Անհատական նախագիծ/ Արագածոտնի մարզ.

Cathedral of Talin 22-10-2018.jpg
Թալինի Կաթողիկե եկեղեցի

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   168,100
Բնակչության խտությունը`   61.1/կմ²

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև:

Տրանսպորտ և կապ:

Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները Երևան–Աշտարակ–Թալին-Գյումրի, Երևան–Աշտարակ–Սպիտակ և Երևան– Արմավիր–Քարակերտ–Գյումրի: Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր երկաթուղին: Մարզի տարածքը արևմտյան հատվածով հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին շուրջ 30 կմ: Մարզով է անցնում կառուցվող Հյուսիս – Հարավ միջպետական ճանապարհը:  Արագածոտնի մարզում գործող օդանավակայաններ չկան:

Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից, բնակավայրերը 98%-ով ապահովված են ինտերնետ ծածկույթով /օպտիկամանրաթելային  և եթերային-շարժական/: Ինտերնետի որակը հիմնականում բավարար է: Լարային հեռախոսակապով ապահովված են մարզի բնակավայրերի 88%-ը: Մարզի 114 համայնքներում գործում է «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղերը, ապահովելով մարզի համայնքների 100% ծածկույթը: Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է թվային հեռուստահաղորդումների ծածկույթում:  Այստեղ հեռարձակվում են 8 հանրապետական նշանակության և 1 տեղական հեռուստատեսությունների ծրագրերը: Հեռարձակվում է նաև «Հանրային ռադիոն», որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում:

Մարզկենտրոնը և խոշոր քաղաքները:

Մարզկենտրոն Աշտարակ քաղաքը գտնվում է Քասախ գետի ափին, Երևանից 19 կմ հյուսիսարևմուտք: Քաղաքը հանդիսանում է Երևան-Գյումրի, Երևան–Սպիտակ ճանապարհների հանգույցը: Քաղաքը զարգացել է որպես Երևան քաղաքի արբանյակ քաղաք: Այն մարզի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կենտրոնն է: Աշտարակ քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունն է: Ապարան քաղաքը մարզում մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքն է: Գտնվում է Քասախ գետի ափին: Ապարան քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի արտադրությունն է: Թալին քաղաքը գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջին: Քաղաքի տնտեսության հիմքը թանկարժեք իրերի արտադրությունն է:

Աշտարակ-Ապարան ճանապարհին կառուցվել է 33մ բարձրություն ունեցող խաչ, որը բաղկացած է 1 720 հատ խաչերից: Փոքր խաչերը խորհրդանշում են հայ ազգի քրիստոնեության ընդունման 1 720-ամյակը (ամեն տարի մեծ խաչին ավելանում է ևս 1 փոքր խաչ):

Արագածոտնի մարզի կլիման:

Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Ըստ բարձրության տարեկան միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը խիստ տարբեր են։ Արագածի գագաթամերձ շրջանում տեղումները տարեկան հասնում են 850-900 մմ, իսկ համեմատաբար ցածրադիր (1000 մ ) բարձրություններում՝ 300 մմ։ Արարատյան դաշտին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ:

Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի` խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային եւ բոստանային մշակաբույսերի մշակության համար: Դրանք մշակվում են Աշտարակի ողջ տարածաշրջանում եւ Թալինի տարածաշրջանի հարավ-արեւմտյան հատվածում: Թալինի տարածաշրջանի հյուսիսային հատվածը, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանները հարմար են հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարեղենի մի քանի տեսակների արտադրության համար: Բնական լանդշաֆտային գոտիներից մարզում հանդիպում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և նիվալ գոտիները։

Օգտակար հանածոները և տնտեսությունը:

Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը եւ իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը:

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են: Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և խմիչքների, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ:

  • արդյունաբերություն 2.1 %
  • գյուղատնտեսություն 9.9 %
  • շինարարություն 3.3%
  • մանրածախ առևտուր 1.7 %
  • ծառայություններ 0.7 %

Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով: Մարզում են գտնվում նաև Ծաղկասար , Իրինդ, Արտենի հանգած հրաբուխները։ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից:

Բնակչությունը.

 Արագածոտնի մարզը Հայաստանի միջինից ցածր բնակեցված մարզերից մեկն է, բնակչության խտությունը կազմում է 47 մարդ/1 ք.կմ: Բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ, մեծամասնությունը կուտակված է Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում, բնակչության խտությունը կազմել է՝ 36-89 մարդ/ 1 ք.կմ, այստեղ են բնակվում մարզի բնակչության շուրջ 64%, մակերեսով կազմում է մարզի 46.5 %: Ամենացածր խտությունը՝ Արագածի տարածաշրջանում է կազմել՝ 3 մարդ/ 1 ք.կմ և Թալինի տարածաշրջանում՝ 30 մարդ/ 1 ք. կմ): Ազգաբնակչության 93,7%-ը հայ են: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում եզդիներ (4%),  որոնք բնակվում են ինչպես խառը՝ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Եզդիաբնակ են մարզի 114 համայնքներից 20-ը (8 համայնք՝ Թալինում, 11՝ Արագածում, 1՝ Աշտարակում): Բացի եզդիներից մարզում բնակվում են նաև ռուսներ (0,13%) և քրդեր (0,5%):

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *