ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 26-րդ հոդված. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը:

ՀՀ ներպետական օրենսդրությունը արգելում է խոշտանգումների կիրառումը:  ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մարմնական պատիժներն արգելվում են, և ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Խոշտանգմա արգելքից բացառություններ կատարել չի թույլատրվում, այսինքն՝ խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը թույլատրելի չէ որևէ հագամանքում կամ որևէ ենթադրյալ հանրային շահի համար ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը կամ որևէ անձի կյանքը փրկելը:


Պետությունների պարտավորությունները.

Պետությունները պատասխանատու են բոլոր հանրային պաշտոնյաներրի, ներառյալ ոստիկանների և անվտանգության ուժերում ծառայողների, ինչպես նաև քննիչների գործունեության համար:

Դատարանը պարզաբանել է, որ պետությունը պարտավոր է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնց միջոցով կապահովեն, որ իրենց իրավազորության ներքո գտնվող անձիք չենթարկվեն անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ներառյալ մասնավոր անձանց կողմից կատարվող վատ վերաբերմունքը:

Պետությունները պարտավոր են արդյունավետ քննություն կատարել այն դեպքում, երբ անձիք պնդում են, որ վատ վերաբերմունքի են ենթարկվել հանրային պաշտոնիայի կողմից:


ԽԿԿ

«Խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման նպատակով ստեղծվում է Եվրոպական կոմիտե… Կոմիտեն այցելությունների միջոցով ուսումնասիրում է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով»:

ԽԿԿ-ի և Կոնվենցիայի Կողմերի հարաբերությունները կարգավորվում են երկու հիմնարար սկզբունքով՝ համագործակցություն և գաղտնիություն: Այս առումով, անհրաժեշտ է ընդգծել, որ Կոմիտեի նպատակը՝ ոչ թե պետություններին մեղադրելն է, այլ օգնություն ցույց տալը, որպեսզի կանխարգելվի ազատազրկված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքը:


Խոշտանգման արգելքի իրականացմանը խոչընդոտող հիմնական գործոններ: Պետության՝ խոշտանգման արձագանքը բարելավելու համար անհրաժեշտ միջոցներ/առաջարկություններ

Խոշտանգման արգելքը գործնականում ապահովելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը հետևյալ ուղղություններով՝

1.սահմանել խոշտանգման հանցատեսակի համար վաղեմության ժամկետները և համաներում կիրառելու արգելքը։

2.սահմանել քրեական պատասխանատվություն՝ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համար։  

3.խոշտանգման հանցակազմի սուբյեկտների ցանկը ընդլայնել՝ նախատեսելով հոգեբուժական հաստատություններում ի պաշտոնե գործող անձանց։

4.ապահովել խոշտանգման դեպքերի առթիվ ներկայացված հաղորդումների, դրանց հիման վրա հարուցված գործերի արդյունավետ քննություն։

6.փոփոխել ոչ նյութական վնասի հատուցման պահանջի գործերով իրավունքի խախտման առկայության փաստի ապացուցման բեռի բաշխման կարգը ի պաշտպանություն տուժողի իրավունքների։

7.վերացնել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկ տարի վաղեմության ժամկետը։

8.ներդնել խոշտանգման զոհերի հոգեբանական վերականգնման աջակցության մեխանիզմներ, անհրաժեշտության դեպքում տուժածների և վկաների, նրանց ընտանիքի անդամների համար անվտանգության արդյունավետ միջոցների ապահովման երաշխիքներ։

9.ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․3 հոդվածով նախատեսել նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց փոխհատուցման իրավունքը։

10.նախատեսել Խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց փոխհատուցան և ռեաբիլիտացիայի իրավունքի ծագումը՝ սկսված այն պահից, երբ կասեցվում է քրեական գործի վարույթը։

11.ՀՀ Կառավարության 26․10․2017 թվականի N 1367-Ն որոշմամբ նախատեսել պետության հաշվին ռեաբիլիտացիայի իրավունքը անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց, ինչպես նաև՝ այդ անձի հարազատների համար։


Խոշտանգում, թե˚ անմարդկային վերաբերմունք

Վատ վերաբերմունքի այն դրսևորումները, որոնք խոշտանգման աստիճանի չեն հասնում, քանի որ չունեն բավարար ծանրություն՝ նպատակ կամ դիտավորություն, արգելված են որպես անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք:

ՙՙՆվաստացուցիչ վերաբերմունքն՚՚ այն վերաբերմունքն է, որը պատճառում է վախի և տառապանքի զգացում, որոնք ի զորու են նվաստացնելու և ստորացնելու տոժողին:


Օգտագործված գրականություն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *