Տարեկան հաշվետվություն

Առաջին կիսամյակի հաշվետվություն

Երկրորդ կիսամյակը սկսվեց հունվարյան ստուգատեսով և դիջիթեքով: Այն առաջին կիսամյակի համեմատ ավելի ծավալուն և հետաքրքիր կերպով ընթացավ: Հունվարյան ստուգատեսի ժամանակ մասնակցել ենք սեմինարների, որոնց միջոցով ստցել ենք մեր ժամանակների համար կարևոր բնագավառների մասին գիտելիքներ, գրեթե բոլոր առարկաներից կատարել ենք անհատական աշխատանքներ՝ ազատ թեմաներով:


Անգլերեն — Միսս Արփիի հետ դասերը ձանձրալի չեն անցնում, ուսուցչուհին հետաքրքիր կերպով է վարում դասը: Դասարանական խաղերի միջողով շատ հեշտ ենք սովորում ու հասկանում դասերը: Առաջադրանքներն էլ են շատ հետաքրքիր, ֆլեշմոբները՝ նույնպես:


Աշխարհագրություն ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները, Հայաստանի Հանրապետության մարզերը, Ապրիլ ամսվա ամփոփում

Աշխարհագրություն առարկայից շարունակում ենք ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության մարզերը, բացահայտել մարզերում գտնվող տեսարժան վայրերն ու ցանկության դեպքում կազմել ճամփորդություններ մեր իսկ ցանկացած ուղղություններով:


Հայոց լեզու/գրականությունփետրվար, մարտ, ապրիլ

Գրականություն առարկայից ուսումնասիրել ենք ավելի շատ պատմվածքներ, ծանոթացել արևմտահայ գրողներին, մասնակցել գրական ակումբներին, կատարել անհատական աշխատանքներ, իսկ հայոց լեզվից կատարել ենք առաջադրանքներ, փոխադրումներ և այլն, որոնց մանրամասն կարող եք ծանեթանալ այստեղ:


ԷկոլոգիաՄարտ, ապրիլ

Էկոլոգիա առարկայի նախագծերը մեծ մասամբ կապված են շրջակա միջավայրը մաքուր պահելու և աղբահանության հետ, որոնք շատ մեծ կարևորություն ունեն մեր կյանքում:


ԿենսաբանությունՓետրվար, մարտ

Կենսաբանություն առարկայի շրջանակներում վերջերս քոլեջի վերնատանը տեղի ունեցավ հանդիպում NABU.am-ի աշխատակիցներից մեկի հետ սպիտակ արագիլների վերաբերյալ:


Հայոց պատմությունՓետրվար, մարտ

Հայոց պատմություն առարկայից, բացի ծրագրով նախատեսված դասերից, կատարել ենք և շարունակում ենք կատարել անհատական աշխատանքներ հայ ականավոր թագուհիների վերաբերյալ:


ՀասարակագիտությունՄարտ, ապրիլ

Հասարակագիտությունից շարունակում ենք ուսումնասիրել մարդու իրավունքների վերաբերյալ նախագիծը, որը կատարում ենք խմբով: Ընտրել ենք այնպիսի թեմաներ, որոնք շատ կարևոր են, բայց հայ հասարակությունը չի գիտակցում դրանց կարևորությունը, ինչպես նաև տեղեկացված չէ դրանց մասին:


Հանրահաշիվ Մարտ, ապրիլ

Երրորդ ուսումնական շրջանը մաթեմատիկա առարկայից ամբողջությամբ նվիրել էինք ֆունկցիաներ թեմային: Ծանոթացել ենք դրանց հետ, կիրառման և մի շարք հատկությունների հետ: Ուս. շրջանում, բացի ֆունկցիաներն ուսումնասիրելուց, կատարել ենք առաջադրանքներ, ֆլեշմոբներ, անհատական նախագծեր.


Ընտրության մարզաձև — Ֆիզկուլտուրա առարկայից ընտրածս մարզաձևը ՙՙմարմնամարզությունն՚՚ է: Նախավարժանք անելուց հետո խաղեր ենք խաղում, չենք ձանձրանում, երբեմն էլ դասաժամը չի բավականացնում, և չենք զգում, թե ինչպես է թռչում ժամանակը:


Բացի սովորական առարկաներից՝ քոլեջում նաև երաժշտություն ենք անցնում, որի ընթացքում սովորում ենք հայակական ժողովրդական երգեր ու պարեր, այցելում ենք եկեղեցի՝ հոգևոր երգեր երգելու, մասնակցել ենք մեդիաուրբաթին:


Քոլեջը մեծ փոփոխության ենթարկեց իմ կյանքը: Այստեղ մասնագիտական և դպրոցական գիտելիքներից բացի ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր շրջապատ: Ազատվեցի մի շարք բարդույթներից և սկսեցի մարդկանց հետ ավելի ազատ շփվել: Հնարավորություն ունեցա հանդիպելու այնպիսի մարդկանց, որոնց քոլեջից դուրս դժվար թե կարողանայի ճանաչել:

Անհաական նախագծեր

Ճամփորդություններ

Մասնագիտական ոլորտում առաջին քայլեր

Ֆլեշմոբեր

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *