Առաջադրանքներ

1.Կազմեցե’ք 3-ական բառ հետևյալ նախածանցով և վերջածանցով.
մակ-մակբայ, մակերևույթ, մակընթացություն , ստոր-ստորակետ, ստորադաս, ստորագոյոցություն.
պան-այգեպան, դռնապան, կենդանապան, անակ-ժամանակ, զսպանակ, շրջանակ

2․Տրված բարդ բառերի առաջին արմատով կազմիր նոր բարդ բառեր՝ այն դարձնելով վերջին բաղադրիչ։
ծաղկաթերթ —ձնծաղիկ, արևածաղիկ
գրամենքենա —տպագիր, սեպագիր
թղթատար —փաստաթուղթ, գծաթուղթ
գունանկար —գույնզգույն,
ախտահարել —կարմրախտ
սիրահոժար —բանասեր
խաղահրապարակ —սեղանախաղ
թվաքանակ —բազմաթիվ,
տիրացու —տանուտեր
հուսախաբ —լիահույս

3․Բառակապակցությունները գրիր մեկ բառով․
Խոտ ուտող —խոտակեր
կյանք սիրող —կենսասեր
հեքիաթ ասացող —հեքիաթասաց
մարդկանցից խուսափող —մարդախույս
նրբորեն հյուսված —նրբահյուս
դրամ շորթող —դրամաշորթ
ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց
սակավ խոսող —սակավախոս
լայն փողքերով —լայնափողք
խորշոմներով պատված —խորշապատ

Առաջադրանքներ

1.Կազմել  3-ական բառ հետևյալ նախածանցով  և վերջածանցով.

ենթ- ենթասպա, ենթակեղև, ենթամաշկ

վածք – կեցվածք, նայվածք, նստվածք

2.Կազմեցե’ք 3 — ական ածանցավոր բառ տրված կաղապարներով.

նախա — ական- նախատոնական, նախադպրոցական, նախապատրաստական։

անդր – յան- Անդրկովկասյան։

3.Սյունակներից ընտրեցե՛ք մեկական արմատ և կազմեցե՛ք հինգ բարդ բառ։

լույս երես — լուսերես

փիղ վարս — փղոսկր

ծաղիկ քար — ծաղկաման

փորձ ոսկոր — փոձաքար

ոսկի աման — ոսկեվարս

4. Գրել բառերը միասին, առանձին, գծիկով.

հրամկազմ

հագուստ-կապուստ

մեծբրիտանական
նորզելանդական
ձեռք ձեռքի
հարյուր քսանվեց
աշխարհեաշխարհ
պարզից պարզ
պղնձամոլիբդենային
կանաչ-կարմիրը կապել
զուգված-զարդարված
հյուսիս-արևելք
հարավարևելյան

Առաջադրանքներ

1.Սյունակներից ընտրել մեկական արմատ և վերջածանց և կազմել 5 ածանցավոր բառ:
անպետք ան պիտանի
ոսկեձույլ ակ ձուլածո
իմաստասեր անի իմաստակ
շեղաչք ածո շեղակի
բանտախուց ակի խցան

սնապարծ եղ պարծանք
պատահականություն ենի պատահար
աշխատուժ ար ուժգին
լայաթիկունք անք թիկնեղ
վագրաձի գին վագրենի

  1. Գտնել հոմանիշները

ապիկար ապաշնորհ անճարակ
կազդուրել ապաքինել առողջացնել
աչառու կողմնակալ անարդար
վարկաբեկել անվանարկել հեղինակազրկել
հրահրել դրդել մղել

խրթին դժվար բարդ
անվեհեր խիզախ անահ
սքանչելի հիանալի հրաշագեղ
սին փուչ դատարկ
բաղձանք իղձ տենչանք

Առաջադրանքներ

1․Գրիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը․Գուժկան, սնափառ, սննդարար, հմտանալ, ընձառյուծ, գիրանալ, կնճռոտ, հրաձիգ, լեզվաբան, մատենաշար։

Գույժ, սին, սնունդ, հմուտ, գեր, կնճիռ, ձգել, լեզու, մատյան.

2․Դարձվածքների իմաստները ատահայտիր մեկ բառով․

Ճամփից հանել- փչացնել

տունը քանդել- դժբախտացնել

վարդ կտրել- կարմրել

ճամփան պահել- սպասել

հալած յուղի պես- սահուն

սուր ճոճել- Սպառնալ

եզուն կապ ընկնել- լռել

հոգին հանել- մեռնել

ձեռք մեկնել- Օգնել

սիրտ առնել- խանդավառվել

3․Գրիր յուրաքանչյուր բառի դիմաց երկուական հոմանիշ

մեգ- շամանդաղ, մռայլ

աստանդական- թափառահած, թափառիկ

ճախրել- Թռչել, սավառնել

խարխուլ- խարխար, խարխարուն

արգավանդ- բազմաբեղուն, պտղաբեր

թշվառ- չարքաշ, թշվառական

աժդահա- հսկա, հսկայական

հորդ- Առատահոս, հորդաբուխ

պերճ- փառահեղ, փառավոր

Առաջադրանք

Գտնել հոմանիշները.

Գովել — գովաբանել, դրվատել, փառաբանել, բարեբանել, ներբողել, ջատագովել, գովասանել, տարփողել, գովերգել, փառավորել:

Գեղեցիկ — գեղանի, չքնաղ, գողտրիկ, սիրուն, չնաշխարիկ, շարմաղ, գեղադեմ, հրաշագեղ, խորոտիկ, արմաղան:

Աղիողորմ — աղեկեզ, դառնակսկիծ, աղեխարշ, սրտաճմլիկ, աղեկտուր, կսկծալի, սրտակեղեգ, դառնագին, սրտաշարժ, վշտագին:

Առաջադրանքներ

1․ Սյունակներից ընտրիր մեկական արմատ և կազմիր 5 բարդ բառ։

Խոսք քանդել Խոսքակռիվ

Գարի բխել Գարեհաց

Տուն հող Տնաքանդ

Առատ կռիվ Առատաբուխ

Սև հաց

Հուր Փառք Հրազեն

Դուռ Զբաղվել Դռանկից

Միտք Զենք Մտազբաղ

Սին վստահ Սնափառ

Ինքը կից Ինքնավստահ

2. Գտնել հոմանիշները

Արգավանդ — հուռթի, բերրի, պտղաբեր, հարուստ, առատ, ճոխ, բարեբեր, բեղուն, արգասաբեր, բեղմնավոր:

Առաջադրանքներ

Տրված բառի առջևից ավելացրու հատկանիշ արտահայտող 2 բառ։

Պայծառ/լուսավոր առավոտ

Կարկաչուն/զուլալ աղբյուր

Կապույտ/ամպամած երկինք

Գեղեցիկ/կապուտաչյա օրիորդ

Մութ/մեծ անտառ

Մեծ/լայն փողոց

Փոքր/մարդաշատ քաղաք

Երկար/ կարճ կածան

Լավ/կոպիտ վերաբերմունք

2.Գրել տրված բառերին երկուական հոմանիշ

արգավանդ-բերի,բերքատու

գեղանի-գեղեցիկ, չքնաղ

համարձակ-վստահ,

տանջանք-տառապանք, չարչարանք

զեփյուռ-հով, քամի

խարխուլ-խարիզուն, խարխուտ

հափշտակել-գողանալ, խլել

Առաջադրանքներ

Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

1997թ. ՀՀ վարչապետ ընտրվեց քաղաքական գործիչ Ռ. Քոչարյանը։

Քաղաքային այգիներոում անցկացնում էին մի շարք միջոցառումներ

ցեղական — ցեղային

Ցեղական կատուն տարբերվում էր թափառական կատուներից։

Նրանց մոտ այդ հիվանդությունը ցեղային էր։

տնական — տնային

Տնական սնունդն ավելի ապահով է։

Տնային կենդանիներն ավելի մաքրասեր են։

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

Ծաղիկ, Հասմիկ, Լիլիա, Արև, Լուսին, Աստղ, Աղավնի,  Կորյուն, Պարգև, Քնարիկ։

3․Գրիր 10 դարձվածք, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Շան բախտ-բախտավոր

Շան աչք-նախանձ

Ագռավի ճանկ-տգեղ ձեռագիր

Էշը առաջ քշել — համառել

Աղոթած էշ-շվարած,

Աստծո գառ- անմեղ,

Օձի լեզու թափել-շողոքորթել,

Ուղտի ականջում քնած- դանդալոշ, դինջ

Ձուկը ջրում-հարմար միջավայրում,

Կրիայի քայլերով – դանդաղ,

Ծտի թևով-արագ։

Առաջադրանքներ

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար, արու այծ, կառավարության ղեկավար, էգ ձի, կնոջ մայրը, ամուսնու մայրը, թոռան զավակը, ոսկեղեն պատրաստող։

Խոյ, նոխազ, վարչապետ, զամբիկ, զոքանչ, սկեսուր, ծոռ, ոսկերիչ.

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ այն քեզ հետ կիսում են ընկերներդ։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և բոլոր ճամփորդները դիմում են փախուստի ։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե կարողանայինք որոշ ժամանակ հետ տալ։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ գալիս է հորդառատ անձրև։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, հաջեղվեց բարձրացնել բոլորի տրամադրությունը։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա — Յոհան Շտռաուս

Սկյուտարի սոխակ — Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ — Հոմերոս

Գույների կախարդ — Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի —Մ Մեծարենց

Սպիտակ տան տեր — Ջո Բայդեն

Առաջադրանքներ

1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.

Վայրէջք, ակնթարթ, ճքնավոր,  անորեն,  արդուզարդ,  ան- ական,  կտրիճ,  սրբություն,  օրեցօր,  պախուր-,  ու-տապան, ու-տավոր:

2.Գտի′ր հականիշները.

Բուրավետ, պինդ, զառամյալ, համր, վախկոտ, փխրուն, դեռատի,  խիզախ, խրթին, գարշահոտ, խոսուն, հեշտ:

Բուրավետ- գարշահոտ

պինդ- փխրուն

զառամյալ-դեռատր

համր-խոսուն

վախկոտ-խիզախ

խրթին-հեշտ

3.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Սյուներով զարդարված,  բարձր դիրք ունեցող,  քարից կերտված,  ապակիներով պատված,  ուղիղ ընթացող,  աշխարհով մեկ սփռված:

Սյունազարդ, բարձրադիրք, քարակերտ, ապակեպատ, ուղղընթաց, աշխարհասփյուռ

4.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:

նախածանց — արմատ — վերջածանց, անհոգություն, անկարողություն

արմատ — վերջածանց, բարություն, կամեցողություն

նախածանց — արմատ, անսիրտ, դժգույն