Ապրիլ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ոչացել են և մինչ օրս ոչնչանում են խոշոր կենդանիներ, ինչպիսիք են՝ ռնգեղջյուրները, զուբրերը և մի շարք բույսեր: Առաջնային խնդիրներից է համարվում նաև աղբի և թունավոր նյութերի արտանետումները:

2. Գաղափար կենսոլորտի մասին։ Կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութ։

Կենսոլորտը երկրագնդի ամենամեծ և ամենատարածված ոլորտն է: Այն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը, դրանք ունեն միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: Կենսոլորտում կենդանի օրգանիզմները կատարում են կարևոր դեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ:

3.Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։

Գենոտիպի կայուն փոփոխությունը անվանում են մուտացիա, որն իրականանում է միջավայրի ազդեցության տակ։Մուտացիաներն առաջանում են հիմանկանում ԴՆԹ-ների կրկնապատկման և վերականգնման խախտումների արդյունքում: Մուտացիաներն առաջանում են հանկարծակի, և կարող են լինել ինչպես օգտակար, այնպես ել վնասակար:

4.Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Սելեկցիան գիտության այնպիսի տեսակ է, որի ժամանակ բարելավվում է բնության մեջ գոյություն ունեցող տեսակները, ինչպես նաև առաջանում է բույսերի ու կենդանիների նոր տեսակներ։ Սելեկցիան մեծ դեր ունի մարդու կյանքում։ Այն մարդկանց ապահովվում է պարենամթերքով։ Սելեկցիայի բացակայության դեպքում շրջակա միջավայում շատ բան այլ կերպ կլիներ, օրինակ կաղամբն այլ տեսք կունենար և այլն…

Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր տեսակներ։ Կա բույսերի սելեկցիայի 3 մեթոդ՝ ընտրություն, հիբրիդացում,  և հետերոիզ, իսկ կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկների առաջացումը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *