում է անհանգստության աստիճանը հղի կանանց մոտ։ Ըստ մի շարք հոգեթերապևտների՝ շատ շոկոլադ օգտագործած մայրերից ծնված երեխաներնն ավելի շատ են ժպտում ի տարբերություն քիչ օգտագործողների։

Շոկոլադը հարուստ է մի շարք հանքանյութերով և օգատակար է ուղեղի աշխատանքի համար։ Այն պարունակում է այնպիսի հանքանյութեր, որոնք օգտակար են մարդու օրգանիզմի համար, օրինակ՝ երկաթը, կալիումը, ցինկը, կալցիումը, որոնց միջոցով նաև կանխվում է հիշողության խանգարումը։

Շոկոլադի օգտակարությունը զգալու համար պարտադիր է օգտագործել ճիշտ չափաբաժնով և չչարաշահել դրա օգտագործումը, հառակ դեպքում այն կարող է վտանգավոր լինել։ Չափից շատ շոկոլադի օգտագործումը կարող է առաջացնել քաշի ավելացման, քանի որ մի շարք շոկոլադներում կակաոյի փոխարեն ավելացնում են վնասակար ճարպեր, յուղեր․․․

Լյարդի և աղեստամոքսային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ շոկոլադի չարաշահումը կարող է առաջացնել այրոց, սրտխառնոց և աղիքային խանգարում։

Վերջերս իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ 28 հայտնի ապրանքանիշերի շոկոլադները պարունակում են կադիում և կապար։ Շոկոլադներում եղել են այնքան շատ կապարի և կադիումի պարունակություն, որ այդ շոկոլադները ուտելը մի քանի անգամ ավելի վտանգավոր կլինի օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմը կստանա կադիումի և կապարի վտանգավոր չափաբաժին։ Կապարի հաճախակի ազդեցությունը կարող է հանգեցնել նյարդային համակարգի հետ կապված խնդիրների, հիպերտոնիայի, իմունային համակարգի թուլացման, երիկամների վնասման և վերարտադրողական օրգանների աշխատանքի խանգարման: Տվյալ շոկոլադների թեկուզ քիչ քանակությամբ օգտագործումը մարդկանց և երեխաների առողջական խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ, այդ թվում՝ ուղեղի զարգացման։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *