Վիտամիններ

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:

B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

вит с.jpg

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Ուշադրություն

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

вит д.jpg

Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

shutterstock_576891166.jpg

E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

е.jpg

K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

Աշխատանքային օրենսգիրք Գլուխ 17 և 18

ԱՊՐԻԼ 3-7

Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 282-ից/

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝

Աշխատանքային օրենսգիրք Գլուխ 17 և 18՝

  • Սահմանե՛լ աշխատաժամանակ հասկացությունը:

Հոդված 137.

Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:

  • Աշխատաժամանակի տեսակները:

Հոդված 140.

Աշխատաժամանակի կրճատ տևողությունը

1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`

1) մինչև յոթ տարեկան երեխաների համար` օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.

2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար` օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.

3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար` օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.

4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.

5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ.

6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:

2. Մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Հոդված 141.

Ոչ լրիվ աշխատաժամանակ

1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`

1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ.

2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.

3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.

4) հաշմանդամություն ունեցող անձի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա. 

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:

2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:

3. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

Հոդված 144․

Արտաժամյա աշխատանք

1. Արտաժամյա աշխատանքը աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է:

2. Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում:

3. Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում`

1) մինչև 18 տարեկան աշխատողները.

2) առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին.

3) առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ պայմաններում աշխատողները:

4. Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ: 

5. Արտաժամյա չի համարվում կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով:

Հոդված 148.

Աշխատանքը գիշերային ժամանակ (Գիշերային աշխատաժամանակ)

1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:

2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:

3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ:

4. Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

6. Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:

  • Սահմանե՛լ հանգստի ժամանակ հասկացությունը:

Հոդված 150.

Հանգստի ժամանակը սույն օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:

  • Հանգստի ժամանակի տևողությունը:

Հոդված 151.

Հանգստի ժամանակի տեսակներն են՝

1) հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը.

2) աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները.

3) աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ընկած անընդմեջ հանգիստը.

4) ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը.

5) ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):

Սոցիալ մեդիա մարքեթինգը որպես մարքեթինգի ճյուղ:

Նշեք Ձեր սեռը։

  • Արական
  • Իգական

Նշեք Ձեր տարիքը։

13-18

18-25

25-30

30-40

40-45

50-55

55-60

60+

Նշեք Ձեր կրթությունը:

  • հիմնական
  • միջնակարգ
  • միջնակարգ մասնագիտական
  • բարձրագույն

1. Մարքեթինգի ո՞ր ճյուղերին եք ծանոթ:

– որոնման համակարգերի օպտիմիզացում՝ Search Engine Optimization – SEO
– գովազդ Գուգլում՝ Google Ads
– գովազդ Ֆեյսբուքում՝ Facebook Ads
– սոցցանցերով մարքեթինգ՝ Social Media Marketing
– քոնթենթ մարքեթինգ, այսինքն օգտակար բովանդակություն ստեղծելու միջոցով մարքեթինգ՝ Content Marketing
– էլփոստով մարքեթինգ՝ Email Marketing
– գովազդային կամ այսպես կոչված ՙՙհրատարակչական՚՚ հարթակների միջոցով մարքեթինգ Affiliate Marketing:

2.Ըստ Ձեզ ի՞նչ է սոցիալ մեդիա մարքեթինգը:

  • Facebook, Instagram, Tiktok հարթակներում փսոտ տեղադրել:
  • Զբաղվել միայն էջի արտաքին տեսքի դիզայնով, միացնել գովազդ:
  • Օնլայն հարթակներում տեղադրել փոստեր, պատասխանել նամակներին:
  • Բարձրացնել ընկերության մասին ճանաչելիությունը, բացահայտել թիրախային լսարանը, կոնտենտի ստեղծում, վաճառքների ավելացում, էջի առաջխաղացում և այլն…
  • Այլ պատասխան՝

3. Ի՞նչ եք կարծում, արդյոք ՀՀ-ում SMM-ը զարգացած/զարգացող ոլորտ է։

  • Զարգացած է
  • Զարգացած չէ
  • Զարգացած չէ, բայց գտնվում է զարգացման փուլում
  • Այլ պատասխան՝

4. Ձեր կարծիքով յուրաքանչյուր ոք առանց կրթության կարո՞ղ է զբաղվել SMM-ով:

  • Այո
  • Ոչ
  • Այլ պատասխան`

5.Կան շատ մասնագետներ, ովքեր վատ մեկնաբանությունները հեռացնում են: Ճիշտ եք համարու՞մ այդ քայլը:

  • Այո
  • Ոչ
  • Այլ պատասխան՝

6.Ձեր կարծիքով բիզնեսի առաջխաղացման գործում սոցիալ մեդիա մարքեթինգը մեծ դեր ունի՞:

  • Այո, այն նպաստում է բիզնեսի առաջխաղացմանը սոցիալական հարթակներում
  • Ոչ, այն ոչմի դեր չի կատարում
  • Այլ պատասխան՝

7.Ըստ Ձեզ որակյալ SMM ապահովելու համար գրաֆիկ դիզայն իմանալը պարտադի՞ր է:

  • Այո
  • Ոչ
  • Ցանկալի Է, բայց ոչ պարտադիր
  • Այլ պատասխան՝

8.Օնլայն տարբերակով գնումներ կատարու՞մ եք:

  • Այո
  • Ոչ

9.Արդյո՞ք էջի արտաքին տեսքը ձեզ համար կարող է հանդիսանալ պատճառ օնլայն տարբերակով գնում կատարելու:

  • Այո, գեղեցիկ և գրագետ կազմված էջը ավելի վստահելէ է
  • Ոչ, կարևորը լինեն որակյալ ապրանքներ

10.Օնլայն տարբերակով պատվիրած ապրանքի փաթեթավորմանը ուշադրություն դարձնու՞մ եք:

Լռություն։ Հարուկի Մուրակամի

-Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:

Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
_ Ճիշտն ասած, մի անգամ, այնուամենայնիվ, մեկին հարվածել եմ,_ ասաց նա: _ Տասնչորս տարեկան էի ու նոր-նոր էի բոքսով զբաղվում: Չկարծեք, թե արդարանում եմ, բայց էն ժամանակ դեռ չգիտեի բոքսի էությունը և որոշ ժամանակ միայն ընդհանուր մարզավիճակս լավացնող վարժություններ էի կատարում. պարան էի թռչում, վազում էի, ձգվում… Առանց մտածելու խփեցի, բոլորովին չուզելով: Էդ չարաբաստիկ պահին էնքան կատաղած էի, որ չհասցրի մտածել, ու ձեռքս ինձնից անկախ զսպանակի պես թռավ: Մինչև սթափվեցի, նա արդեն ընկած էր, իսկ ես դեռ դողում էի զայրույթից:
Օձավան բոքսով սկսել էր զբաղվել քեռու դրդմամբ, որը մարզադահլիճի տնօրեն էր, ընդ որում` ոչ թե ինչ-որ հետ ընկած քաղաքի մարզադահլիճի, այլ առաջնակարգ չեմպիոնների դարբնոցի: Ծնողներն անհանգստանալով, որ տղան անդադար սենյակում մեկուսացած է իր գրքերի հետ, առաջարկեցին սպորտով զբաղվել: Օձավան չէր պատրաստվում ողջ կյանքը դրան նվիրել, բայց սիրում էր քեռուն և սկսեց մարզվել`մտածելով, որ հենց հոգնի, ցանկացած պահի կարող է թողնել: Սակայն մի քանի ամիս զբաղվելուց հետո բոքսի արվեստը զարմանալիորեն գրավեց նրա սիրտը: Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը: Արդեն շաբաթ և կիրակի օրերին մարզասրահ գնալը նրա համար դարձել էր հաճելի զբաղմունք, որոնք շատ չէին նրա կյանքում:
_ Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
_ Իրականում չէի ուզի անցյալը փորփրել: Եթե կարողանայի` ընդհանրապես կմոռանայի ու էլ երբեք չէի հիշի, _ ժպտալով ասաց նա ու անշտապ շարունակեց պատմել:
* * *
Նա հարվածել էր իր համադասարանցուն` Աոկի անունով: Օձավան նրան տանել չէր կարող, ինչու` ինքն էլ չգիտեր: Այդ հակակրանքն ուղղակի ծնվել էր հենց առաջին հանդիպումից, ի՞նչ կարող ես անել: Ու էդպիսի հակակրանք նա իր կայնքում առաջին անգամ էր զգում:
_ Ի՞նչ էք կարծում այդպես լինու՞մ է, հարցրեց նա: _ Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում նման մի բան լինում է` սկսում ես ատել մարդուն առանց որևէ պատճառի: Ես չեմ համարում, թե բռնության հակված եմ: Այնուամենայնիվ կյանքն ինձ նման բան հրամցրեց, առանց պատճառի, ու դժբախտությունն էն է, որ հակառակ կողմը սովորաբար նույն զգացումներն է ունենում:
Աոկին գրեթե բոլոր առարկաներից օրինակելի էր համարվում: Մենք տղաների դպրոցում էինք սովորում ու նա հարգված էր: Աշակերտների աչքում առաջնորդ էր, ուսուցիչների համար՝ սիրելի: Չնայած լավ սովորելուն՝ չէր մեծամտանում, շատերի հետ էր ընկերություն անում, ուրախ էր: Նույնիսկ ինչ-որ շիտակ բան կար մեջը… Բայց նրա էությունը սկզբից ևեթ ինձ համար պարզ էր, կարծես նրա ճակատին ինչ-որ բնազդային հաշվենկատություն լիներ դրոշմված: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ նկատի ունեմ, որովհետև դժվարանում եմ հարմար օրինակ բերել: Կարող եմ միայն ասել, որ մաշկով էի զգում: Բնազդաբար չէի կարողանում մարսել եսասիրության ու գոռոզության շունչը, որ հորդում էր նրանից: Էդպես կարող է անտանելի լինի ինչ-որ մեկի հոտը: Աոկին խելացի տղա էր և կարողանում էր հմտորեն թաքցնել իր գաղջ շունչը: Ու շատ համադասարանցիներ դա չզգալով նրա մասին ասում էին. «Ի՜նչ դեմք է…» Բնականաբար ես լռում էի, բայց ամեն անգամ, նման որակումից հետո, մի տեսակ, տեղս չէի գտնում:
Աոկին ու ես լրիվ հակապատկերներ էինք: Ես ինձ համարում էի սուսիկ-փուսիկ, քանի որ չէի սիրում մյուսներից առանձնանալ, աչքի ընկնել և հանգիստ էի տանում միայնությունը: Իհարկե, մի քանիսի հետ մտերմություն անում էի, որոնց կարելի էր ընկեր համարել, բայց՝ ոչ ավելին: Ինչ որ առումով կարելի է ասել, որ իմ տարիքից մի քիչ առաջ էի ընկած: Ինձ համար ավելի հետաքրքիր էր տանը գիրք կարդալը, հորս դասական ձայնապնակները լսելը, սեկցիայում ինձնից մեծերի հետ շփվելը, քան հասակակիցներիս հետ լինելը: Ինչպես տեսնում եք, արտաքինով էլ աչքի չէի ընկնում, գնահատականներս վատը չէին, բայց առանձնապես լավն էլ չէին, էնպես որ ուսուցիչները հաճախ անունս մոռանում էին: Էդպիսին էի ես: Չէի սիրում աչքի ընկնել: Ոչ մեկի չէի ասել որ բոքսի եմ գնում, չէի պատմում կարդացածս գրքերի կամ լսածս երաժշտության մասին: Իմ ֆոնի վրա Աոկին կարծես սպիտակ կարապ լիներ ճահճում: Չեմ թաքցնի, գլուխն աշխատում էր` դա նույնիսկ ես չեմ կարող չընդունել, միտքն էլ սուր էր: Օդից որսում էր, թե մարդկանց ինչն է գրավում և հմտորեն իր վարքը հարմարեցնում էր նրանց: Հենց դրանով էլ հիացնում էր բոլորին: Բացի ինձնից: Ինձ համար նա ոչնչություն էր: Երբեմն մտորում էի. է՜ հա, հետո՞ ինչ, որ ես այդքան խելացի չեմ: Շատ էլ, թե ամեն ինչ հալած յուղած էր ստացվում իր մոտ, ախր ոչինչ իրենը չէր: Ոտքից գլուխ կեղծ էր, պարզապես կարողանում էր որսալ մեծամասնության տրամադրությունը: Միայն աչքներին «թոզ փչեր». բայց ինձնից բացի ոչ ոք չէր կռահում:
Կարծում եմ Աոկին կռահում էր վերաբերմունքս` հաշվենկատ էր ու ինքն էլ ընդգծված զզվանքով էր վերաբերվում ինձ: Ես հիմար չէի, առանձնապես մի մեծ բան չէի, բայց հիմար էլ չէի: Գլուխ չեմ գովում, բայց էդ տարիներին ես իմ աշխարհն ունեի: Դասարանում ոչ ոք իմ չափ չէր կարդում: Ճիշտ է ես դա չէի ցուցադրում, բայց երբեմն ակամա քիթս ցցում ու վերևից էի նայում մյուսներին: Կարծում եմ ինքնագնահատականս Աոկիին խոցում էր:
Մի անգամ անգլերենի ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստացա: Ճիշտ է՝ առաջին անգամն էր, բայց պատահական չէր: Չեմ էլ հիշում, թե էդ ժամանակ ինչ էր, որ շատ էի ուզում ունենալ, ու ծնողներս խոստացել էին գնել, եթե գոնե մեկ ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստանամ: Ես ընտրեցի անգլերենն ու սկսեցի հետևողականորեն պարապել, սերտում էի ամեն ինչ, որ կարող էր ստուգողականին ընկնել, ազատ պահերին անընդհատ բայերի խոնարհումը կրկնելով: Դասագրքի էջերը մաշվել էին` էնքան էի թերթել: Էնպես որ ամեն ինչ անգիր հիշում էի ու բոլորովին չզարմացա երբ ամենաբարձր գնահատականն ստացա: Ինձ շատ բնական թվաց` էդպես էլ պետք է լիներ: Բայց մյուսների համար գնահատականս սենսացիա էր: Նույնիսկ՝ ուսուցիչների համար: Աոկին ցնցված էր. էլ ո՜նց կլինի՝ լավագույնն ի՛նքը պիտի լիներ: Գրավորները բաժանելիս ուսուցիչը նույնիսկ հեգնեց նրան: Աոկին կարմրեց, հասկացավ որ ծաղրի առարկա է դառնում: Չեմ հիշում, թե ուսուցիչն ինչ ասաց նրան, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ Աոկին իմ մասին տհաճ խոսակցություններ է տարածում. իբր ես արտագրել եմ, իր ընկալմամբ իմ հաջողությունն այլ բացատրություն չուներ: Էդ մասին ընկերներս ասեցին ու ես լրջորեն կատաղեցի: Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ պետք է ընդամենը ծիծաղեի ու բանի տեղ չդնեի: Բայց ես ընդամենը դպրոցական էի՝ չկարողացա զգացմունքներս զսպել ու մի դասամիջոցի Աոկիին կանչեցի դպրոցի հետնաբակ` հաշիվ մաքրելու: Աոկին սկսեց կրակի վրա յուղ լցնել. «Հը՞, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կպել, գնահատական ես հաջողացրել, հրճվիր քեզ համար»: Ու փորձեց ինձ մի կողմ հրելով անցնել: Ակնհայտորեն լկտի էր իրեն պահում՝ իր հասակի ու ուժի առավելությունից ոգևորված: Հենց էդ պահին էր, որ չդիմացա ու առանց ինձ հաշիվ տալու խփեցի: Երբ ուշքի եկա, նրա ձախ այտին ուղղված հարվածն արդեն անկասելի էր: Աոկին կողքի վրա ընկավ ու գլխով էլ խփվեց ծառին: Քթից արյուն ցայտեց` թափվեց սպիտակ վերնաշապիկին: Նա ապշած պլշել էր վրաս: Էնքան էր զարմացել, որ չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճայթեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, մենակ ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: «Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է»: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի ու թողնելով գետնին նստած հեռացա այնտեղից:
Ճաշից հետո Աոկին դասերին չկար, երևի տուն էր գնացել: Ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ճնշող տրամադրությունից: Ինչով զբաղվում էի, ոչ մի կերպ չէի կարողանում շեղվել, ոչ գրքերն էին ուրախացնում, ոչ երաժշտությունը: Սիրտս մի տեսակ ճմլվում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Էնպիսի զգացում ունեի՝ կարծես ինչ-որ զզվելի միջատ էի կուլ տվել: Երբ անկողին մտա, պլշած բռունցքիս էի նայում` հասկացա, թե որքան միայնակ եմ: Հիմա ես ավելի էի ատում Աոկի կոչվածին, որն ինձ այս վիճակին էր հասցրել:

_ Հաջորդ օրվանից Աոկին սկսեց ինձ անտեսել` կարծես դասարանում Օձավա անունով աշակերտ ընդհանրապես գոյություն չուներ ու առաջվա պես ստուգողկաններին ամենալավ գնահատականները ստանալ: Ես` հակառակը, դրանից հետո սկսեցի մատս մատիս չտալ: Ինձ համար ամեն ինչ մեկ էր դարձել: Ես սովորում էի պարզապես հետ չմնալու համար: Մնացած ժամանակը իմ գործերով էի զբաղվում, բնականաբար շարունակում էի բոքսի գնալ: Համառ պարապմունքներից հետո ուսերս լցվել էին, կուրծքս ամրացել էր, ձեռքերս՝ հզորացել: Վատ չէր դպրոցականի համար: Հասկացա, որ մեծանում եմ: Ինչ հրաշալի ժամանակ էր… Ամեն օր հանվում էի մինչև գոտկատեղս ու հայելու առաջ հիանում մարմնովս:
Տարվա վերջին Աոկիին տեղափոխեցին զուգահեռ դասարան: Սիրտս տեղն ընկավ: Էնքան էի ուրախացել, որ էլ ստիպված չեմ լինելու ամեն օր նրան տեսնել: Կարծում եմ նա էլ էր նույնը մտածում: Ինձ թվում էր, որ տհաճ հիշողությունները աստիճանաբար կջնջվեն հիշողությունիցս: Հա, բա չէ՞: Աոկին դարանել էր` վրեժը սրտում: Նա` ինչպես հատուկ է գոռոզներին, հիշաչար էր և վիրավորանքը կուլ տվող չէր: Ծպտվել ու սպասում էր հարմար պահի, որ կոկորդիցս բռնի:
Ավարտական տարին հակառակի պես նորից նույն դասարանում հայտնվեցինք: Երբ հայացքներս հանդիպեցին, ես տագնապեցի: Նրա դեմքի արտահայտությունը դուրս չկավ: Շուտով կրծքումս նույն քամող զգացումն ունեցա. վատ կանխազգացում էր:
Օձավան լռեց ու որոշ ժամանակ ակնդետ նայում էր առջևը դրված սուրճի բաժակին: Հետո հայացքը բարձրացրեց վրաս ու թեթևակի ժպտաց: Պատուհանից այն կողմ ռեակտիվ ինքնաթիռի գվվոց լսվեց ու «Բոինգ 737»-ը ամպերը ճեղքելով կորավ տեսադաշտից:
Օձավան շարունակեց.
_ Առաջին մի քանի ամիսը, բան չունեմ ասելու, հանգիստ անցավ: Աոկին հավատարիմ էր իրեն, բոլորովին չէր փոխվել ութերորդ դասարանից հետո: Մարդիկ կան, որ եթե չեն առաջադիմում, ապա դիրքերն էլ հենց էնպես չեն զիջում, շարունակում են նույն ոգով: Աոկիի հաջողություններն անփոփոխ էին, շարունակում էր վայելել դասարանի հարգանքը: Խոսք չունեմ, տասնյոթը դեռ չբոլորած՝ բախտն իր բուռն էր հավաքել: Երևի մինչև հիմա էլ էդպիսին է: Ինչևէ, ջանում էինք հայացքով չհանդիպել իրար: Դե, ինչպիսի՞ն պիտի լիներ իմ տրամադրությունը, երբ դասարանում նման հակառակորդ կար: Բայց ի՞նչ արած…մանավանդ, որ ես էլ հրեշտակ չէի:
Շուտով ամառային արձակուրդներն էին՝ վերջինը բարձր դասարանցիներիս համար: Ես տարին վատ չամփոփեցի: Էնպես որ, առանց կաշվից դուրս գալու էլ, ցանկացած նորմալ բուհ ընդունվելուն գնահատականներս բավարարում էին: Դրա համար էլ ժամանակն անիմաստ չէի վատնում նախապատրաստական խորհրդատվությունների վրա, ուղղակի կրկնում էի անցածն ու տնայիններս կատարում: Ծնողներս էլ գլուխս չէին տանում, էնպես որ շաբաթ-կիրակի օրերին մարզասրահ էի գնում, իսկ մնացած ազատ ժամանակս կարդում էի ու երաժշտություն լսում: Բոլորը փոփոխվում էին աչքի առաջ: Մեր դպրոցը հայտնի էր որպես «տրամպլին»՝ բուհ ընդունվելու համար: Ամենահետաքրքրվողներն ուսուցիչներն էին՝ խելքն իրենցը չէր, որ իմանային, թե ով ուր է ընդունվել, որ դպրոցից: Աշակերտներն էլ չէին զիջում, ու ողջ վերջին տարին ուղեղները հալվում էր: Դասարանի մթնոլորտը շիկացած էր, ճիշտն ասած՝ դա սկսվել էր դեռ միջին դպրոցի առաջին դասարանից, ու դա ինձ դուր չէր գալիս: Թեպետ արդեն վեց տարի էր անցել՝ բայց ես բոլորովին չէի հարմարվել էդ լարվածությանը: Էդպես էլ դասարանցիներիցս որևէ մեկի հետ չստացվեց մտերմանալ, ում կկարողանայի վստահել: Ընկեր կարող էի համարել միայն նրանց, ում հետ մարզվում էի: Նրանցից գրեթե բոլորն ինձանից մեծ էին, կեսն արդեն աշխատում էին: Բայց և էնպես, ինձ նրանց հետ էր հետաքրքիր: Պարապմունքներից հետո, միասին գնում էինք մի տեղ նստելու ու զրուցելու՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Նրանք, ի տարբերություն համադասարանցիներիս, բոլորովին այլ կարգի մարդիկ էին: Նրանց հետ ժամանակը հաճելի էր անցնում ու ես շատ կարևոր բաներ եմ սովորել իրենցից: Մինչև հիմա սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ հետս, եթե ես մինչև հիմա բոքսով չզբաղվեի:
Արձակուրդներին մի դեպք պատահեց. Մացումոտո անունով համադասարանցիս ինքնասպան եղավ: Ոչ մի բանով աչքի չընկնող աշակերտ էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ անդեմ: Երբ լուրն իմացա, հազիվ տեղը բերեցի դեմքը: Միասին սովորելու տարիներին մի երկու-երեք անգամ բառ փոխանակած լինեինք, թե չէ: Արտաքինով էլ մի բան չէր: Ու դրանով վերջանում էր էն ամենը, որ կարողացա հիշել նրա մասին: Նա մահացավ օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ, թաղումն էլ համընկավ պատերազմի ավարտի տարելիցին: Շատ լավ եմ հիշում, չափազանց շոգ օր էր: Ինձ զանգեցին, հայտնեցին էդ մասին ու ասացին, որ անպայման պետք է ողջ դասարանով ներկա լինենք հոգեհանգստին:
Մացումոտոն մետրոյում նետվել էր գնացքի տակ: Պատճառը ոչ-ոք չգիտեր: Գտել էին մահվանից առաջ գրած մի թղթի կտոր, որտեղ գրված էր, որ այլևս չի ուզում դպրոց գնալ: Թե ինչու, ոչինչ գրված չէր: Բնականաբար բոլոր ուսուցիչները շոկի մեջ էին: Հոգեհանգստից հետո բոլորիս հավաքեցին դասարնում: Սկզբում տնօրենը խոսեց, որ պետք է սգանք նրա մահը… և կիսենք վիշտը… և մեր բարոյական ոգին ամուր պահենք…
Հետո ուսմասվարն ու դասղեկը ասացին, որ պետք է պարզաբանել պատահածը և եթե մեկը բան գիտի, որ կարող է ինչ-որ կերպ իրավիճակը հստակեցնել, թող անպայման ազնվորեն ասի: Բոլորը լուռ էին…
Անկեղծ ասած էդ իրարանցումը, ինձ վրա բոլորովին տպավորություն չգործեց: Դասարանցիս մահացել էր` աստված հոգին լուսավորի: Չէի կարող միայն հասկանալ, թե ինչու էր ինքնասպան եղել. չէր ուզում դպրոց գալ` թող չգար, մեկ է կես տարուց ավարտում էինք: Դրա համար ինչո՞ ւմեռնել: Ես ենթադրում էի, որ նա հավանաբար մի ինչ-որ խանգարում է ունեցել, ասենք` նևրոզ, թեպետ ամբողջ օրը միայն քննությունների մասին խոսակցություններից ով ասես չէր խանգարվի:
Արձակուրդներն ավարտվեցին, սկսեցին դասերը ու ես նկատեցի, որ դասարանում տարօրինակ մթնոլորտ է: Իմ հանդեպ բոլորը մի տեսակ սառել են: Մի հարց էի տալիս` կամ մի կերպ էին պատասխանում կամ կտրուկ ու կոպիտ մի բան էին շպրտում: Սկզբում կարծում էի հավեսները տեղը չի ու այնքան էլ չէի սևեռվում: Մեկ էլ, դասերի հինգերորդ օրն էր, դասղեկն ինձ կանչեց ուսուցչանոց ու սկսեց հարցաքննել` ճի՞շտ է, որ մարզվում եմ:
_ Ճիշտ է:
Դրանով դպրոցական ոչ մի կանոն չէի խախտում:
_ Վաղու՞ց ես մարզվում:
_ Տասնչորս տարեկանից:
_ Ճի՞շտ է, որ չորս տարի առաջ դու Աոկիին հարվածել ես:
_ Ճիշտ է _ ստել չկարողացա:
_ Մարզվել սկսելուց առա՞ջ էր, թե՞ հետո:
_ Հետո: Բայց ես այն ժամանակ, դեռ ոչինչ չգիտեի, առաջին երեք ամիսը մեզ նույնիսկ ձեռնոց չէին թողնում հագնել, _ փորձում էի պարզաբանել: Բայց ուսուցիչն ինձ արդեն չէր լսում:
_ Իսկ Մացումոտոյին դու ծեծե՞լ ես:
Ես ապշահար եղա:
_ Ինչու՞ պետք է ծեծեի, _ փորձեցի պաշտպանվել:
_ Ինչ-որ մեկը կանոնավոր կերպով ծեծել է Մացումոտոյին,_ մռայլ ասաց դասղեկը, _ և նրա մոր ասելով, նա հաճախ է կապտուկներով տուն եկել: Դպրոցում, հենց այս դպրոցում, նրան ինչ-որ մեկը ծեծել ու խլել է փողերը: Բայց Մացումոտոն նրա անունը չի ասել, վախեցել է, որ ավելի խիստ հաշվեհարդար կտեսնի: Ու ինքնասպան է եղել…Խեղճ տղա, ոչ մեկին այդպես էլ չի պատմել: Երևի ուժեղ են ծեծել: Մենք հիմա փորձում ենք պարզել, թե ով կարող էր լինել նրան ստորացնողը: Եթե ինչ-որ բան գիտես, ավելի լավ է ազնվորեն ասես: Ավելի լավ է մենք մերոնցով պարզենք, հակառակ դեպքում դրանով ոստիկանությունն է զբաղվելու: Դու սա հասկանու՞մ ես:
Ահա թե ինչ, պարզ է՝ Աոկիի մատն էր խառը: Վատ չօգտագործեց Մացումոտոյի մահը: Մանավանդ, որ չէր էլ ստում: Հավանաբար ինչ-որ տեղից պարզել է, որ բոքսով եմ զբաղվում: Բայց որտեղի՞ց, խելքս չէր կտրում: Ու դրա մասին պատմել է Մացումոտոյի մահից քիչ անց: Մնացածը պարզից էլ պարզ է. մնում է մեկը մյուսի հետ կապել, գնալ ուսուցչին պատմել իմ մարզվելու մասին և թե ինչպես եմ ժամանակին իրեն հարվածել: Համոզված եմ, որ նա ամեն ինչ փայլուն է ներկայացրել: Երևի ասել է, որ ես իրեն վախեցրել եմ, արյունլվա եմ արել` դրա համար էլ մինչև հիմա վախից լռել է: Հետն էլ, ոչ մի ակնհայտ սուտ, որը միանգամից հերքել լիներ: Աոկին շատ զգուշավոր էր: Ընդամենը մերկ ճշմարտությանն իրեն հարմար երանգներ է հաղորդել ու կատարյալ ներկայացրել: Կասկած չկար՝ նրա ձեռքի գործն էր:
Երևում էր ուսուցիչներն էլ էին կասկածանքով լցված: Բոքսով զբաղվողներն ակնհայտորեն նրանց աչքի լույսը չէին, հետն էլ իմ տեսակով էլ մի բարի պտուղ չէի: Երեք օր հետո ինձ կանչեցին ոստիկանություն: Դա արդեն ինձ ցնցեց: Գործը թքած կպցրած էր, ոչ մի ուղղակի փաստ չկար իմ դեմ, միայն ենթադրություններ էին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում, նույնիսկ արդարամիտ ուսուցիչները չէին կարող ինձ պաշտպանել: Ոստիկանությունում ինձ ֆորմալ հարցաքննության ենթարկեցին: Ես բացատրեցի, որ Մացումոտոյի հետ գրեթե չեմ էլ խոսել: Այո, ես հարվածել եմ Աոկիին չորս տարի առաջ, բայց դա ախր սովորական կռիվ էր: Ու դրանից հետո այլևս շարունակություն չի ունեցել: Մոտավորոպես այդպես: Քննիչն ասաց, որ ըստ ասեկոսեների Մացումոտոյին ես եմ ծեծել: Ես էլ ասացի, որ սուտ է:
_ Ինչ-որ մեկը չարակամ տարածում է այդ վատ լուրերը, _ ասաց քննիչը: Բայց միայն ասաց… ավելին չէր կարող անել: Այդքան էր նրա իրավասությունը` չէ՞ որ ոչ մի ապացույց չկար, միայն՝ ենթադրություններ…
Իմ` ոստիկանություն կանչված լինելու լուրն արագ տարածվեց դպրոցում, ինչ-որ կերպ սպրդել էր, չնայած պետք է խիստ գաղտնի լիներ: Ու այդպես, բոլորը սկսեցին ինձ այլ աչքերով նայել: «Ոստիկանություն հենց այնպես չեն կանչում` ուրեմն մի բան կա»: Հիմա արդեն բոլորը համոզված էին, որ ես եմ ծեծել Մացումոտոյին:
Ես չգիտեմ ինչ ձևերով ու հնարքներով էր Աոկին հրամցրել ողջ պատմությունը, չեմ էլ ուզում իմանալ: Ամենայն հավանականությամբ զազրելի պատմություն էր ստացվել, քանի որ ոչ ոք հետս չէր խոսում: Կարծես բոլորը պայմանավորվել էին, որը բացառված չէր: Հարցերիս էլ չէին պատասխանում: Նույնիսկ նրանք` ում մտերիմ էի համարում: Բոլորը ինձանից խորշում էին, կարծես վարակիչ լինեի:
Եվ ոչ միայն աշակերտները: Ուսուցիչները նույնպես խուսափում էին ինձ հանդիպելուց: Միայն ներկա-բացակա անելիս կարդում էին ազգանունս ու վերջ: Ամենածանրը ֆիզկուլտուրայի ժամին էր: Ոչ ոք չէր ուզում ինձ իր թիմ վերցնել: Ուսուցիչն էլ ոչ մի կերպ չուզեց ինձ օգնել: Ես լռելյայն գնում էի դպրոց, լռելյայն դասի էի նստում, այդպես էլ վերադառնում տուն: Դա շարունակվում էր ամեն օր… Ի՞նչ ասեմ, ծանր օրեր էին, …մեկ շաբաթ, երկու, երեք… Ախորժակս փախել էր, նիհարել էի, սկսեցի չքնել: Պառկում էի` սիրտս այնպես էր խփում, մեկ մի բան էր միտքս գալիս, մեկ՝ մյուսը: Ի՞նչ քնել…Շուտով էլ չէի հասկանում քնած՞ եմ , թե՞ արթուն:
Սկսեցի բոքսի չգնալ: Ծնողներս արդեն անհանգստանում էին, սկսեցին հարցուփորձ անել` ամեն ինչ կարգի՞ն է: Բայց ես ոչինչ չասացի: Ամեն ինչ «կարգին է, ուղղակի մի քիչ հոգնել եմ»: Ասենք պատմեի, ի՞նչն էր փոխվելու: Նրանք ինձ ինչո՞վ կարող էին օգնել: Էդպես էլ չիմացան ինձ հետ պատահածը: Երկուսն էլ չափազանց զբաղված էին իրենց աշխատանքով ու որդու գործերով հետաքրքրվելու ժամանակ չունեին:
Դպրոցից տուն էի գալիս, փակվում սենյակումս ու բութ հայացքս հառում առաստաղին: Ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, միայն նայում էի առաստաղին ու անկապ բաների մասին մտածում, իսկ ավելի հաճախ՝ թե ինչպես եմ ծեծելով սատկացնում Աոկիին: Մենակ եմ բռնացրել ու տալիս եմ, տալիս եմ, հո չե՜մ տալիս…Մտովի էնքա՜ն էի հարվածում, ու կրկնում՝ դու տականք ես… ու շարունակում խփել ամբողջ ուժով… Նա ճչում էր, արցունքների միջից ներողություն խնդրում, իսկ ես կանգ չէի առնում, քանի դեռ դեմքը ամբողջովին չեմ ջնջխել: Հետո քիչ-քիչ սկսում էի էդ տեսարանից զզվել: Սկզբում ոչ մի խղճի խայթ՝ «տեղն է քեզ» ու մի տեսակ հոգիս փառավորվում էր: Հետո այդ զգացումը սկսում էր հօդս ցնդել, նույնիսկ մի քանի անգամ սիրտս թափել եմ: Բավական էր մտովի սկսեի պատկերացնել էդ տեսարանը` ու էլ չէի կարողանում կանգ առնել: Արդեն չգիտեի ինչ անել:
Նույնիս մտածում էի կանգնել դասարանի առջև ու փորձել ապացուցել, որ ես ոչ մի նման բան չեմ արել: Եթե դուք կարծում եք, որ ես պատժի արժանի բան եմ արել` փաստեր ներկայացրեք: Եթե ապացույցներ չունեք` բավական է ինձ էդպես վերաբերվեք: Բայց ես զգում էի. ասենք ասեցի, ո՞վ է ինձ հավատալու: Ես չէի ուզում արդարանալ ամբոխի առաջ, ովքեր ձկնկուլի պես կուլ էին տվել Աոկիի հրամցրած սուտը: Հենց սկսեի արդարանալ ակնհայտ կդառնար իմ հուսահատությունը: Իսկ ես ոչ մի դեպքում չէի ուզում էդքան նվաստանալ:
Նման իրավիճակում ես ոչինչ անել չէի կարող, ոչ Աոկիին ծեծել, ոչ մեղադրել նրան, որ էլ որևէ մեկին համոզել: Մնում էր լռել ու սպասել: Եվս կես տարի: Կես տարուց դպրոցը կավարտենք ու ես այլևս ոչ մեկի չեմ տեսնի: Կես տարի…թե դիմանամ: Բայց արդեն երերում էի, նույնիսկ վստահ չէի` մի ամիս կքաշե՞մ, թե՞ չէ: Տանը ես սև ֆլոմաստերով նշում էի ամեն անցած օրն ու մտածում էի` «Վերջապես մեկ օր էլ անցավ, վերջապես…»: Երբեմն թվում էր, որ վերջ, ուժերս էլ չեն ներում: Երևի այդպես էլ լիներ, եթե մի հրաշալի առավոտ ճեպընթացում ես չհանդիպեի Աոկիին: Հիմա էդ մասին հիշելով` կարող եմ ասել, որ նյարդերս արդեն դավաճանում էին ինձ…
***
Վագոնը լեփ-լեցուն էր: Ինձնից երեք-չորս մարդ էն կողմ, ինչ-որ մեկի թիկունքից երևաց Աոկիի դեմքը: Մենք գրեթե դեմ դիմաց էինք կանգնած: Նա էլ ինձ նկատեց: Որոշ ժամանակ մենք սևեռուն նայում էինք իրար: Տեսքս երևի սարսափելի էր, անդադար ապրումներից ու անքնությունից: Սկզբում Աոկին նայում էր սառը հեգնանքով, կարծես ուզում էր հարցնել` «Հ՞ը, ո՞նց է»: Ես հո գիտեի, որ էս ամենը սկզբից մինչև վերջ ինքն էր սարքել: Ինքն էլ գիտեր, որ ես գիտեմ: Որոշ ժամանակ երկուսս էլ ատելությամբ նայում էինք իար: Ու աստիճանաբար ինձ մի տարօրինակ տրամադրություն համակեց: Նախկինում նման զգացում չէի ապրել: Անկասկած ես չարացած էի Աոկիի վրա: Երբեմն նույնիսկ էնպես էի ատում, որ քիչ էր մնում սպանեի նրան: Բայց լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Մտածում էի. «Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ էդպիսի արարքով, հրճվել ուզածին հասնելով»… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի էն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես էդ խորությունը չունեն: Չգիտեմ էլ ես ունեմ, թե ոչ, բայց հարցը էդ անհունությունը գիտակցելն է: Բայց նրանք դրանից էլ են զուրկ. դատարկ, անիմաստ կյանք: Միայն սրա-նրա ուշադրությունը գրավեն, աչքներին թոզ փչեն` ոչինչ չունենալով:
Էս ամենի մասին մտածելով ակնդետ նայում էի նրա աչքերին ու արդեն նրան խփելու ցանկություն չունեի: Նա ինձ համար այլևս գոյություն չուներ: Չէ, իսկապես ես էլ զարմացա, թե ոնց թեթևացա: Ու հասկացա, որ արդեն կկարողանամ դիմանալ այդ հինգ ամիսը: Արժանապատվությունս տեղն էր ընկել, ինձ համար պարզ դարձավ, որ այլևս Աոկիի նմաններն ինձ չեն սպառնա:
Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց դրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Էդպիսին էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր բանն ինչում է:
Էդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա մարզումներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու արդեն դիմացա հինգ ամիս, էդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվել: Ամեն օր գլուխս բարձր դպրոց էի գնում ու վերադառնում տուն` արժանապատիվ:
Օձավան ավարտեց պատմությունն ու հոգոց հանեց: Ինձ առաջարկեց կրկին սուրճ խմել: Ես մերժեցի, դա արդեն չորրորդը կլիներ:
_ Նման ցնցում ապրած մարդն, էսպես, թե էնպես` կփոխվի,_ ասաց Օձավան: _ Կամ դեպի լավը, կամ դեպի վատը. Լավն էն էր, որ ես ավելի համբերատար դարձա: Էդ կես տարվա համեմատությամբ, հետագայում ինձ պատահած անհաջողություններին, անհաջողություն չես էլ ասի: Մտովի համեմատում էի կես տարվա իմ տառապանքների հետ ու սուսուփուս հաղթահարում դրանք: Ես ավելի նրբանկատ էի դարձել ուրիշների անհաջողությունների ու ցավի հանդեպ: Ես նույնիսկ մի քանի իսկական ընկեր ձեռք բերեցի: Սրանք, իհարկե, դրական կողմերն են, բայց կային և բացասական փոփոխություններ: Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, նույնիսկ ամենաանհոգ կյանքը, երբ հրաշալի ընտանիք ու հավատարիմ ընկերներ ունես` երբեք չես կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ տա: Հանկարծ, հենց էնպես, մարդիկ կարող են դադարել հավատալ ձեր խոսքին: Նման բան կարող է պատահել բոլորովին անսպասելի: Ես անընդհատ էդ մասին եմ մտածում: Անցած անգամ դա կես տարուց ավարտվեց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ էս անգամ կդիմանա՞մ, թե՞ ոչ: Միայն մտածելուց արդեն սարսռում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Ու հազվադեպ էլ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս: Երկար ժամանակ չեմ հանգստանում, անտանելի է…
_ Ես Աոկիից չէ, որ վախենում եմ: Էդպիսի մարդիկ շատ կան երկնքի տակ, պետք է դրա հետ հաշտվել: Երբ նրանց հանդիպում եմ, աշխատում եմ հետները գործ չունենալ, պարզապես փախչում եմ: Այլ կերպ չի կարելի: Դրա համար խորամանկություն պետք չէ, միանգամից եմ ճանաչում նրանց: Բայց և Աոկիի կարողությունները չպետք է անտեսել. ամենքը չեն կարող համբերատար սպասել իրենց հակահարված տալու ժամին, հմտորեն օգտագործել հնարավորությունն ու խաղալ մարդկանց սրտերի հետ: Էդ ամենից սիրտս խառնում է, բայց ընդունում եմ, որ դա էլ է տաղանդ:
Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:
Այս բառերն ասելով Օձավան ձեռքերը խաչեց կրծքին ու տարուբերեց գլուխը:
Ես սպասում էի շարունակության, բայց նա ավարտեց պատմությունը:
_ Եկեք գարեջուր խմենք,_ ասաց նա քիչ լռելուց հետո:
_ Եկեք, _ հավանություն տվեցի ես: Իսկապես էլ շատ էի ուզում գարեջուր խմել:

Հունվար 1991 թ.

«Ամենասարսափելին մեր կայնքում վախը չէ: Այն միշտ կա, այն հիմա էլ տարբեր կերպարանքներով հայտնվում է մեզ, երբեմն թունավորելով մեր կյանքը: Ամենասարսափելին նրան թիկունքով շրջվելն ու աչքերը փակելն է: Այդ ժամանակ մենք ակամա նրան ենք զիջում մեր ունեցած ամենանվիրականը»:

Փետրվար 1996 թ.«Յոթերորդը» մատենաշարից

Ռուսերենից թարգմանությունը՝ Լուսինե Ալեքսանյանի

Աղբյուրը՝ Գրանիշ

Աշխատանքային պայմանագրի սահմանումը, բովանդակությունը և կնքման կարգը

ՄԱՐՏ 27-31

Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 263-ից/

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝

Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Աշխատանքային պայմանագիր հասկացությունը

Հոդված 83.

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

  • Աշխատանքային պայմանագրի կնքաման կարգը

Հոդված 85․

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

2. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

3. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

  • Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս

Հոդված 91.

1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.

3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

  • Աշխատանքային պայմանագրի տեսակները

Հոդված 94.

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

  • Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Հոդված 109․

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.

7) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.

8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.

9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.

10) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.

11) աշխատողի մահվան դեպքում.

12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.

12.1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով.

13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:i

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

Meditation

Meditation is an ancient practice that dates back thousands of years. Despite its age, this practice is common worldwide because it has benefits for brain health and overall well-being. With the help of modern technology, researchers continue to expand their understanding of how meditation helps people and why it works.

What is meditation?

Meditation is a practice that involves focusing or clearing your mind using a combination of mental and physical techniques.

Depending on the type of meditation you choose, you can meditate to relax, reduce anxiety and stress, and more. Some people even use meditation to help them improve their health, such as using it to help adapt to the challenges of quitting tobacco products.

The practice of meditation is thousands of years old, and different forms come from around the world. But modern science has only started studying this practice in detail during the last few decades. Some of the biggest leaps in science’s understanding of meditation have only been possible thanks to modern technology.

On the outside, someone who’s meditating might not seem to be doing anything other than breathing or repeating a sound or phrase over and over. Inside their brain, however, it’s an entirely different story. Modern diagnostic and imaging techniques, like electroencephalography (EEG) and functional magnetic resonance imaging (fMRI) scans, show that meditation can positively affect your brain and mental health.

Is meditation a religious practice?

Yes and no. Meditation has foundations in ancient philosophies and several world religions, but you don’t have to be religious to meditate.

Some examples of religious and nonreligious methods of meditation include:

  • Buddhist: Several different forms of meditation have their origins in Buddhism (which is considered both a philosophy and a religion, especially depending on the nation of origin). Theravadan meditation is more common in Southeast Asia, especially in India and Thailand. Zen Buddhist meditation originated in China, and different forms of it eventually evolved elsewhere, such as Japanese Zen Buddhist meditation. Tibetan Buddhist tantric meditation comes from the former nation of Tibet, now an autonomous region of China.
  • Christian: Contemplation, which is when you focus intently on a question, idea, religious concept or deity, is a common practice in Christianity. Praying is often classified as meditation, especially when it takes this form.
  • Guided: This nonreligious form of meditation can happen with several people or one-on-one. It’s a common technique in counseling, therapy and group support settings.
  • Osho: This form of meditation, also known as “dynamic meditation”, comes from India and has its roots in Hinduism. Breathing exercises are deliberate and forceful.
  • Sufi: Sufism is a branch of Islam, and meditation is a common practice among people who follow it.
  • Taoist: Like Buddhism, Taoism is also considered a religion and philosophy. It originated in China and is best known through the writings of its founder, Laozi (also spelled “Lao Tzu” or “Lao-Tze”).
  • Transcendental: This form of meditation comes from India and is nonreligious. It involves using mantras, which are phrases or words people focus on and repeat aloud or in their minds.
  • Yoga: This is a physical form of meditation and exercise from India. It can take on religious and nonreligious forms.

How do you meditate?

There’s no one correct way to meditate. That’s because meditation can take many different forms. Experts have analyzed meditation practices and found that some common processes happen across different meditation forms. These are:

  • Body-centered meditation. This is sometimes called self-scanning. Doing this involves focusing on the physical sensations you can feel throughout your body.
  • Contemplation. This usually involves concentrating on a question or some kind of contradiction without letting your mind wander.
  • Emotion-centered meditation. This kind of meditation has you focus on a specific emotion. For example, focusing on how to be kind to others or on what makes you happy in your life.
  • Mantra meditation. This kind of meditation involves repeating (either aloud or in your head) and focusing on a specific phrase or sound.
  • Meditation with movement. This type of meditation can involve focusing on breathing, holding your breath or performing specific body movements. It can also involve walking while focusing on what you observe around you.
  • Mindfulness meditation. This form of meditation is about staying aware of what’s happening at the moment rather than letting your mind wander and worrying about the past or future. It can also involve a similar approach as body-centered meditation, using what you feel throughout your body as a foundation for your awareness of the world around you.
  • Visual-based meditation. This kind of meditation involves focusing on something you can see (either with your eyes or by concentrating on a mental image).

What exactly does meditation do?

In general, people who meditate are more likely to see the following benefits:

  • Decreased symptoms of anxiety, depression or post-traumatic stress disorder (PTSD).
  • Improved ability to think, concentrate and solve problems.
  • Better ability to adapt to and overcome emotional problems

Because mental health has a strong impact on the health of your body, those benefits also often bring improvements in how well you sleep, high blood pressure and heart function, and much more.

Why does meditation work?

Thanks to advances in technology, researchers and healthcare providers can see how meditation affects your brain. However, to understand some of these changes, it helps to know a little about brain structure.

In your brain, you have billions of neurons, which are cells that use electrical and chemical signals to send signals to each other. One neuron connects to thousands of others, which is how your neurons form networks across different parts of your brain. Those networks form different areas of your brain, which have different jobs and specialties.

Multiple research studies have found that people who meditate regularly have certain differences in their brain structure. Those changes usually involve brain tissue that’s denser or certain areas of the brain that are larger than expected, which is a sign that the neurons there have more connections to each other and the connections are stronger.

The affected areas of the brain are usually those that manage or control your senses (vision, hearing, etc.), your ability to think and concentrate, and your ability to process emotions. That means the brains of people who meditate regularly are healthier and less likely to show age-related loss of function. They also have a stronger ability to deal with and process negative emotions like fear, anger and grief.

How do I start daily meditation?

With so many different types of meditation to choose from, it can feel daunting to know which one you’re going to like best or will be most helpful for you. Fortunately, there are plenty of ways to narrow it down.

  • Research. Learning about the different types of meditation is a good first step to choosing one. You can do that research in books from a local library or bookstore or online from many sources. Cleveland Clinic’s Health Essentials page has dozens of articles that can offer tips, information and other resources to help you choose.
  • Talk to your healthcare provider. Your primary care provider or a mental health provider are both great sources of information on meditation. They can help you find meditation programs and instructors in your area.
  • Ask for guidance. Whether it’s from people you know or people with similar interests online, plenty of people know about and practice meditation. If you don’t know anyone directly, websites and social platforms like YouTube or Reddit may be a good place to start. There are even smartphone apps that can help you meditate.

Once you find a type of meditation to try, the following tips can help:

  • Learn what you like. Some people prefer meditating in the morning and others at night. Pick whichever time works best for you!
  • Make the time. Set aside time in your day for meditation and make it a part of your routine. Regular meditation is the key to getting the greatest benefits out of this practice.
  • Set the surroundings. Meditation is best in a place that’s quiet, calming and comfortable. Some forms of meditation involve sitting up, and others involve lying down. Some even require walking, so you may want to find a park or hiking trail that you like.
  • Don’t be afraid to ask for help. If meditation doesn’t come easily, you’re certainly not alone. Explore resources, either in person or online, and ask for guidance. There are plenty of people who are passionate about meditation who can offer input. You may even find a meditation instructor or class near you.

A note from Cleveland Clinic

Meditation is an ancient practice that comes in many forms and types. While meditation historically was a religious practice, you don’t have to be religious to do it and experience the benefits yourself. Thanks to advances in medical technology and science, experts now better understand how meditation affects your brain and body. And research shows there are many benefits — for your mind and body alike — that come with regular meditation. Whether you’re familiar with meditation or starting new, there’s no shortage of information and resources to help you take a deep breath, focus and find a way to make meditation work for you.

Անհատական աշխատանք/մարտ/Հուզական բանականություն

Երբ մտածում եք «կատարյալ առաջնորդի» մասին, ի՞նչ պատկեր է գալիս ձեր առջև։

Միգուցե դուք տեսնում եք մեկին, ով երբեք բաց չի թողնում իրավիճակը իր հսկողությունից՝ անկախ խնդրի բնույթից։

Կամ մեկին, ով ամբողջությամբ վստահում է իր թիմին, լսում նրանց։ Մեկին, ում հետ հեշտ է խոսել, ով միշտ կայացնում է խելացի և հիմնավորված որոշումներ։

Ձեր նկարագիրը համապատասխանում է Հուզական Բանականության բարձր աստիճան ունեցող անհատի։

Ի՞նչ է հուզական բանականությունը։

Հուզական բանականությունը կամ ՀԲ կարողություն է հասկանալ և կառավարել սեփական և շրջապատող մարդկանց հույզերը։ Այսպիսի մարդիկ գիտեն՝ ի՞նչ են իրենք զգում(տալիս են իրենց հույզերին անուններ), ի՞նչ են դրանք նշանակում, և ինչպե՞ս կարող են իրենց հույզերը ազդել այլ մարդկանց վրա։

Առաջնորդների համար հուզական բանականության բարձր աստիճան ունենալը հաջողության անփոխարինելի նախապայման է։

Ի վերջո, որ առաջնորդն է հակված հաջողելու․ նա, ով քննադատում է իր թիմին, երբ որևէ սթրեսային իրավիճակի մեջ է, թե՞ նա, ով չի կորցնում ինքնակառավարումը և հանդարտությամբ գնահատում է իրավիճակը։

Ըստ Դանիել Գոլմանի(ամերիկացի հոգեբան, ով նպաստեց հուզական բանականության առավել հայտնի դառնալուն)՝ առանձնացվում է ՀԲ զարգացնելու համար 5 սովորույթ ՝

  • ինքնագիտակցում
  • ինքնակառավարում
  • մոտիվացիա
  • Էմպաթիա
  • հասարակական հմտություններ

Որպես առաջնորդ, որքան շատ կառավարում ունեք նշված ոլորտներում, այնքան բարձր ՀԲ- աստիճան ունեք դուք։

Այսպիսով, եկեք անդրադառնանք ամեն սովորութի առավել դետալային։

  1. ինքնաճանաչում․

Ունենալ ինքնաճանաչում՝ ենթադրում է, որ դուք պետք է ճանաչեք ինչ եք զգում, և թե ձեր հույզերը և քայլերը ինչպես են ազդում շրջապատի մարդկանց վրա։ Առաջնորդող դիրք ունենալով՝ ինքնաճանաչումը ենթադրում է ունենալ հստակ պատկեր ձեր ուժեղ և թույլ կողմերի մասին՝ դրանով հանդերձ գործելով խոնարհությամբ։

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող եք զարգացնել ձեր ինքնաճանաչման սովորույթը։

  • Ունեցեք նշումների նոթատետր։ Հույզերի մասին նշումներ կատարելը կօգնի ձեզ բարելավել ձեր ինքնաճանաչումը։ Եթե տրամադրեք օրական որոշակի ժամանակ և կատարեք նշումներ ձեր մտքերի, զգացումների մասին և անդրադառնաք դրանց, ապա դուք կսկսեք զարգացնել ձեր հուզական բանականությունը։
  • Հապաղե՛ք․ երբ դուք բարկություն կամ այլ ագրեսիվ հույզ եք զգում, մի պահ հապաղեք՝ քննելու համար պատճառները։ Հիշե՛ք, անկախ իրավիճակից՝ ինչպես արձագանքելու ընտրությունը ձեր ձեռքում է։
  1. Ինքնակառավարում

Առաջնորդներն, ովքեր ունեն արդյունավետ ինքնակառավարում, հազվադեպ են խոսքային գրոհի ենթարկում այլոց, կայացնում վաղաժամ կամ ժամանակավրեպ հուզական որոշումներ, պիտակավորում մարդկանց կամ վտանգում սեփական արժեքները։

Ինքնակառավարումը ինքդ քեզ հսկելու մասին է։

Ըստ Գոլմանի, այս սովորույթները ապահովում են առաջնորդի ճկունությունը և պատասխանատվության զգացումը ինքդ քեզ հաշվետու լինելու գործում։

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող եք զարգացնել ինքնակառավարում։

  • Ճանաչեք սեփական արժեքները․ դուք ունե՞ք պարզ պատկերացում այն մասին, թե ինչ արժեքների հարցում երբեք չեք նահանջելու։ Դուք գիտե՞ք, թե որ արժեքներն են ամենակարևորը ձեզ համար։ Ժամանակ տրամադրեք արժեքների նկարագիրը կազմելու համար։ Երբ դուք գիտեք, թե ինչն է կարևոր ձեզ համար, դուք հավանաբար մեկ անգամ ավել կմտածեք՝ նախքան որևէ որոշում կայացնելը։
  • Եղեք ինքներդ ձեզ հաշվետու․ եթե դուք հակված եք մեղադրել ուրիշներին, երբ իրավիճակները վատթարագույնն են, կանգ առեք։ Պատասխանատվություն վերցրեք ձեր սխալների և դրանց հետևանքների հանդեպ, ինչպիսինն էլ լինեն դրանք։ Այդ դեպքում դուք ավելի հանգիստ կքնեք և ավելի արագ կվաստակեք ձեր շրջապատի հարգանքը։
  • Փորձարկեք հանդարտություն պահպանելը․ հաջորդ անգամ, երբ հայտնվեք խնդրահարույց իրավիճակում, եղեք շատ գիտակից ձեր գործողությունների մեջ։ Եթե դուք ձեր բարկությունը ապրում եք ինչ-որ մեկին քննադատելով, օգտագործեք «խորը շնչելու» վարժությունը հանդարտություն պահպանելու համար։
  • Փորձեք գրել բոլոր այն բացասական բառերը, որ ցանկանում եք ասել, ապա պատռեք այն և աղբը նետեք։ «Հույզերը թղթի վրա» փորձառությունը ավելի լավ է, քան նույն հույզերը մարդկանց բարկացած ասելը։ Այն նաև օգնում է, մարտահրավեր նետելով քո հուզական արձագանքներին, բացահայտել դրանց իրավացի կամ ոչ իրավացի լինելը։
  1. Մոտիվացիա

Ինքն իրեն մոտիվացնող առաջնորդները ընթանում են հաստատակամորեն դեպի սեփական նպատակները, և ունեն չափազանց բարձր աշխատանքային որակ։

Ինչպե՞ս կարող ենք բարելավել ձեր մոտիվացիան։

  • Վերաիմաստավորեք, թե ինչո՞ւ եք անում ձեր աշխատանքը․ շատ հեշտ է մոռանալ, թե ինչո՞ւ ես իրականում սիրում քո աշխատանքը։ Տրամադրեք որոշակի ժամանակ հիշելու, թե ինչո՞ւ եք անում այն, ինչ անում եք։ Արմատներից սկսելը օգնում է ձեզ նայել իրավիճակին նոր տեսանկյունից։ Վստահ եղեք, որ ձեր նպատակները հստակ են և որոշակի։
  • Ճանաչեք, թե որտեղ եք կանգնած, գնահատեք առաջնորդելու ձեր մոտիվացիայի աստիճանը։ Մնացեք հույսով լեցուն և գտեք ինչ-որ դրական բան․ մոտիվացված առաջնորդներն առավելապես լավատեսներ են՝ անկախ, թե ինչ դժվարությունների են հանդիպել։ Ամեն անգամ, երբ դուք հանդիպեք տարբեր մարտահրավերների և պարտությունների, փորձեք գտնել թեկուզ մեկ դրական բան տվյալ իրավիճակում։ Այն կարող է շատ փոքր բան լինել, օրինակ՝ ինչ որ նոր ծանութություն, երկարաժամկետ նպատակ կամ ցավոտ կյանքի դաս։

Այս սովորույթները զարգացնելը ժամանակ և ջանքեր են պահանջում, սակայն ակնկալվող արդյունքները արժեն դրան։

Ամեն դեպքում կա որևէ դրական բան, եթե իհարկե ցանկանաք տեսնել այն։

  1. Էմպաթիա

Առաջնորդների համար ծայրահեղ կարևոր է էմպաթիան՝ կառավարելու և առաջնորդելու գործում։

Էմպաթիայով առաջնորդները կարողանում են իրենց դնել դիմացինի իրավիճակի մեջ։ Նրանք օգնում են իրենց թիմերի մեջ եղող մարդկանց զարգանալ, մարտահրավեր նետել մարդկանց, ովքեր անարդարացի են վարվում, տալիս են կառուցողական արձագանքներ, լսում են մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։

Եթե ցանկանում եք վաստակել ձեր կազմակերպության հարգանքն ու նվիրվածությունը, ապա էմպաթիկորեն հոգ տարեք նրանց մասին։

Ինչպե՞ս կարող եք բարելավել ձեր էմպաթիան։

  • Ձեզ դրեք ձեր դիմացինի տեղը․ դա կապահովի իրավիճակի հանդեպ ձեր տեսակետը, բայց հիշեք որ դա դեռ ձեր տեսակետն է։ Տրամադրեք համբերատարություն իրավիճակին նայելու դիմացինի առաջնահերթությունների տեսանկյունից։
  • Ուշադրություն դարձրեք «մարմնի լեզվին»։ Հնարավոր է երբ դուք լսում եք ինչ-որ մեկին, խաչում եք ձեռքերը, ոտքերը ուղղում դեպի դուրս, կամ կրծում ձեր շուրթերը։ «Մարմնի լեզուն» կարող է ավելին ասել ձեր վերաբերմունքի մասին դիմացինին։ Սովորելով կարդալ մարմնի լեզուն՝ դուք կարող եք իրապես առավելություն ունենալ առաջնորդի դիրքում, քանի որ առավել արդյունավետ կգնահատեք, թե ինչ են մարդիկ իրականում զգում։ Սա ձեզ հնարավորություն է տալիս արձագանքել համապատասխան ձևով։
  • Արձագանքեք զգացումներին․օրինակ՝ դուք խնդրում եք ձեր աշխատակցին նորից աշխատել արտաժամյա։ Միգուցե նա համաձայնվում է, բայց դուք անհամաձայնություն եք զգում նրա ձայնի մեջ։ Արձագանքեք ըստ իր զգացումների։ Ասեք նրան, որ գնահատում եք արտաժամյա աշխատանքը և որ իրականում ստիպված եք խնդրել աշխատել արտաժամյա։ Եթե հնարավոր է, փնտրեք վարձահատույց լինելու ճանապարհներ, օրինակ՝ տույլ տվեք երկուշաբթի առավոտյան հանգստանալ։
  1. Հասարակական հմտություններ։

Առաջնորդները, ովքեր տիրապետում են Հուզական բանականության հասարակական հմտություններին, հրաշալի հաղորդակցվողներ են։

Նրանք բաց են լսելու ինչպես դրական, այնպես էլ բացասական լուրեր, նրանք վարպետ են իրենց թիմին աջակցելու հարցում, և քաջալերված են նոր առաքելություն կամ նախաձեռնություն սկսելու հարցում։

Հասարակական հմտություններ ունեցող առաջնորդները առավել արդյունավետ են կառավարում փոփոխությունները և լուծում են կոնֆլիկտները դիվանագիտորեն։ Նրանք հազվադեպ են բավարարվում խնդիրները խնդիր թողնելով, կամ աշխատակիցներին ստիպելով աշխատել, իսկ իրենք գործից խույս տալով․ նրանք օրինակ են ծառայում սեփական վարմունքով և քայլերով։

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք զարգացնել հասարակական կարողություններ։

  • Սովորե՛ք լուծել կոնֆլիկտները, առաջնորդը պետք է իմանա, ինչպես լուծել խնդրահարույց հարցեր իր թիմի անդամների հետ կապված, հաճախորդների կամ գործընկերների հետ։ Կոնֆլիկտներ լուծել սովորելը կենսական կարևոր է հաջողության հասնելու համար։
  • Բարելավե՛ք ձեր հաղորդակցման հմտությունները։ Սովորեք ինչպես գովել ուրիշներին․ որպես առաջնորդ՝ դուք կարող եք ոգեշնչել հավատարմության ձեր աշխատակիցներին՝ պարզապես գովելով նրանց։ Մարդկանց տեղին գովելը հրաշալի արվեստ է, բայց պետք է ջանք անել։

Ամփոփիչ խորհուրդներ

  • Արդյունավետ լինելու համար առաջնորդը պետք է հստակ պատկերացում ունենա, թե իր հույզերը և քայլերը ինչպե՞ս են անդրադառնում և ի՞նչ արձագանք են ունենում իրեն շրջապատողների վրա։
  • Որքան ավելի լավ առաջնորդը վերաբերվի և աշխատի այլ մարդկանց հետ, այնքան ավելի արդյունավետ կլինի։
  • Տրամադրեք ժամանակ ձեր ինքնաճանաչման, ինքնակառավարման, մոտիվացիայի, էմպաթիայի և հասարակական հմտությունների վրա։

Հուզական բանականությունը օգնում է ձեզ և ձեր թիմին բարձրանալ նոր բարձունքներ։

Homework

Section 1

Տեքստի թարգմանություն

Հավանաբար ամենաշատ ճանաչված սեղանի խաղը ամբողջ աշխարհով մեկ, դա Մոնոպոլիան է։ Այս խաղը խաղացողները մրցակցում են հարստության համար` գնելով, վաճառելով և վարձակալելով սեփականություն; խաղի հաջողության բանալին, բացի մի փոքր հաջողությունից, նրա համար է, որ խաղացողը ձեռք բերի մենաշնորհներ սեփականությունների կլաստերների վրա, որպեսզի հակառակորդներին ստիպեն վճարել չափազանց մեծ վարձավճարներ և վճարներ:

Չնայած խաղը հրապարակված է …

1. d) the game rules of Monopoly.

2. b) excessive

3. a) The Eiffel Tower

4. b) it brought back good memories.

5. c) a game manufacturing

Section 2

1. b) trembling

2. d) aisle

3. b) appeared

4. c) youngster

5. b) catching

1. c) proud

2. a) grew

3. a) sights

4. c) waste

5. d) taken