Առաջադրանք

1.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող, ալիքներով ծփացող,  ինքն իրեն մոռացած, մտքերի մեջ մոլորված, ոսկուց ձուլված,  կյանքը սիրող:

Դառնահամ, ալեծուփ, ինքնամոռաց, մտամոլոր, ոսկեձույլ, կենսասեր.

2.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ, ուղտի ականջում քնած-դինջ, լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել, կրիայի քայլերով-դանդաղ, անկողին ընկնել-հիվանդանալ, գլուխ գլխի տալ-միասին մտածել, խելքի ծով-խելացի.

3.Գտի′ր հոմանիշները.

Շիշ, սայր, շիրիմաքար, շեմք, նյարդ, շիվ, շեղբ, ջիղ, սրվակ, տապան, ոստ, սեմ:

Շիշ-սրվակ, սայր-շեղբ, շիրմաքար-տապան, շեմք-սեմ, նյարդ-ջիղ, ոստ-շիվ

4. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

1.Անահիտը մնաց տանը, որպեսզի խնամի տատիկին:

Խնամիները տպավորված հեռացան մեր տանից

2. Ներկերի խանութում կային շատ վառ և գեղեցիկ ներկեր:

Եթե նա նկարը այլ գույներով ներկեր, ավելի գեղեցիկ կստացվեր

3.Նա կարճ ժամանակահատվածում աղաց միսը:

Նոր աղացը չարդարացրեց իր սպասելիքնեռը:

4. Այսօր Անահիտի հատ ավելի լավ ժամանակ անցկացրեցինք, քան երեկ:

Ավելի ծայրը կտրվել էր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *