Հայաստանը 6-րդ եւ 7-րդ, դարերում

Ժամանակահատված՝ ապրիլ 18-22

Առաջադրանք

  • Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։

VI դարում Հայաստանը բաժանված էր եղել Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Եվ Արևմտյան, և Արևելյան Հայաստանում օտար նվաճողները փորձում էին թուլացնել դեռևս պահպանված հայ նախարարներին և ձուլել հայ ժողովրդին: Արևմտյան Հայաստանում, 539 թվականին, հայերը ապստամբություններ բարձրացրեցին նրաց դեմ։ Ապստամբությունները հաջողություն ունեցան, սակայն այն ոչինչ չտվեց հայ ժողովրդին: 591 թ. Հայաստանը նոր առանձնացման ենթարկվեց:

  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։

Հուստինիանոս Ա-ն վարում էր բյուզանդական կենտրոնական իշխանության ամրապնդման և  հայկական իշխանությունները թուլացնելու քաղաքականություն: Նա առաջին հերթին նոր բաժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում, ստեղծեց չորս նահանգներ՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր, նշանակեց բյուզանդացի կառավարիչների: Հայ իշխաններին թուլացնելու նպատակով փոխեց ժառանգության փոխանցման կարգը՝ ժառանգելու իրավունք տալով նաև աղջիկներին,: Բարձրացրեց հարկերը: Ճնշեց իր դեմ բարձրացված ապստամբությունը՝ պատանդ վերցնելով ապստամբության ղեկավար Արտավան Արշակունուն: Հուստինիանոսի վարած քաղաքականության մեջ Հայաստանի համար դրականը այն էր, որ նա վերականգնում էր հայկական քաղաքները:

  • Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Եվ Արևելյան, և Արևմտյան Հայաստանում, կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում, կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը, բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում, Վարդ Պատրիկի օրոք, հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն, գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները, իմ կարծիքով պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

  • Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

Բյուզանդիան, և Պարսկաստանը, վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

  • Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։

615թ պարսից Խոսրով II արքան գումարում է Տիզբոնի ժողովը: Մասնակիցների թվում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրների հոգևորև աշխարհիկ ներկայացուցիչներ:

Հերակլ կայսրը 631թ. սեպտեմբերի 14-ին Խաչափայլտը վերադարձնում է Երուսաղեմ: Այդ օրն էլ նշվում է Խաչվերացի եկեղեցական տոնը:

652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից:

  • Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:

Գրականություն՝

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 50-55
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 96-102
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 69-75

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *