Եղիշե Չարենց

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Yeghishe Charents Armenian poet.jpg

Մի քանի վարկած Չարենցի անվան մասին, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:

3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ «Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»:

Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:

1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *