1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։
1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։
1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից ։
Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։
Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։
Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։
Սատանային, չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից ։
Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։
Շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը հանկարծ նկատվեցին իշխանավորի կողմից։
2․Գրել հետևյալ բառերի հականիշները։
շատախոս-քչախոս, տեղյակ,-անտեղյակ, շնորհալի-անշնորք, բարձրանալ-իջնել, հաղթանակ-պարտություն, սուր-բութ, սահմանադրական-հակասահմանադրական, զառիվեր-զառիթափ, հեղափոխական-հակահեղափոխական, բարեբախտաբար-դժբարեբախտաբար, մակընթացություն-տեղատվություն, տեղատվություն-մակընթացություն, բախտավոր-անբախտ։
3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։
Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։
Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։
Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։
Մարդն ասաց, որ դա իրենց հողն է, և այդ հողում իրենց սպանում են։
Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։
4․Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։
Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։
5․Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։
Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։