Գի դե Մոպասան | Արևին

Ժամանակահատված՝ նոյեմբեր 22 — դեկտեմբեր 3

Պատմվածքի վերլուծությունը հրապարակել բլոգում

(հատված)

Նվիրվում է Պոլ Առնոյին

Այսքան կարճ կամ երկար կյանքը, հաճախ դառնում է անտանելի: Մշտապես նույնանման, այն անցնում է` հանգելով մահվան: Այն հնարավոր չէ ո՛չ կանգնեցնել, ո՛չ փոխել, ո՛չ էլ հասկանալ: Եվ հաճախ գլուխ բարձրացրած վրդովմունքը մեզ՝ մեր իսկ անզորության առաջ է կանգնեցնում: Ինչին էլ որ մենք չհավանտանք, ինչի մասին էլ որ մենք չմտածենք, ինչ էլ որ չփորձենք` մենք կհամանանք: Եվ թվում է, թե վաղն ենք մահանալու, դեռևս ոչինչ չիմանալով, զզվելով չնայած այն ամենից, ինչ մենք գիտենք: «Ամենի հավերժ թշվառության, մարդկային անզորության և գործողությունների միօրինակության» զգացումից մենք մեզ ջնջված ենք զգում:

Արթնանում են, քայլում, հենվում պատուհանագոգին: Դիմացը` հայրը, մայրը և 4 երեխա նախաճաշում էին այնպես, ինչպես կնախաճաշեն վաղը: Ահա երեք տարի է տատիկը դեռ այստեղ է: Նա այլևս այստեղ չէ: Հայրը բավական փոխվել է` մեր հարևաններ լինելուց ի վեր: Նա դա չի նկատում. նա գոհ է և երջանիկ է թվում: Հիմա՛ր:

Նրանք խոսում են ամուսնությունից, հետո վախճանից, հետո իրենց նուրբ հավից, հետո իրենց անազնիվ սպասուհուց: Նրանք անհանգստանում են հազարավոր անօգուտ ու հիմար բաների համար: Հիմարնե՛ր:

Իրենց տունը, որտեղ նրանք ապրում են տասնութ տարուց ի վեր, ինձ մոտ նողկանք և վրդովմունք է առաջացնում: Դա է կյանքը: Չորս պատ, երկու դուռ, լուսամուտ, մահճակալ, աթոռներ, սեղան, ահա և ամբողջը: Բա՛նտ, բա՛նտ: Բոլոր բնակարանները, որտեղ վաղուց ապրում ենք` վերածվում են բանտի:

Փախչե՛լ, հեռանա՛լ: Փախչել ծանոթ վայրերից, մարդկանցից, միևնույն ժամին կրկնվող շարժումներից և հատկապես նույն մտքերից: Երբ հոգնած են, հոգնած առավոտից երեկո լացելուց, հոգնած` մեկ բաժակ ջուր խմելու համար վեր կենալու անզորությունից, հոգնած` զայրացնող ընկերների դեմքերը չափից դուրս հաճախ տեսնելուց և հոգնած` նողկալի ու դյուրագրգիռ հարևաններից, ծանոթ, միօրինակ բաներից` իր տնից, իր փողոցից, իր սպասուհուց, ով պատրաստվում է հարցնել. «Ի՞նչ է պարոնն այսօր ցանկանում ընթրիքին» և ով գնում է այդտեղից ամեն քայլից կախված, ոտնաթաթի զազրելի հարվածից, իր կեղտոտ շրջազգեստի ծայրերի քանդված թելերից, հոգնած` իր չափազանց հավատարիմ շնից, պաստառների անփոփոխ լաքաներից, ճաշացանկի կարգավորումից, նույն անկողնում ննջելուց, յուրաքանչյուր օր կրկնվող ամեն շարժումից, հոգնած ինքն իրենից` իր ձայնից, անդադար կրկվող երևույթներից, իր սահմանափակ մտքերի շրջապտույտից, հոգնած` հայելում իր իսկ կերպարանքից` չսափրված, չսանրված դեմքից. պետք է հեռանալ, մուտք գործել դեպի նոր ու փոփոխվող կյանք:

Ճանապարհորդությունը դռան պես մի բան է, որով դուրս ենք գալիս հայտնի իրականությունից` թափանցելու համար երազ թվացող չուսումնասիրված իրականություն: Կայարան, նավահանգիստ, գնացք, որը սուզում և բաց է թողնում գոլորշու առաջին քուլաները:

Մի մեծ նավ է անցնում ամբարտակների միջով` դանդաղ, բայց անհամբերությունից շնչահեղձ է լինում և պատրաստվում փախչել հարավ, դեպի հորիզոն, դեպի նոր երկիր: Ո՞վ կարող է նայել այս ամենին առանց սիրտի թրթիռի, առանց երկարատև ճամփորդության ցանկությունից հոգում առաջացող դողէրոցքի: Միշտ երազում են նախըտնրելի երկրի մասին. մեկը` Շվեդիայի, մյուսը` Հնդկաստանի, այս մեկը` Հունաստանի, այն մեկը` Ճապոնիայի: Ինձ գրավում են Աֆրիկայի ափերը մի իշխող պահանջի շնորհիվ` անհայտ անապատի նկատմամբ տածած կարոտով, ինչպես մի ծնվող կրքի կանխազգացմամբ:

Հեռացա Փարիզից 1881թ. հուլիսի 6-ին: Ցանկանում էի տեսնել այդ արևով լի երկիրը և ամառով լի ավազը` կատաղած լույսից կուրացած ծանր տաքության ներքո:

Անապատի կեսօրը ցիրուցան է անում ծովով մեկ անշարժ և անսահման ավազները, որն ինձ ստիպում է թողնել տիկին Դեշոլիերի գովերգած Սենի ծաղկառատ ափերը և առավոտյան թարմացնող ցնցուղը, կանաչ ծառերի ստվերը` անցկացնելու համար այրող միայնությունը:

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ

Ասորիներ

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Բացառությամբ վերջին բնորոշման՝ նրանց ճակատագիրը բավականին նույնական է եղել մեր ազգի ճակատագրին:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, սակայն նրանց էթնիկական նույնացման ու մշակութային բնութագրերի դուրսբերմանը հարցը իրավմամբ կարող է շատ էական նշանակություն ունենալ մեր երկու ժողովուրդների համատեղ զարգացման համար:

Այս աշխատանքի մեջ մենք նախ կփորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչպիսի ազգային փոքրամասնություններ կան, ինչպես է ձևավորվել այդ կազմը, պատմական ինչ փոփոխություններ է կրել ու ինչ հետագա զարգումներ է ապրում: Ինչպես նաև, թե ինչ իրավական հիմքերով կան ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության առուվ, ինչպիսին է մեր վերաբերմունքը այդ ազգային փոքրամասնություների նկատմամբ:

Այնուհետև կմասնավորեցնենք ասորիների դեպքը, կփորձենք դուրս բերել այդ էթնոսի բնորոշման ու նույնականացման հիմքերը, մշակութային առանձնահատկությունները՝ պատմական համատեքստում դիտարկելով էթնոսի կայացման գործընթացը:

Այնուհետև կոնկրետ կանդրադառնանք հայաստանում ապրող ասորիների հիմնահարցին, նրանց գործունեությանը և առանձին բնակավայրում նրանց բաշխվածությանը, էթնիկական-ազգային շահերի պաշտպանության համար առկա հնարավորություններին և այլն:

Կրոնական հանդուրժողականությունն արդի հասարակությունում

Տևողությունը՝ նոյեմբեր 1֊5

Ուսումնասիրվող նյութը՝

Աշխատանք բլոգում՝ պատասխանել հարցերին.

  1. Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։
    Կրոնն ունի հասարակությունը միավորելու նշանակությունյ, երբեմն նաև հակառակը մարդկանց արժեքնեերից կախված պառակտելու դեր։
  2. Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։
    Նեգատիվ մարդկանց նեգատիվ տրամադրությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով հարգանքը մարդու և իր կյանքի,բնօրրանը,հավատքի նկատմամբ և նույն հարգանքի վաստակումը։Մարդկանց իրենց ծնվելու և այդ կրոնում ապրելու համար չփնովելը և չնվաստացնելը պոզիտիվ հանդուրժողականություն է,քանի որ մենք ինքներս կարող ենք դառնալ նեգատիվ հանդուրժողականության զոհ մեր հավատքի համար։
  3. Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։
    Աթեիզմը եւ աշխարհիկություն։

Կողք կողքի․ ազգային փոքրամասնություններ

Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։

Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում է, որն առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին:Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները։ Նրանք ունեն պասի օրերին կաթ խմելու սովորույթի այդ պատճառով նրանց անվանում են Մոլոկաններ: Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում, կամ ինչպես տեղաբնիկներն են հիշում, Կալինինո, իսկ ավելի վաղ՝ Վորոնցովկա, Ֆիալետովո գյուղում ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ 

Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։

Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո` ավագ հարսին:Մոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Ամուսնությունից մի քանի օր հետո աղջկա տանը խնամիները հավաքվում են և որոշվում է աղջկա գլխագինը, որը տատանվում է 50-120 ռուբլու մեջ։ 

Հանդերձանքը

Տարբերվում է նաև մոլոկանների հանդերձանքը՝ տղամարդիկ կարմիր կամ կապույտ չթից կարված շապիկ են հագնում, որի փեշերը թողնում են անդրավարտիքի վրա, ոչ թե դնում անդրավարտիքի տակ, ինչպես տարածված է տղամարդկանցից շատերի մոտ։

Կանանց շապիկը կարում են բացարձակապես կարմիր չթից, իջնում է մինչև ոտքերը, սրա վրայից հագնում են կիսաշրջազգեստ բամազյա կտորից։ Կիսաշրջազգեշտի վրայից հագնում են սարաֆան, որ մեջքի վրա սեղմելով բարձրանում է մինչև կուրծքը։ Հագնում են կիսկոշիկներ, ընդհանրապես կանանց շորերը կարճ են և գուլպաները երևում են։

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. Մոլոկաններ

Մոլոկաններ. հինգերորդ սերունդ

Մոլոկաններ․ Քաղաքային սերունդը

Ֆիոլետովո. մի քանի փաստ Հայաստանի քիչ հայտնի վայրերի մասին

Մեդովկա. գյուղ, որ հիմնել են մոլոկանները

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ

Կրոնական հանդուրժողականություն թեմայի շրջանակում կուսումնասիրենք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին։

Հայաստանի փոքր գույները. եզդիներ, ասորիներ, մոլոկաններ

Կողք կողքի. Եզդիներ

Եզդիներ

Առաջադրանք

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև։

Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով։ Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է։ Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են։ Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման։

Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն։ Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ՝ գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է քաղաքացիական անհնազանդության։

Սոցիալական ազատություն

  • Ի՞նչ է սոցիալական ազատությունը։ Սոցիալական ազատությունը թույլատրվածի շրջանակներում ազատորեն գործելու հնարավորությունն է, որն ունի իր սահմանները, որի շրջանակներում մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, չվնասելով հասարակությանը.
  • Ի՞նչ կետ/կետեր կավելացնեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
  • Ի՞նչ կետ/կետեր կհանեք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից։Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի: Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
  • Պատկերացրեք իրավիճակ երբ պետք է առանձնացնեք Հռչակագրից 10 հիմնարար իրավունքներ։ Որոո՞նք կընտրես։

-Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:

-Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:

-Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ գտնվելու լինի, իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք ունի:

-Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:

-Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

-Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:

-Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:

— Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:

— Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով

-Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդումից ապաստան որոնելու ուրիշ երկրներում և օգտվելու այդ ապաստանից: