Սոցիալական ազատություն

  • Ի՞նչ է սոցիալական ազատությունը։ Սոցիալական ազատությունը թույլատրվածի շրջանակներում ազատորեն գործելու հնարավորությունն է, որն ունի իր սահմանները, որի շրջանակներում մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, չվնասելով հասարակությանը.
  • Ի՞նչ կետ/կետեր կավելացնեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
  • Ի՞նչ կետ/կետեր կհանեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից։Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի: Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
  • Պատկերացրեք իրավիճակ երբ պետք է առանձնացնեք Հռչակագրից 10 հիմնարար իրավունքներ։ Որոո՞նք կընտրես։

-Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:

-Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:

-Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ գտնվելու լինի, իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք ունի:

-Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:

-Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

-Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:

-Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:

— Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:

— Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով

-Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդումից ապաստան որոնելու ուրիշ երկրներում և օգտվելու այդ ապաստանից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *