Աշխատանքային իրավունք/ՄԱՐՏ 13-17

Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Աշխատանքային օրենսգիրք

Դասանյութ՝ Իրավագիտություն /250-263/

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի աղբյուրները աշխատանքային իրավական նորմերի ամրապնդման ու արտահայտման եղանակներն են։ Կան աշխատանքային իրավունքի աղբյուրների բազմաթիվ ձևեր, օրինակ՝ ՀՀ սահմանադրությունը, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, ենթաօրենսդրական ակտերը (այդպիսիք են՝ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարությունների և գործադիր իշխանության այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը)։

  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են։ Աշխատողը որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառություններ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին։ Գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ։

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը աշխատանքային օրենքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի։

  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Աշխատողի աշխատանքային պարտականությունները ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝

1) հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

2) պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,

3) կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

4) պահպանել աշխատանքի պաշտպանության ապահովման պահանջները,

5) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,

6) գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի վարձու աշխատողներն ունեն բազմաթիվ իրավունքներ, օրինակ՝

1) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատանքային պայմանագրի կնքման իրավունք,

2) աշխատանքային պայմանագրով պայմանավորված իրեն աշխատանք տրամադրելու պահանջի իրավունք,

3) աշխատանքի անվտանգության, հիգիենայի բավարարող պայմանների իրավունք,

4) աշխատողի որակավորմանը, կատարած աշխատանքի բարդությանը, քանակին ու որակին համապատասխան, ժամանակին և լրիվ ծավալով աշխատանքի վարձատրության իրավունք,

5) նորմալ աշխատաժամանակի սահմանված տևողության պահպամնամբ ապահովված հագուստի, ամենշաբաթյա հանգստյան օրերի, տոնական ոչ աշխատանքային օրերի, ամենամյա վճարովի արձակուրդների տրամադրման իրավունք,

6) իր աշխատատեղում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին լրիվ և հավաստի տեղեկատվության իրավունք,

7) արհեստակցական միություններ հիմնադրելու և դրանց գործունեությանը մասնակցելու իրավունք․

8) մասնագիտական որակավորումը բարձրացնելու իրավունք,

9) կոլեկտիվ բանակցություններին և կոլեկտիվ պայմանագրերի մշակմանն ու կնքմանը մասնակցելու իրավունք,

10) աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ աշխատողի առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունք,

11) օրենքով նախատեսված դեպքերում սոցիալական ապահովագրության իրավունք,

12) անհատական և կոլեկտիվ վեճերի լուծման, ներառյալ գործադուլի իրավունք։

  • Ո՞վ է համարվում գործատու:

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմնաված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը։ Աշխատանքային օրենսգրքի 18 հոդվածի համաձայն գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը։

  • Որո՞նք են գործատուի իրավունքները

1) աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագրեր,

2) աշխատողներից պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,

3) խրախուսել աշխատողների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,

4) աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,

5) ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,

6) վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,

7) ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,

8) սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն։

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և պարտականությունները/ՄԱՐՏ 6-10

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և պարտականությունները

Դասանյութը՝ Իրավագիտություն

Առաջադրանք՝

  • Քաղաքացիություն /էջ 117-120/

Անձի իրավական վիճակի հիմքը քաղաքացիությունն է։ Քաղաքացիությունը կայուն իրավական կապ է անձի և պետության միջև, որը բութագրվում է նրանց փոխադարձ իրավունքներով, պարտականություններով և պատասխանատվությամբ։ Այն սովորաբար տևում է անձի ծննդյան պահից մինչև նրա մահը։

Յուրաքանչյուր երկրում քաղաքացիներն օժտվում են իրավունքների և ազատությունների ավելի մեծ ծավալով, քան օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Քաղաքացիության վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ և «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով։

  • Մարդու և քաղաքացու սահմանադրական պարտականությունները /էջ 162-170/

Մարդու և քաղաքացու սահմանադրական պարտականությունները հինգն են՝

Առաջին – «Սահմանադրության և օրենքների պահպանումը»

Երկրորդ – «Հայրենիքի պաշտպանությունը»

Երրորդ – «Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությունը»

Չորորդ – «Հարկերի և տուրքերի վճարումը»

Հինգերորդ – «Հոգատարությունը երեխայի և անաշխատունակ ծնողների նկատմամբ»։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ/փետրվարի 27-մարտի 3

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/

ՀՀ Սահմանադրություն

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները

Սահմանադրությունը պետության այն հիմնական օրենքն է, որն իր նշանակությամբ կարևոր տեղ է զբաղեցնում նորմատիվ իրավական ակտերի մեջ։ Սահմանադրությունը նոր դարաշրջանի ծնունդ է։

Սահմանադրության հիմնական հատկանիշներից մեկը նրա կարգավորման առարկան է, այն շրջանը, որն ամրապնդում է և կարգավորում է։ Սահմանադրությունները դասակարգվում են ըստ որոշակի հատկանիշների։ Ըստ պետական կառավարման ձևի սահմանադրությունները լինում են միապետական և հանրապետական, ըստ քաղաքական ռեժիմի՝ ժողովրդավարական և ավտորիտար, ըստ գործողության ժամկետի տևողության՝ մշտական և ժամանակավոր, ըստ ընդունման կարգի՝ շնորհված և ժողովրդական, ըստ փոփոխման կարգի՝ կոշտ և ճկուն, ըստ ձևի՝ գրված և չգրված, ըստ քաղաքական-տարածային կառուցվածքի՝ դաշնային և ունիտար․․․

  • Ինքնիշխան պետություն

Համաձայն ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածին ՀՀ-ը ինքնիշխան պետություն է։ Պետության ինքնիշխանությունը դա պետական իշխանության գերակայությունն է և անկախությունը երկրի ներսում և այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։

  • Ժողովրդավարական պետություն

Ժողովրդավարական է այնպիսի պետությունը, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն ինքն է իրականացնում իրեն պատկանող իշխանությունը իր ինքնիշխան կամքին և արմատական շահերին համապատասխան։ Համաձայն ՀՀ սահմանադրությանը Հայաստանի հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։

  • Սոցիալական պետություն

Հայաստանի Հանրապետությունը համարվում է սոցիալական պետություն։ Այս բառակապակցությունն առաջին անգամ արևմտաեվրոպական երկրների սահմանադրություններում հայտնվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սոցիալական պետության տեսությունն ու պրակտիկան կապված է իրավունքների երկրորդ սերնդի՝ սոցիալական և տնտեսական իրավունքների հետ։

  • Իրավական պետություն

Իրավական պետությունը պետության կազմակերպման այնպիսի եղանակ է, որի ժամանակ այն ենթարկվում է օրենքին, իսկ նրա գործունեության գլխավոր նպատակն է հանդիսանում մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը։

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ/Փետրվարի 20-24

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

  • Պետական ապարատ:

Պետական մարմինների համակարգ՝ որն իրականացնում է պետական մարմինների իշխանությունը, խնդիրներն ու գործառույթները։ Պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց պետական ապարատի։ Պետական ապարատի առաջնային տարրը պետական մարմինն է։

  • Պետական մարմին:

Պետությունն իր գործառույթները իրականացնում է պետական մարմնի միջոցով։ Այն հանդես է գալիս պետության անունից և մասնակցում է պետության գործառույթներին։

  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները:

Այն կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով։ Այն գործում է պետության անունից և պետության հանձնարարությամբ։ Մասնակցում է պետության խնդիրների իրականացմանը։

  • Պետական մարմիներ՝
  • օրենսդիր— կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով, պատասխանատու են բնակչության առջև
  • գործադիր-ղեկավարը հանդես է գալիս որպես պետության գլուխ, գլխավոր դերը պատկանում է կառավարությանը։ Գործադիր մարմինների թվին են պատկանում հանրապետական դործադիր մարմինները՝ նախարարություն, կառավարություն։
  • դատական-իրականացնում են արդարություն քրեական և քաղաքացիական գծերով։ Ապահովում է սահմանադրական կարգը, պաշտպանում քաղաքացիներին և այլն․․․

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ/ՓԵՏՐՎԱՐ 13-17

Դասանյութը՝ Իրավագիտություն

Թեմաներ՝

  • Կառավարման ձև /էջ 20-25/
  • Կառուցվածքի ձև /էջ 25-27/

Առաջադրանք՝

  • Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են:

Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են միապետություն (իշխանություը պատկանում է 1 անձի) և հանրապետություն(իշխանությանը ընտրում է ժողովուրդը)։

  • Ժամանակակից աշխարհում միապետությունները քանի՞ խմբերի են բաժանվում:

Ժամանակակից աշխարհում միապետությունները բաժանվում են 2 խմբի՝

Բացարձակ և սահմանափակ

Բացարձակ միապետությունը պետական կառավարման այն ձևն է, որի պարագայում երկրի բարձրագույն իշխանությունն ամբողջովին կենտրոնանում է միապետի ձեռքում, միապետը միաժամանակ կատարում է և՛ օրենսդիր, և՛ գործադիր ֆունկցիաներ։

  • Ժամանակակից աշխարհում հանրապետությունների տեսակները:

1․Նախագահական

2․Խորհրդանախագահական

3․Կիսանախագահական

  • Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:

1․Ունիտար

2․Ֆեդերատիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ՓԵՏՐՎԱՐ 6 — 10/

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 17-21, 23-26/Թեմաներ՝

  • Պետության առաջացման ընդհանուր պատճառները:
  • Պետության առաջացման ձևերը:
  • Պետության հասկացությունը և հիմնական հատկանիշները:

Առաջադրանք՝

  • Որո՞նք են պետության ծագման հիմնական պատճառները:
  1. Կառավարումը հեշտացնելու անհրաժեշտությունը
  2. Խոշոր հասարակական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը
  3. Կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությունը
  4. Պատերազմական իրավիճակը ճիշտ կարգավորելու անհրաժեշտությունը
  • Որո՞նք են պետության ծագման ձևերը:

Աթենական-Պետությունը առաջանում է տոհմի ներսում առաջացող փոփոխությունների հետևանքով:

Հռոմեական-Այստեղ ժողովուրդը պայքարում էր հասարակության կառավարմանը մասնակցելու համար:

Գերմանական-Գերմանիայում պետության կառավարման վրա մեծ ազդեցություն ուներ հռոմեական կայսրության տարածքների նվաճումը: Նրանք չէին կարողանում վերահսկել Հռոմի կողմից նվաճած տարածքները: Պետությունը ֆեոդալական էր, ստրկատիրական պետության փոխարեն:

  • Պետություն հասկացության սահմանումը:

Պետությունը հանրային իշխանության հատուկ կազմակերպություն է, որի տարածքը կանխորոշում է մի պետությունը մյուսից առանձնացնող սահմանները, պետության մարմինների կազմավորման կարգն ու կառուցվածքը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԴԵԿՏԵՄԲԵՐ 30 — ՓԵՏՐՎԱՐ 3

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 13-17,/

Թեմաներ՝

  • Հասարակություն. հասկացությունը, հատկանիշները
  • Մինչպետական հասարակության կազմակերպաման ձևերը

Առաջադրանք՝

  • Սահմանե՛լ հասարակություն հասկացությունը;

Հասարակությունը որոշակի տարածության մեջ գտնվող մարդկանց խումբ է, ովքեր խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթն ու կրոնը:

  • Որո՞նք են հասարակության հիմնական հատկանիշները:

1.Գիտակցությամբ և կամքով օժտված անհատների համակցություն

2.Մարդկանց կայուն և կազմավորված ընդհանրություն

3.Սոցիալական իշխանությունը

4.Սոցիոմշակութային համակարգ

  • Որո՞նք են մինչպետական հասարակության գլխավոր ժամանակաշրջանները:

  • Որո՞նք են մինչպետական հասարակության կազմակերպման ձևերը:

Տոհմ-Այստեղ մարդիկ կապված են արյունակցական կապով, բոլորը հավասար էին և ոչ ոք չուներ պարտականություն տոհմի մյուս անդամի հանդեպ: Տոհմում արգելված էր տնտեսությունը: Տոհմերը ,իավորվում էին ցեղերի միջև, որը մի քանի արյունակից տոհմերի համախմբումն էր, որն ուներ ընդհանուր տարածք:

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 26-րդ հոդված. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը:

ՀՀ ներպետական օրենսդրությունը արգելում է խոշտանգումների կիրառումը:  ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մարմնական պատիժներն արգելվում են, և ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Խոշտանգմա արգելքից բացառություններ կատարել չի թույլատրվում, այսինքն՝ խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը թույլատրելի չէ որևէ հագամանքում կամ որևէ ենթադրյալ հանրային շահի համար ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը կամ որևէ անձի կյանքը փրկելը:


Պետությունների պարտավորությունները.

Պետությունները պատասխանատու են բոլոր հանրային պաշտոնյաներրի, ներառյալ ոստիկանների և անվտանգության ուժերում ծառայողների, ինչպես նաև քննիչների գործունեության համար:

Դատարանը պարզաբանել է, որ պետությունը պարտավոր է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնց միջոցով կապահովեն, որ իրենց իրավազորության ներքո գտնվող անձիք չենթարկվեն անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ներառյալ մասնավոր անձանց կողմից կատարվող վատ վերաբերմունքը:

Պետությունները պարտավոր են արդյունավետ քննություն կատարել այն դեպքում, երբ անձիք պնդում են, որ վատ վերաբերմունքի են ենթարկվել հանրային պաշտոնիայի կողմից:


ԽԿԿ

«Խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման նպատակով ստեղծվում է Եվրոպական կոմիտե… Կոմիտեն այցելությունների միջոցով ուսումնասիրում է ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով»:

ԽԿԿ-ի և Կոնվենցիայի Կողմերի հարաբերությունները կարգավորվում են երկու հիմնարար սկզբունքով՝ համագործակցություն և գաղտնիություն: Այս առումով, անհրաժեշտ է ընդգծել, որ Կոմիտեի նպատակը՝ ոչ թե պետություններին մեղադրելն է, այլ օգնություն ցույց տալը, որպեսզի կանխարգելվի ազատազրկված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքը:


Խոշտանգման արգելքի իրականացմանը խոչընդոտող հիմնական գործոններ: Պետության՝ խոշտանգման արձագանքը բարելավելու համար անհրաժեշտ միջոցներ/առաջարկություններ

Խոշտանգման արգելքը գործնականում ապահովելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը հետևյալ ուղղություններով՝

1.սահմանել խոշտանգման հանցատեսակի համար վաղեմության ժամկետները և համաներում կիրառելու արգելքը։

2.սահմանել քրեական պատասխանատվություն՝ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համար։  

3.խոշտանգման հանցակազմի սուբյեկտների ցանկը ընդլայնել՝ նախատեսելով հոգեբուժական հաստատություններում ի պաշտոնե գործող անձանց։

4.ապահովել խոշտանգման դեպքերի առթիվ ներկայացված հաղորդումների, դրանց հիման վրա հարուցված գործերի արդյունավետ քննություն։

6.փոփոխել ոչ նյութական վնասի հատուցման պահանջի գործերով իրավունքի խախտման առկայության փաստի ապացուցման բեռի բաշխման կարգը ի պաշտպանություն տուժողի իրավունքների։

7.վերացնել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկ տարի վաղեմության ժամկետը։

8.ներդնել խոշտանգման զոհերի հոգեբանական վերականգնման աջակցության մեխանիզմներ, անհրաժեշտության դեպքում տուժածների և վկաների, նրանց ընտանիքի անդամների համար անվտանգության արդյունավետ միջոցների ապահովման երաշխիքներ։

9.ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․3 հոդվածով նախատեսել նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց փոխհատուցման իրավունքը։

10.նախատեսել Խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց փոխհատուցան և ռեաբիլիտացիայի իրավունքի ծագումը՝ սկսված այն պահից, երբ կասեցվում է քրեական գործի վարույթը։

11.ՀՀ Կառավարության 26․10․2017 թվականի N 1367-Ն որոշմամբ նախատեսել պետության հաշվին ռեաբիլիտացիայի իրավունքը անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից տուժած անձանց, ինչպես նաև՝ այդ անձի հարազատների համար։


Խոշտանգում, թե˚ անմարդկային վերաբերմունք

Վատ վերաբերմունքի այն դրսևորումները, որոնք խոշտանգման աստիճանի չեն հասնում, քանի որ չունեն բավարար ծանրություն՝ նպատակ կամ դիտավորություն, արգելված են որպես անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք:

ՙՙՆվաստացուցիչ վերաբերմունքն՚՚ այն վերաբերմունքն է, որը պատճառում է վախի և տառապանքի զգացում, որոնք ի զորու են նվաստացնելու և ստորացնելու տոժողին:


Օգտագործված գրականություն

Հայկական ավանդական ընտանիք․

19-րդ դ.  վերջին 20-րդ դ. սկզբին  ավանդական  հայ  ընտանիքում  տիրող  ներքին  կյանքը, վարքն  ու բարքը  դեռևս  խարսխվում  էին  դարերի  խորքից  եկող  նահապետական ավանդույթների  վրա,  որոնք էլ  պայմանավորում էին  ընտանիքի  յուրաքանչյուր  անդամի  տեղն  ու դերը  ներընտանեկան  կյանքում:  Ընտանիքում   խիստ  կարևոր  էր աշխատանքի  բաժանումը՝  ըստ  սեռի,  տարիքի, կարգավիճակի,  տնտեսության  ճյուղերի  և  աշխատանքի  բնույթի:

Դա  հատկապես  ակնառու  դրսևորվել է  նահապետական  գերդաստանի  նիստ ու կացում, որտեղ  զբաղմունքները  բաժանված  են  եղել.  դրսի  աշխատանքը  տղամարդկանց, իսկ ներսինը՝  կանանց  միջև:  Նահապետական  ընտանիքի  ներքին  աշխատանքների  սեռա-տարիքային  բաժանումը  սովորութային  իրավունքի  չափանիշներով  մեծապես նպաստում էր տվյալ  ընտանեկան  կառույցի  հարատևմանը  որոշակի  սոցիալ-տնտեսական  հարաբերությունների  պայմաններում՝  հայտնի  չափով  ապահովելով  գերդաստանի  անդամների համերաշխ   գոյակցությունն ինչպես միմյանց, այնպես էլ  գյուղական  համայնքի  հետ  հերաբերվելիս:Գերդաստանն  ուներ  կայուն  կազմ,  կուռ  ղեկավարություն,  փոխհարաբերությունները  կարգավորող  կարգ  ու  կանոն, որոնք դրսևորվում  էին  սովորութային  իրավունքի միջոցով:Հատկապես  կարևոր  էր  գերդաստանի  նահապետի  և նրա  տիկնոջ  դերը,  որոնք  առաջնորդվելով  նշված  չափանիշներով,  կարողանում  էին  հաստատուն  պահել հասարակության  հիմքը  հանդիսացող   ընտանիքի  ամրությունը:Գերդաստանի  բոլոր անդամները  պարտավոր էին իրենց ամեն մի արարքի համար  նրան մանրամասն հաշիվ տալ,  բայց վերջինս  տան  անդամների  առաջ հաշվետու  չէր: Տանտերը տունը  գլխավորում  էր մինչև  խոր  ծերություն:  Նահապետի  մահից հետո նրա  պարտականություններն  անցնում էին  ավագ  որդուն:  Գերդաստանի  ներքին կյանքին վերաբերող կարևոր  հարցերը  նահապետը  վճռում էր  տարեց տղամարդկանց  հետ  խորհրդակցելով: Համայնքում  ընտանիքի  շահերը  պաշտպանելու իրավունքը ևս նահապետինն էր:Իրավունքներով, դիրքով և հեղինակությամբ  գերդաստանում  երկրորդ դեմքը  տանտիկինն էր, որը  նահապետի  հավատարիմ  օգնականն  ու ընտանիքում  նրա  բարձր հեղինակություն  ապահովողն  էր:   Վերջինս  կարգավորում էր  տնային  տնտեսությունը, հետևում  հարսների  ու աղջիկների  պարտականությունների  կատարմանը:  Ուժեղ բնավորություն  ունեցող  տանտիկինն  ամուսնու  մահվան դեպքում  շարունակում էր ղեկավարել  տունը՝  օգնական  ունենալով  ավագ որդուն: Հարսներն  իրենց  տրտունջներն  ու  բողոքները  նրան էին  հայտնում:  Նա էր  իգական  սեռի և  երեխաների  դաստիարակը,  աշխատանքի  փորձառու կազմակերպիչը,  բարոյական  կանոնների  ուսուցիչը:  Խրատում  էր  հարսներին  բարեխղճորեն  կատարել  իրենց  պարտականությունները,  բարձր  պահել  օջախի  անունն  ու հեղինակությունը, հարգանքն  ու  պատիվը,  չկանխել  սերնդաճը:Տանտիկնոջ  պարտքն  էր  հարսներին  դաստիարակել  տան և   տոհմի  սովորույթներով, ազգային ինքնագիտակցությամբ, մեծերի, նախնիների  և ավանդույթների  հանդեպ հարգանքով, միմյանց  նկատմամբ  համերաշխությամբ:  Նա հարսներին  դաստիարակում  էր  նաև  իրենց իսկ  երեխաներին նման  կերպ  դաստիարակելու  համար:  Նրա սևեռուն ուշադրության  կենտրոնում էր  գերդաստանի  մանկահաս  աղջիկների  ու տղաների դաստիարակության խնդիրը:Մանկուց  աշխատասեր  դարձնելուց  բացի  սերմանում էր հարգանք  ու հնազանդություն  մեծերի,  իսկ  հետագայում  ամուսնու  և նրա  տան  անդամների  հանդեպ: ՄԵծ  մոր վրա էր  դրված  կանանց  աշխատանքային դաստիարակությունը՝  տվյալ  գերդաստանի   սովորություններին  համապատասխան:  Աղջիկներին և նորատի  հարսներին նա սովորեցնում  էր  կանացի  աշխատանքի  բոլոր ձևերը՝  հաց թխելը,  կերակուր, կաթնամթերք  պատրաստելը և այլն:    Նահապետի   կինը  նաև ամուսնու  գլխավոր խորհրդատուներից մեկն էր:  Վերջինս  մեծ  դեր էր կատարում  գերդաստանի  հարաբերությունները  հավասարակշռելու տեսակետից:  Նա էր  ամուսնու  լրատուն  ու լրատարը:Նահապետի և  տանտիկնոջ  նկատմամբ  խոր հարգանք էին  ցուցաբերում  ոչ միայն  գերդաստանի, այլև  համայնքի անդամները՝ ասելով.  «Ով մեծին չի հարգում,  նա Աստծուն էլ չի  ճանաչում»:Հայ  ընտանիքը  միշտ էլ  հայտնի է  եղել  իր  բարոյական  ամրությամբ  և  կայուն  ավանդական  բարքերով:  Դրա շնորհիվ է, որ, ենթարկվելով  դարերի   փորձությանը և, իհարկե, կրելով  նաև  ժամանակների  ազդեցությունը,  այն  այսօր էլ  շարունակում է  պահպանել  իր ազգային նկարագիրը:

Հոդվածի ուսումնասիրություն

Մենք ընտրել ենք հենց այս թեման, քանի որ «Անձնական տվյալների պաշտպանության» հիմնահարցն ամեն օր ձեռք է բերում ավելի մեծ կարևորություն: Մեր օրերում անձնական տվյալների պաշտպանությունը էլ ավելի լուրջ խնդիր է դառնում, որովհետև գոյություն ունի համացանց, որտեղ գրեթե անվերահսկելի
իրավիճակ է տիրում։ Շատ կարևոր է, որ պետությունը հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը
ապահովելու, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու վերաբերյալ:

Աշխատանքի ընթացքում՝

  • Մանրամասնորեն ծանոթացել ենք հոդվածի հետ,
  • Ներկայացրել ենք հանրային իշխանության մարմինների պարտականությունները անձնական տվյալների գախտնիության վերաբերյալ,
  • Ոսումնասիրել ենք, արդյո՞ք կարող են հանրային իշխանությունները անձի տվյալները փոխանցել մեկ այլ անձի կամ պետության, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհով:
  • Փնտրել ենք ՀՀ-ում գործակալություններ, որոնք զբաղվում են անձնական տվյալների պաշտպանությամբ:

Արդյունքներին ու եզրակացությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Օգտակար հղում: