Open photo

Արմինեն է՝ իմ ամենամտերիմ ընկերուհիներից մեկը, ով կարճ ժամանակում կարողացավ դառնալ ինձ համար չափից շատ կարևոր ու թանկ մարդ։ Չեմ կարող չխոսել իր բնավորության գծերի մասին, որոնք շատ եմ սիրում՝ շատ հոգատար է, սրտացավ, չափից դուրս ընկերասեր, բարի, նուրբ ու քնքուշ։ Նյարդայնացնող կողմեր ևս ունի՝ միշտ ուշանում է ու դանդաղաշարժ է, բայց ինձ համար իդեալական ընկերուհի և մարդ է։ Առաջին կարծիքս այդքան էլ լավը չեր՝ ինքնասիրահարվծ ու մեծամիտ աղջկա տպավորություն էր թողել, բայց ընդամենը մի քանի րոպե շփվելուց հետո ամբողջությամբ փոխվեց։ Մի քանի ամիս մեծ եմ Արմինեից, բայց չեմ կարող չնշել այն փաստը, որ ինձնից փոքր լինելով հանդերձ ավելի հասուն է մտածում, քան ես։ Շատ հարցերում իրենից եմ խորհուրդներ հարցնում, ճիշտ խորհուրդներ է տալիս։ Լավ ենք հասկանում իրար, համարյա նույն կերպ ենք մտածում ու նույն ճաշակն ունենք։ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *