Անհատական աշխատանք/Ապրիլ/Սպանություն Արևելյան ճեպընթացում գրքի վերլուծություն

Ագաթա Քրիստին բոլոր ժամանակների ամենահայտնի հեղինակնրից է դետեկտիվ ժանրում։ Նրա ամենահաջողված գրքերից մեկը «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքն է։ Գրքի գլխավոր հերոսը Պուարոն է։ Պուարոն գտնվում էր Ստամբումլում, որտեղից որ պետք է մեկներ Լոնդոն՝ գնացքով։ Դրսում ձմեռ էր, ուժեղ ձյուն էր տեղում, ինչի պատճառով գնացքը կանգ էր առել ու երկար ժամանակ մնացել կանգնած։ Գնացքի կանգնած լինելու ընթացքում սպանում են պարոն Ռեչեթին։ Նրա սպանության դործի քննությունը հանձնվում է Պուարոյին։ Քործի քննությունը բարդ դարձավ այն ժամանակ, երբ Պուարոն նկատեց Ռեչեթի մարմնի վրա դանակի 12 հարված, և կարծում էր, որ դրանք հասցրել են 2 տարբեր անձիք։ Պուարոն ուներ մասնագիտական մեծ փորձ ու գիտելիքներ, որոնք օգտագործում էր գնացքում գտնվող յուրաքանչյուր անձի հարցաքննելու ժամանակ։ Յուրաքանչյուր ուղևորի հարցաքննելուց հետո Պուարոն նոր բան էր իմանում Ռեչեթի մասին, հետագայում պարզ դարձավ այն, որ տարիներ առաջ սպանել է Արմսթրոնգների ժառանգորդ 3-ամյա մի փոքրիկ աղջկա, որից հետո իր իրական անունը Քասետիից փոխել է Ռեչեթ և խուսափել պատասխանատվությունից, իսկ գնացքի բոլոր ուղևորները կապ ունեն Արմսթրոնգների ընտանիքի հետ։ Ի վերջո ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո Պուարոն առաջ է քաշում սպանության 2 տարբեր վարկածներ, որոնցից մեկն ուղարկում են ոստիկանություն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *