y=sinx ֆունկցիայի հատկություններն ու գրաֆիկը

y=sinx ֆունկցիայի հատկություններըԴիտարկենք y=sinx ֆունկցիան, որի արժեքը x կետում հավասար է x ռադիան անկյան սինուսին: 1. y=sinx ֆունկցիայի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն է՝ D(sinx)=R:
2. y=sinx ֆունկցիայի արժեքների բազմությունը [−1;1] հատվածն է:
3. y=sinx ֆունկցիան պարբերական է T=2π պարբերությամբ: 
4. y=sinx ֆունկցիան կենտ է:
5. sinx=0, երբ x=πn,n∈Z: 
6. y=sinx ֆունկցիայի մեծագույն արժեքը 1-ն է, որը ֆունկցիան ընդունում է x=π2+2πn,n∈Z կետերում: 
7. y=sinx ֆունկցիայի փոքրագույն արժեքը −1-ն է, որը ֆունկցիան ընդունում է x=−π2+2πn,n∈Z կետերում:
8. y=sinx ֆունկցիան դրական է (2πn;π+2πn) արգումենտների համար, և բացասական է(π+2πn;2π+2πn) արգումենտների համար, որտեղ n∈Z: 9. y=sinx ֆունկցիան աճում է [−π2+2πn;π2+2πn] հատվածներում և նվազում է [π2+2πn;3π2+2πn] հատվածներում, որտեղ n∈Z: Հաշվի առնելով թվարկված հատկությունները, կառուցում ենք y=sinx ֆունկցիայի գրաֆիկը: 

sinx.png

y=sinx ֆունկցիայի գրաֆիկն անվանում են սինուսոիդա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *