Անհատական նախագիծ/ Մարտ

Ընթերցողական — սովորողն իր ցանկությամբ ընտրում է ցանկացած նյութ, տեղադրում իր բլոգում, ապահովում ընթերցումը, գրում վերլուծություն կարդացածի վերաբերյալ ոչ պակաս քան 7-8 նախադասություն։ Պիտի առաջարկի նաև՝ խորհուրդ տալի՞ս է ընկերոջը կարդալ իր ընտրած նյութը, ինչու։

Antares Media Holding - Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը

<<Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը>>

վեպը ինքնաճանաչման փնտրտուքի մասին է, մի պատմություն, որ կա մեզնից յուրաքանչյուրի մեջ, այն մասին, ինչ մեր ծնողները, մեր դաստիարակությունը կամ պարզապես կյանքը դեռևս չեն բացահայտել:

-Մարկ Լևի

Վերնագիրն իսկ հուշում է, որ ընթերցողը մասնակիցն է դառնալու անսովոր արկածների։ 

«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Ստեղծագործության գլխավոր հերոսուհին՝ Ալիսը, ով օծանագործ էր, ապրում էր միայնակ, Լոնդոնի իր փոքրիկ բնակարանում: Նա շրջապատված էր շատ ընկերներով, բայց միայնակ լինելու զգացումը ճնշում էր նրան: Ծննդյան տոներին ընդառաջ նա այցելում էր մի պայծառատես կնոջ: Կինը Ալիսին ասում էր, որ իր կյանքի տղամարդն այդ պահին անցել է նրա ետևից և նրան գտնելու համար նա պետք է ճամփորդի, սակայն մինչ իր կյանքի տղամարդուն հանդիպելը նա պետք է հանդիպի 6 տղամարդկանց: Ալիսը չեր հավատում բախտագուշակներին, թղթախաղի միջոցով ապագան կանխատեսողներին, բայց լսեց բախտագուշակին և իր արտասովոր հարևանի՝ Դալդրիի հետ ճամփորդեց դեպի Թուրքիա՝ Ստամբուլ: Ճամփորդությունը մեծ նշանակություն ունեցավ Ալիսի կյանքում, այն լիովին փոխեց իր կյանքը: Ալիսը՝ ապրելով Լոնդոնում, միշտ կարծել է որ բնիկ Լոնդոնից է եղել, սակայն ճամփորդության ընթացքում պարզեց՝ որ հայուհի է, բայց ծնվել է Ստամբուլում, անունը՝ Անուշ: Պարզվեց նաև որ երկու ծնողներ է ունեցել՝ այն ծնողները՝ ովքեր լույս աշխարհ էին բերել նրան՝ սպանվել են թուրքերի կողմից՝ առաջին համաշխարաին պատերազմի և հայոց եղեռնի հետևանքով, որից հետո Ալիսին հանձնել են անգլիացի մի ընտանիքի, որտեղ նա չի զգացել սիրո և ջերմության պակաս: Վեպի վերջում Ալիսը գտնում է այն տղամարդում՝ ում համար այցելել էր Ստամբուլ: Պարզվում է, որ այդ տղամարդը հենց պարոն Դալդրին էր:

Կարծիք ու խորհուրդ

«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» շատ հավանեցի: Այս վեպը գաղտնիքներով ու խորհրդատվությամբ լի պատմություն է, որի երջանիկ ավարտը շատ հուզիչ է: Գիրքը ձանձրալի ու հոգնեցնող կյանքից փախչելու, անհավատալիի ետևից գնալու, ռիսկի դիմելու և երջանկություն գտնելու մեջ է: Այն սովորեցնում էր ետ չկանգնել սեփական ցանկություններն իրականացնելու մտքից, պայքարել, ձգտել ու հասնել նրան ինչի մասին մտածում ես։

Այս գրքի կարիքը շատերն ունեն, քանի որ շատերի կյանքը կանգնած է մի կետում: Կարդացեք գիրքն ու գնացեք ձեր ամենաանհավատալի նպատակների ետևից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *