Աշխատանքային իրավունք/ՄԱՐՏ 13-17

Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Աշխատանքային օրենսգիրք

Դասանյութ՝ Իրավագիտություն /250-263/

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի աղբյուրները աշխատանքային իրավական նորմերի ամրապնդման ու արտահայտման եղանակներն են։ Կան աշխատանքային իրավունքի աղբյուրների բազմաթիվ ձևեր, օրինակ՝ ՀՀ սահմանադրությունը, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, ենթաօրենսդրական ակտերը (այդպիսիք են՝ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարությունների և գործադիր իշխանության այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը)։

  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են։ Աշխատողը որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառություններ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին։ Գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ։

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը աշխատանքային օրենքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի։

  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Աշխատողի աշխատանքային պարտականությունները ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝

1) հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

2) պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,

3) կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

4) պահպանել աշխատանքի պաշտպանության ապահովման պահանջները,

5) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,

6) գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի վարձու աշխատողներն ունեն բազմաթիվ իրավունքներ, օրինակ՝

1) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատանքային պայմանագրի կնքման իրավունք,

2) աշխատանքային պայմանագրով պայմանավորված իրեն աշխատանք տրամադրելու պահանջի իրավունք,

3) աշխատանքի անվտանգության, հիգիենայի բավարարող պայմանների իրավունք,

4) աշխատողի որակավորմանը, կատարած աշխատանքի բարդությանը, քանակին ու որակին համապատասխան, ժամանակին և լրիվ ծավալով աշխատանքի վարձատրության իրավունք,

5) նորմալ աշխատաժամանակի սահմանված տևողության պահպամնամբ ապահովված հագուստի, ամենշաբաթյա հանգստյան օրերի, տոնական ոչ աշխատանքային օրերի, ամենամյա վճարովի արձակուրդների տրամադրման իրավունք,

6) իր աշխատատեղում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին լրիվ և հավաստի տեղեկատվության իրավունք,

7) արհեստակցական միություններ հիմնադրելու և դրանց գործունեությանը մասնակցելու իրավունք․

8) մասնագիտական որակավորումը բարձրացնելու իրավունք,

9) կոլեկտիվ բանակցություններին և կոլեկտիվ պայմանագրերի մշակմանն ու կնքմանը մասնակցելու իրավունք,

10) աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ աշխատողի առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունք,

11) օրենքով նախատեսված դեպքերում սոցիալական ապահովագրության իրավունք,

12) անհատական և կոլեկտիվ վեճերի լուծման, ներառյալ գործադուլի իրավունք։

  • Ո՞վ է համարվում գործատու:

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմնաված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը։ Աշխատանքային օրենսգրքի 18 հոդվածի համաձայն գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը։

  • Որո՞նք են գործատուի իրավունքները

1) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագրեր,

2) աշխատողներից պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,

3) խրախուսել աշխատողների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,

4) աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,

5) ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,

6) վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,

7) ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,

8) սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *