Կիսամյակային հաշվետվություն

Ես՝ Միլենա Մարտիրոսյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի առաջին կուրսում, վեբ դիզայն բաժնում։

Քոլեջում օրն անցնում է շատ հետաքրքիր և արդյունավետ, դասերը՝ նույնպես։ Քոլեջի մասին իսկզբանե լավ տպավորություն եմ ունեցել։

Առարկաներից կոնկրետ սիրելի առարկա չունեմ, գրեթե բոլորն էլ սիրում եմ, քանի որ շատ հետաքրքիր կերպով են անցնում, ուսուցիչներն էլ լավ են վարում դասը։

Քոլեջում գործում է ֆիլմադարանի և գրական ընթերցման ակումբ, որտեղ հավաքվում ենք և սկսում քննարկել ֆիլմեր, կամ հայ հայտնի գրողներին և նրանց ստեղծագործությունները, երբեմն էլ հյուրեր են գալիս, և հետաքրքիր քննարկումներ ենք ունենում.

Հաճախ գնում ենք ճամփորդություների և դա ինձ դուր է գալիս, քանի որ շատ եմ սիրում ճամփորդել:

Չեմ կարող չնշել այն փաստը, որ քոլեջում շա՜տ մեծ ձեռքբերումներ եմ ունեցել՝ Ընկերներս, կյանքի իսկական ու լավ ընկերներ.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *